Showing all 11 results
-
KWD 1 W V-12/2/18
47,000.00 դրամ ՀամեմատելՀզոր, կոմպակտ և էներգաարդյունավետ. KWD 1 W V-12/2/18-ը տպավորում է իր 12 լիտրանոց պլաստիկ տարայով, փչելու գործառույթով, 2 մետրանոց մալուխով, 1,8 մետրանոց ներքաշող ռետինե խողովակով և 4 անիվներով՝ հարմար տեղափոխելու համար։
-
WD 1 Compact Battery Set
128,000.00 դրամ ՀամեմատելԱվելացնել զամբյուղWD 1 Compact Battery Set փոշեկուլը ունիվերսալ է, կոմպակտ, անլար։ Աշխատում է մարտկոցով։ Շնորհիվ լրացուցիչ վարդակների՝ օգտագործվում է մեքենաների մաքրման համար։
-
WD 2
46,000.00 դրամ ՀամեմատելԱվելացնել զամբյուղWD 2 փոշեկուլը - փոքր, կոմպակտ և ոչ թանկարժեք,-իդեալական սարք է սկզբնական մակարդակի համար։ Բարձր ներծծման հզորություն ընդհամենը 1000 վտ․ սպառմամբ։12 լիտրանոց տարրան թույլ է տալիս արագ և հեշտությամբ հավաքել ինչպես խոշոր չոր աղբը, այնպես էլ խոնավությունը։
-
WD 2 PLUS V-12/4/18/C
53,000.00 դրամ ՀամեմատելՓչող գործառույթով և չբաժանվող կլոր ֆիլտրով. Kärcher WD 2 Plus V-12/4/18/C կենցաղային փոշեկուլ՝ 12 լիտրանոց պլաստիկ փոշու տարայով, 4 մ մալուխով և 1,8 մ ներքաշող խողովակով:
-
WD 3 Premium *EU-I
68,000.00 դրամ ՀամեմատելԱվելինՀզոր և էներգաարդյունավետ WD 3 Premium սարքը -կոմպլեկտում համալրված 17 լիտրանոց չժանգոտվող պողպատե տարրայով, ֆիլտրի քարթրիջով և պարագաներով։
-
WD 3 S V-17/4/20
75,000.00 դրամ ՀամեմատելWD 3 S V-17/4/20 փոշեկուլը 17 լիտրանոց չժանգոտվող պողպատից փոշու տարայով, կլոր զտիչ ֆիլտրով, 4 մետրանոց մալուխով և 2 մետր ներծծող ռետինե խողովակով, քիչ պահեստային տարածք է զբաղեցնում և համատեղում է բարձր ներծծման հզորությունը էներգաարդյունավետության հետ:
-
WD 4 Premium *EU-I
92,000.00 դրամ ՀամեմատելԱվելացնել զամբյուղWD 4 Premium փոշեկուլը հագեցած է 20 լիտր ծավալով չժանգոտվող պողպատյա աղբահավաքով և հարթ ծալվող զտիչով։ Ունի կայանման հնարավորություն։
-
WD 4 S V-20/5/22
99,000.00 դրամ ՀամեմատելՀզորությունը համակցված էներգաարդյունավետության հետ. WD 4 S V-20/5/22 կենցաղային փոշեկուլը օժտված է չափազանց բարձր ներծծման հզորությամբ՝ ցանկացած աղբ հավաքելու համար: Հագեցած է 20 լիտրանոց չժանգոտվող պողպատից աղբարկղով, 5 մ մալուխով և 2,2 մ ներծծող խողովակով:
-
WD 5 P *EU-II
125,000.00 դրամ ՀամեմատելԱվելացնել զամբյուղՄուլտիֆունկիոնալ կենցաղային փոշեկուլ WD 5 P -ն — գերհզոր և միաժամանակ էներգախնայող է։ 25 լիտրանոց պլաստիկե տարրա, զտիչի հանման եզակի տեխնոլոգիա և զտիչի մաքրման համակարգ, էլեկտրական վարդակ — նրա հզոր կողմերն են։
-
WD 5 Premium *EU-I
125,000.00 դրամ ՀամեմատելԱվելինԳերհզոր եներգախնայող WD 5 Premium փոշեկուլը հագեցած է 20 լիտր ծավալով չժանգոտվող պողպատյա աղբահավաքով։ Զտիչի ինքնամաքրման եզակի տեխնոլոգիա։
-
WD 6 P PREMIUM
160,000.00 դրամ ՀամեմատելԱվելինԳերհզոր և էներգախնայող WD 6 P Premium փոշեկուլը հագեցած է չժանգոտվող պողպատից տարայով, ներկառուցված էլեկտրական վարդակով և մաքրման ու զտման նորարարական տեխնոլոգիայով:
Showing all 11 results

Անլար բազմաֆունկցիոնալ փոշեկուլներ
Karcher- ի հզոր բազմաֆունկցիոնալ մարտկոցով աշխատող փոշեկուլները դիմակայում են խառնաշփոթին այնտեղ, որտեղ լարով մոդելներ օգտագործելը դժվար կամ անհնար է` մեքենայում, այգու թափված տարածքում կամ այգու ճանապարհներին: Նրանք ունեն նույն ֆունկցիոնալությունը, ինչպես կաբելային սարքերը: Առանց մալուխի և ոչ մի սահմանափակում՝ WD 3 17 լիտր մեծ կոնտեյներով փոշեկուլները և կոմպակտ WD 1 մոդելը:

Ավտոմեքենայի փոշեկուլ
Փոշեկուլներ Karcher՝ մարդատար խցիկը մաքրելու համար: Karcher փոշեկուլով խցիկի մաքրումը շատ արագ և հեշտ կլինի:

Այգու փոշեկուլներ
Անհրաժեշտ է մաքրել ամառանոցի այգին՝ փորձեք Karcher փոշեկուլների շարքը, որը հեշտությամբ կհաղթահարի այգիների մաքրման ցանկացած խնդիր:

Շինարարական փոշեկուլներ
Վրանորոգումը չի ստեղծի տհաճ իրավիճակ․ Karcher-ի շինարարական փոշեկուլները հրաշալի լուծում են շինարարական աշխատանքների մեծ ծավալով աղբի խնդիրները։
Առավել ֆունկցիոնալ
Կիրառման տարբեր ոլորտներ
Իր կենցաղային փոշեկուլների համար Kärcher-ն առաջարկում է անհրաժեշտ պարագաների ընտրության լայն հնարավորություն, որոնք մեծապես նպաստում են ամենօրյա մաքրման աշխատանքների խնդիրների լուծմանը: Տարատեսակ վարդակներից և խողովակներից՝ մինչև հատուկ ֆիլտրման համակարգեր, բոլոր բաղադրիչները օպտիմալ կերպով համակցված են մեր տեխնոլոգիայի և միմյանց հետ: Հետևաբար, Kärcher փոշեկուլները նույնիսկ հարմար են հատուկ խնդիրների լուծման համար և երաշխավորում են համընդհանուր լիակատար մաքրություն:
Էլեկտրական գործիքների փոշեկուլ
Եթե էլեկտրական գործիքի համար ընտրում եք փոշեկուլ, ապա Kärcher-ը կօգնի: Ուշադրություն դարձրեք «P» ինդեքսով մոդելներին. Այս փոշեկուլները ունեն վարդակ ՝ էլեկտրական գործիքներով աշխատելու համար: Ամենահայտնի գործիքի համար նախատեսված վարդակով փոշեկուլը WD 3 P մոդելն է։












Սարքեր ցանկացած խնդրի համար
Karcher կենցաղային փոշեկոլների նոր շարքը (WD) ներառում է մաքրման ցանկացած աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված մոդելներ՝ փոքր աղտոտվածության պարբերաբար հեռացումից՝ մինչև մշտական ինտենսիվ օգտագործում: Տարբեր հզորություններով, տարբեր արտադրողականությամբ մոդելների լայն տեսականին, որոնք իրենց հերթին ունեն տարբեր հզորություններով աղբամաններով և տարբեր կոմպլեկտավորումեն՝ թույլ կտան Ձեզ ընտրել փոշեկուլ, որը լավագույնս կլուծի ցանկացած խնդիր:

WD 6

WD 5

WD 4

WD 3

WD 2
Առավել հզոր
Փոշեկլման ուժ՝ զգացե՛ք տարբերությունը։
Նախորդ մոդելներից 20% ավելի հզոր
Կենցաղային փոշեկուլների արտադրողականությունը որոշվում է ոչ միայն օդի հոսքի (լ / վ) և արտադրված ճնշման ուժով (մբար), այլև մեկ այլ տեխնիկական միավորով նույնպես՝ կլման (ներծծման) հզորություն (Վ), որը չափվում է միասնական մեթոդով (համաձայն IEC 60312): Ներծծման ուժը հաշվարկվում է հատակի վարդակի մուտքի մոտ արտադրված ուժի և վերը նշված երկու արժեքների (վակուում և օդի հոսք) չափման միավորների հիման վրա: Որքան բարձր է դա, այնքան ավելի մեծ է փոշեկուլի իրական (համարժեք) հզորությունը:
Նոր Kärcher կենցաղային փոշեկուլների մշակման նպատակն էր ստեղծել սարքեր, որոնք զարգացնում են ծայրահեղ մեծ ներծծող ուժ: Դրան հասնելու համար մենք ոչ միայն օպտիմալացրեցինք սարքերի դիզայնը, այլև դրանց համար նոր պարագաներ նախագծեցինք: Արդյունքում, WD 6 P Premium մոդելի հզորությունը 260W է, մինչդեռ նախորդ սերնդի WD 5.600- ի ամենահզոր սարքի այս ցուցանիշն եղել է 220 Վտ:
Արդյունավետության բարձրացումը ապահովվում է նոր, ավելի էներգախնայող էլեկտրական շարժիչների կողմից, հատակին և ճկուն խողովակների համար վարդակների հիմնարար նոր ձևավորում, սարքերի աերոդինամիկայի օպտիմալացում և միացման բոլոր կետերի օպտիմալ սեղմում։ Այս գործոնների համադրությունը զգալիորեն մեծացրել է օգտագործվող վարդակների մուտքի մոտ ներծծող ուժը:
Առավելություններն ակնհայտ են՝ աղբի արդյունավետ հավաքում, ժամանակի խնայողություն և ընդլայնված ֆունկցիոնալություն:

Մեծ հզորություն՝ էներգիայի քիչ սպառում
Նոր Kärcher կենցաղային փոշեկուլները առանձնանում են ոչ միայն իրենց բարձր հզորությամբ, այլև Էներգիայի շատ ցածր սպառմամբ: Հատկապես բարձր արդյունավետության էլեկտրական շարժիչների օգտագործումը հնարավորություն տվեց էականորեն (մինչև 30%) նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառումը նախորդ մոդելների համեմատ:
Դրա շնորհիվ էներգիայի ծախսերը կրճատվում են, իսկ բնական պաշարները՝ խնայվում։
Առավել նորարարական

Առավելագույն հարմարավետություն
WD 4 - WD 6 դասի սարքերում օգտագործվող նորարարական Kärcher արտոնագրված ֆիլտրի քարթրիջը ապահովում է շատ արագ և հարմար ֆիլտրի փոփոխություն: Հարթ ծալովի ֆիլտրը, որը լայնորեն կիրառվում է պրոֆեսիոնալ փոշեկուլների մեջ, տեղավորվում է սարքի գլխիկին տեղադրված սկավառակին և այն հեշտությամբ հանվում է` կեղտոտ ֆիլտրը փոխարինելու համար:
Առավելություններն ակնհայտ են. Ակնթարթային ֆիլտրի փոխարինում առանց շրջակա տարածքի աղտոտման և փոշու հետ շփման, ինչպես նաև ֆիլտրը արագորեն ձեռքով մաքրելու հնարավորություն:
Ներծծման ուժի ստաբիլություն
WD 5 և WD 6 դասի փոշեկուլներում ապահովված ֆիլտրերի մաքրման համակարգը թույլ է տալիս արագ և արդյունավետ մաքրել կեղտոտ ֆիլտրը՝ կոճակի հպումով: Սրա արդյունքում հավաքման բարդ գործողություններն իրականացվում են մշտական մեծ ներծծող ուժով (տե'ս Նկ.):
Առավելություններն ակնհայտ են. Ինտենսիվ մաքրում՝ առանց ֆիլտրի մեխանիկական մաքրման և կեղտի հետ շփման:

Առավել հարմարավետ
Առավել պրակտիկ, առավել արդյունավետ

Անջատվող բռնակ
Էրգոնոմ տեսքով շարժական բռնակն ապահովում է օպտիմալ աերոդինամիկա և հարմարավետ աշխատանք՝ արագ և հեշտությամբ կցելով աքսեսուարները անմիջապես ներծծող խողովակին: WD 5 - 6 դասերի սարքերի համար բռնակի հատուկ նյութը կանխում է էլեկտրաստատիկ լիցքի կուտակումը, ինչը թույլ է տալիս մաքրել առանց խնդիրների նույնիսկ վերանորոգման աշխատանքների ընթացքում:
Առավելություններն ակնհայտ են. Խցանումներ չկան, խճճված պայմաններում մաքրման հնարավորություն և հուսալի պաշտպանությունը ստատիկ էլեկտրական հոսանքներից լիցքաթափումից:

Օպտիմալ կլանող խողովակ
Նոր կլանող խողովակներն ունեն ավելի մեծ ներքին տրամագիծ և յուրահատուկ առաձգականություն:
Առավելություններն ակնհայտ են. Առանց խցանումների, առանց ընդհատումների մաքրման հնարավորություն և շարժման առավելագույն ազատություն:

Պլաստիկե ամուր երկարացման խողովակներ
Նոր պլաստիկ խողովակները բնութագրվում են բարձր որակով և ի վիճակի են կլանել մեծ ծանրաբեռնվածություն:
Առավելություններն ակնհայտ են. բարձր հուսալիություն և երկարաժամկետ շահագործում:

Հատակի առաջնակարգ վարդակներ
Հատուկ նախագծված վարդակները ապահովում են բոլոր տեսակի և չափերի աղբի մաքրում, լավ սահում են ցանկացած հատակի ծածկույթների վրա և հեշտությամբ կատարում են խոնավ կամ չոր մաքրման աշխատանքներ: Մոնտաժված վարդակի վրա մաքրման ռեժիմը փոխելու համար բավական է փոխարինել ներդիրը, իսկ փոխարինող վարդակն էլ ավելի դյուրին է դարձնում աշխատանքը` ոտնակի օգնությամբ: Երկու տեսակի վարդակներն էլ երաշխավորում են հեշտ և արդյունավետ աշխատանք:
Առավելություններն ակնհայտ են. չոր բեկորների կամ հեղուկների արագ և մանրակրկիտ հեռացում՝ նվազագույն ջանքերով:

Օպտիմալացված դիզայն. WD փոշեկուլների առանձնահատկությունների համառոտ նկարագրություն
1․ Շարժական բռնակ
Էրգոնոմ տեսքի բռնակը հեշտությամբ հեռացվում է կլանող խողովակից՝ այլ վարդակների կցման համար (օրինակ ՝ խոզանակ):
2 Ֆիլտրի հեշտ դուրս բերում
Արտոնագրված տեխնոլոգիան թույլ է տալիս արագ և հեշտությամբ հեռացնել ֆիլտրը՝ առանց կեղտի հետ շփվելու:
3․ Երկարակյացօգտագործման երկարացման խողովակներ
Երկարակյաց պլաստիկ խողովակները առանձնանում են սպասարկման մեծ ժամկետով:
4․ Ցանկացած աղբի օպտիմալ հավաքում
Ռեժիմի անջատիչը (չոր կամ խոնավ մաքրում) թույլ է տալիս հարմարեցնել վարդակը ցանկացած մակերևույթին:
5․ Նվազագույն ջանք
Կողային անիվների շնորհիվ վարդակը հեշտությամբ սահում է հատակին:
6․ Բացարձակ հերմետիկ
Աղբի կլանող հատվածի, փոշեկուլի գլխիկի և կլանող խողովակի միացման տեղերի առավելագույն սեղմումը բացառում է օդի արտահոսքը, ինչը երաշխավորում է առավելագույն կլանող ուժ:
7․ Բարձր էֆեկտիվության էլեկտրական շարժիչ
Կատարելագործված շարժիչի կառուցվածքը ապահովում է կլանման մեծ ուժ և քիչ էներգիայի սպառում։
8․ Օպտիմալ աերոդինամիկա
Յուրահատուկ ճկուն կլանող խողովակը առանձնանում է զգալի հատմամբ,, ինչը նվազեցնում է խցանման հավանականությունը, և այդ կառուցվածքը նպաստում է աերոդինամիկ դիմադրության զգալի կրճատմանը: