Ցուցադրված է 1–16՝ 22 նմուշներից

Ցուցադրված է 1–16՝ 22 նմուշներից


Սպանում է վիրուսների 99,999% -ը: * և մանրէների 99,99% -ը: **

Kärcher-ն ապացուցել է իր գոլորշիիով մաքրող միջոցների արդյունավետությունը անկախ լաբորատորիաներում փորձարկված վիրուսների դեմ պայքարում: Ճիշտ օգտագործման դեպքում՝ արդյունքն ակնհայտ է։ Գոլորշիով մաքրող միջոցները հեռացնեւմ են վիրուսների 99,999% -ը, ինչպիսիք են կորոնավիրուսը կամ գրիպը, և սովորական կենցաղային մանրէների ** 99,99% -ը՝ կոշտ մակերեսներից:

Ինչպե՞ս մանրէազերծել տունը՝ առանց առողջությանը ավելորդ վնաս պատճառելու:

Ինչպե՞ս մաքրել՝ օգտագործելով միայն էկոլոգիապես մաքուր նյութեր:

Առավել մանրամասն։ Կարդա՛լ ավելին։

Փորձարկումները ցույց են տվել, որ օգտագործելով Kärcher գոլորշիով մաքրող միջոցը՝ տեղային մաքրման համար 30 վայրկյան գոլորշու առավելագույն մակարդակի արձակման դեպքում, պատիճավոր վիրուսների 99,999% -ը, ինչպիսիք են կորոնավիրուսը կամ գրիպը (բացառությամբ հեպատիտ B վիրուսի), հեռացվում են սովորական տնային հարթ մակերևույթների վրայից (փորձարկման մանրէ. Vaccinia-Ankara-Virus):

Kärcher-ի գոլորշիով մաքրող միջոցների օգնությամբ 30 սմ/վ արագությամբ գոլորշու առավելագույն մղմամբ մաքրման դեպքում հարթ և չոր մակերեսներից անհետանում են կենցաղային մանրէների 99,99%(փորձնական մանրէ. Enterococcus hirae)։ 99,999% մաքրում՝ պրոֆեսիոնալ գոլորշու մաքրող սարքի SG (V) համաձայն EN 16615: 2015-06, PVC հատակ, փորձարկման մանրէներ. Enterococcus hirae ATCC 10541

99,99% մանրէների ոչնչացում *

Պարզ և արդյունավետ

Ջրային գոլորշին վնասակար միկրոօրգանիզմների դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկն է: Kärcher- ի գոլորշոիով մաքրող սարքի վարդակից փչող կամ մաքրող բարձր ջերմաստիճանի գոլորշու շիթը երաշխավորում է տարբեր կոշտ մակերեսների վրա տեղակայված բակտերիաների 99,99% * ոչնչացումը՝ հատակի ծածկույթները, սալիկները, հայելիները, սանիտարական կցամասերը և այլն, ինչը հաստատվեց գիտական ​​հետազոտությամբ։ Գոլորշիով մաքրող միջոցը մաքրում է ընդհանուր բակտերիաներըև թույլ չի տալիս դրանց տարածումը կենցաղում:

  • Հիգիենա և մաքրություն՝ գոլորշիով մաքրող միջոցների հետ միասին` բացարձակապես առանց քիմիական նյութերի, միայն ջրի օգտագործմամբ։
  • 99.99%* կենցաղային մանրէների հեռացում չոր մակերևույթներից։
  • Մաքրման լիարժեք արդյունավետություն՝ մաքրման ավանդական մեթոդների համեմատ, որտեղ կիրառվում են մաքրող միջոցներ։
  • Գոլորշու բարձր ջերմաստիճան և ուժեղ գոլորշագոյացում։

KÄRCHER-ի գոլորշիով մաքրող միջոցներով կենցաղային կոշտ ծածկույթների մանրակրկիտ մաքրման դեպքում՝ վերանում են մանրէների 99,99 % -ը։


Դուք ունեք ընտրություն. Նոր SC EasyFix գոլորշիով մաքրող միջոցների նոր շարք` կատարելագործված պարագաներով։


Հատակի մաքրման համար կատարելագործված վարդակ։ **

Հատակը սիրված վայր է երեխաների և կենդանիների հետ խաղալու համար սիրելի վայրն է, սակայն բակտերիաներն ու կեղտը ևս պաշտում են այդ վայրը: Գոլորշիով մաքրող սարքերը հիանալի լուծում են այն մաքրելու համար: Հատակի չոր ծածկույթների վրա, ինչպիսիք են բնական քարը, սալիկը, PVC- ն, լամինատը կամ մոմե մանրահատակը, ապահովվում է կատարյալ հիգիենա և մաքրություն` առանց քիմիական նյութերի: Գոլորշիով մաքրող միջոցների օգնությամբ կարելի է հեշտությամբ թարմացնել նաև գորգերը:

EasyFix վարդակի ափսեն երաշխավորում է գոլորշու երկար շփում մաքրվող մակերեսի հետ, ինչը ապահովում է մաքրման առավելագույն արդյունավետություն:

Գերազանց արդյունք. Տան բակտերիաների 99,99% հեռացում: Այսպիսով, Karcher գոլորշիով մաքրող սարքերը զգալիորեն ավելի հիգիենիկ են, քան սովորական շվաբրը **:

** Karcher գոլորշիով մաքրող սարքի մանրակրկիտ մաքրման հետևանքով արդյունքն ավելին է, քան շվաբր և մաքրող միջոցներ կիրառելիս (հաստատված է մաքրման ծառայությունների միջազգային ստանդարտներին համապատասխան իրականացված ուսումնասիրություններով):


Մանրէները տեղ չունեն խոհանոցում, Kärcher՝ հիգիենայի և մաքրության երաշխիք։

1) հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոններ (CDC), 2010 թ. Օգտագործված խոհանոցային սպունգերի մանրէաբանական վերլուծությունը և մանրադիտակով ուսումնասիրությունները բացահայտում են մասսայակ հավաքումը Acinetobacter, Moraxella և Chryseobacterium տեսակների, Massimiliano Cardinale et al., 2016 թ.
2) բակտերիաների բազմազանությունը, բաշխումը և աղբյուրները՝ խոհանոցներում, Gilberto E. Flores et al., 2012
3)Глобальный совет по гигиене, 2014


Բազմաթիվ խնդիրներ՝ մեկ լուծում

Kärcher SC շարքի գոլորշիով մաքրող սարքերը կվերացնեն կեղտը: Գոլորշի մաքրող միջոցների օգնությամբ դուք կարող եք հեշտությամբ, մանրակրկիտ, հիգիենիկ և էկոլոգիապես մաքրել ձեր տան գրեթե բոլոր մակերեսները` մինչև նեղ անցքեր և միացող հատվածներ: Նրանց բազմակողմանիության և աքսեսուարների լայն ընտրության շնորհիվ ՝ տեքստիլի խնամքի վարդակից մինչև գոլորշիով արդուկ, այս սարքերը կարող են փոխարինել գրեթե բոլոր սովորական մաքրող սարքավորումներին:

Հատակի մաքրում

SC գոլորշիով մաքրող սարքը հրաշալի է մաքրում ցանկացած կոշտ հատակ (քարե կամ կերամիկական սալիկներ, PVC, լամինատ, լաքապատ հատակներ և այլն) և դրանց վրա չի թողնում որևէ կենցաղային քիմիական նյութի հետք։

Խոհանոցի մաքրում

SC գոլորշիով մաքրող սարքը թույլ է տալիս արագ և հեշտությամբ մաքրել ամբողջ խոհանոցը՝ հատակը, պոլիմերային հարթակը, ապակե մակերեսները, լվացարանը և խառնիչը, վառարանը և օդափոխիչը:

«Ես երբեք 100% համոզված չէի, որ շվաբրը երաշխավորում է հիգիենան: Գոլորշիով մաքրող սարքն ինձ լիովին վստահություն է տալիս մաքրության նկատմամբ»:

«Անկախ նրանից, թե ինչ քաոս է խոհանոցում, գոլորշիով մաքրող սարքը արագ և հեշտությամբ կիրականացնի ամբողջական մաքրություն»:


Լոգասենյակի մաքրում

SC գոլորշու մաքրող սարքը, որն արագորեն մաքրում է պատի սալիկները, ապակու և հայելիի մակերեսները, լվացարանները, ծորակները, լոգախցիկի պատերը և այլն՝ ապահովում է լոգարանում հիգիենա:

Գոլորշիով արդուկ

Kärcher SC գոլորշիով արդուկման համակարգը, որն իր մեջ ներառում է բարձրորակ գոլորշիով արդուկ, չայրվող պահոց և արդուկի սեղանը, կրկնապատկում է արդուկման արագությունը և ապահովում է կատարելապես հարթեցված չոր լվացք, որը հնարավոր է անմիջապես դնել պահարանի մեջ:

«Լոգասենյակի մաքրման համար լավագույն մաքրող միջոցը գոլորշիով մաքրող սարքն է։ Այդ սարքով չափազանց հեշտ է և պարզ հասնել կատարյալ մաքրության»։

«Նախկինում արդուկն ինձ համար պատիժ էր։ Այժմ ես ունեմ գոլորշիով արդուկող համակարգ և հասնում եմ արդյունքի ռեկորդային կարճ ժամանակում»։


Վարդակներ

Խոզանակներ

Գոլորշիով արդուկ

Գոլորշու խողովակներ

Անձեռոցիկների հավաքածու

Աքսեսուարներ

Պաստառը հեռացնող վարդակներ


Էկոլոգիապես մաքուր

Մաքրման լավագույն միջոցը էկոլոգիայի տեսանկյունից

Գոլորշիով մաքրումը թույլ է տալիս խնայել մինչև 80% ջուր `համեմատած խոնավ մաքրման մեթոդների հետ և չի ուղեկցվում քիմիական նյութերով աղտոտված կեղտաջրերի ձևավորմամբ: 1 լիտր ջրից արտադրվում է 1.700 լիտր գոլորշի, սա լիովին բավարար է մոտ 60 մ² մակերեսով ամբողջ բնակարանի մանրակրկիտ մաքրման համար:

Բացի այդ, Kärcher գոլորշու մաքրող սարքերը ապահովում են էներգիայի զգալի (մինչև 25%) խնայողություն այլ արտադրողների սարքերի համեմատ, որոնք ձեռք են բերվել հատակի վարդակով նորարարական ձևավորման շնորհիվ: Պլաստինե հենադրի շնորհիվ ոչ միայն բարելավվում է մաքրման արդյունքը, այլև կրճատվում է ծախսված ժամանակը, և, հետևաբար, էլեկտրաէներգիայի սպառումը: Եվ, վերջապես, Kärcher- ի գոլորշիով մաքրող սարքերը, ինչպես ընկերության արտադրած բոլոր այլ սարքեր, իրենց ռեսուրսները սպառելուց հետո, վերամշակվում են ավելի քան 90% -ով՝ նյութերի կրկնակի օգտագործման նպատակով:

Kärcher-ի ֆիրմային որակ

Kärcher գոլորշամաքրիչների բաձր որակը և արտակարգ տեխնիկական բնութագրերը երաշխավորվում են 20-ամյա ձևավորման փորձով, մի ամբողջ շարք <> և սեփական գործարաններում արտադրությամբ։

Մեր սարքավորումները,տպավորեցնող անընդհատ ինտենսիվ գոլորշու արտադրությամբ, կառուցվածքային նյութերի հուսալիությամբ և երկարակեցությամբ, բավարարում են անվտանգության օրենսդրական բոլոր չափանիշներին և նույնիսկ ավելի խիստ ընկերության չափանիշներին։ Վիննենդենի Kärcher-ի հետազոտական կենտրոնում անընդհատ ստեղծվում են նորարարական լուծումներ(օրինակ ՝ VapoHydro ֆունկցիան կամ հատակի վարդակների առաջադեմ ձևավորումը), ի շնորհիվ որոնց մեր գոլորշամաքրիչների յուրաքանչյուր սերունդ կատարելագործվում է։


Տեղեկատվական նյութեր

"Գոլորշամաքրիչների" Գրքույկ

Մաքրում առանց մաքրող նյութերի օգտագործման