Полив даже самых отдаленных участков: благодаря широкому ассортименту круговых дождевателей, Вы всегда найдете правильное решение для своего сада....

Kärcher- ի այգիների համար նախատեսված ռետինե խողովակները տարբերվում են իրենց խիստ դիմացկունությամբ, ճկունությամբ, ճկման հանդեպ կայունությամբ և օգտագործման հեշտությամբ:բացի դրանից մեր ռետինե խողովակների մեծամասնությունը առաջարկվում է պրակտիկ հավաքացուների տեսքով,ինչը թույլ է տալիս․․․


Օգտագործման տարբերակների ցուցադրում

Բացահայտեք այգիների համար մեր սարքավորումների ամենալայն հնարավորությունները

Ջրցան սարքեր և խողովակներ

  1. Ոռոգման համակարգի հավաքածու Kärcher Rain system
  2. Senso Timer ST 6 Duo eco!ogic
  3. Ջրման ատրճանակ Premium, մետաղյա
  4. Ոռոգման ձող Premium
  5. Այգիների համար ցնցուղ
  6. Ունիվերսալ միակցիչ plus
  7. Ունիվերսալ միակցիչ plus ակվադադարով
  8. Տատանվող կաթիլային ջրման սարք OS 5.320 SV
  9. Ռետինե խողովակի սայլակ HT 3.400
  10. Ռետինե խողովակի կծիկ 15մ HR 7.315 Kit 1/2"
  11. Ռետինե խողովակ PrimoFlex Premium
  12. Կոմպակտ ավտոմատացված կծիկ CR 7.220 CR 3.110
  13. Կոմպակտ կծիկ պատշգամբների համար

Ճնշումային պոմպեր

  1. BP 4 Garden Set
  2. BP 7 Home & Garden eco!ogic
  3. Բարելային պոմպ BP 1 Barrel
  4. BP 6 Deep Well
  5. BP 2 Cistern

Ընկղմվող ջրահեռացման պոմպեր

  1. SP 7 Dirt Inox
  2. SP 6 Flat Inox

  1. SensoTimer ST 6 Duo eco!ogic
  2. Հողի խոնավության ցուցիչ
  3. Կաթիլային ջրման համար զտիչով ռեդուկտոր
  4. Տ-աձև մակցիչ կարգավորումով
  5. Կաթիլային ջրման սարք
  6. Միկրոկաթիլային ջրման վարդակ 360°
  7. Միկրոկաթիլային ջրման վարդակ 180°
  1. Միկրոկաթիլային ջրման վարդակ 90°
  2. Հերմետիզացնող սեղմիչ
  3. Խողովակի գրպանիկ
  4. I-միակցիչ
  5. Միկրոկաթիլային որոգման համակարգի ռետինե խողովակ Kärcher Rain System®
  6. Կաթիլային ռետինե խողովակ
  7. Ռետինե խողովակի փական

Kärcher-ի ոռոգման համակարգի գլխավոր նորարարությունները

Նոր, ինտելեկտուալ ոռոգման մեթոդ։

Kärcher-ի ոռոգման համակարգ Rain System®

Ծաղկաբույլեր կամ մարգագետիններ, թփեր կամ կենդանի ցանկապատեր,-Kärcher-ի նոր խելացի ոռոգման համակարգը երաշխավորում է ցանկացած բույսերի նպատակային ոռոգումը `կախված նրանց ջրի քանակի կարիքներից և հողի խոնավությունից։ Kärcher-ի Rain System® ոռոգման նոր համակարգը համատեղում է ավանդական և կաթիլային ոռոգման համակարգերի առավելությունները: Այս համակարգում, որը գործում է մինչև 4 բար ճնշման տակ, օգտագործվում է 1/2 ”տրամագծով ՊՎՔ ռետինե խողովակներ, որի վրա տեղադրվում են ճարմանդներով հագեցած վարդակներ և ցողիչներ։ Չափազանց մեծ ճնշումից և կեղտոտ մասնիկներից պաշտպանելու համար ռետինե խողովակները կարող են հավելյալ համլրվել ռեդուկտորով և զտիչով: Kärcher Rain System ™, հարմարեցվում է բոլոր տեսակի և չափերի այգիներում և հիանալի հանադրվում է SensoTimer կառավարման բլոկի հետ, որը ոռոգում է ապահովում ՝ կախված հողի խոնավությունից։

Ինտելեկտուալ ոռոգում

Երբ հողի խոնավության մակարդակը իջեցվի, ջրամատակարարումը ինքնաբերաբար կսկսվի: Միացնող տարրերը թույլ են տալիս համատեղել համակարգված և կաթիլային ռետինե խողովակների կտորները ամենալայն համադրությամբ։

Արդյունավետ կաթիլային ոռոգում

Կաթիլային ռետինե խողովակը ապահովում է բույսերի արդյունավետ ջրումը, որոնք տեղակայված են խողովակի երկայնքով մինչև 50 մ երկարությամբ։

Նպատակաուղղված ոռոգում

Ջրի հոսքի կարգավորիչով կաթիլային ջրումը մատակարարում է ջուրը կոնկրետ բույսի արմատներին։

Մակերեսային ոռոգում

Ոռոգման երեք տարբեր սեկտորներ ունեցող վարդակները (360 °, 180 °, 90 °) հագեցված են ջրի հոսքի կարգավորիչներով։


SensoTimer ST6 eco!ogic՝ ոռոգման ամենահեշտ տարբերակը

Kärcher-ի SensoTimer ST6 eco!ogic սերիայի ոռոգման կարգավորիչ բլոկները ինքնաբերաբար սկսվում և ավարտվում է ոռոգման գործընթացը ՝ այգեպաններին ազատելով հոգնեցուցիչ աշխատանքից և նրանց ավելի շատ ժամանակ թողնելով այլ գործունեության կամ զվարճանքի համար։ Կարևոր է , որ ոռոգման համար օգտագործվի միայն իսկապես անհրաժեշտ քանակությամբ ջուր. սենսորը չափում է հողի խոնավությունը և ակտիվացնում ջրամատակարարումը միայն այն դեպքում, եթե խոնավությունը չի հասնում սահմանված նվազագույն արժեքին։Սա խնայում է ընտանեական բյուջեն և բնական ռեսուրսները։

Ինչպե՞ս է աշխատում ST6 eco!ogic-ը

SensoTimer ST6 eco!ogic ոռոգման կարգավորիչ բլոկը ապահովում է ոռոգում ` կախված հողի խոնավությունից, ինչը չափվում է հավաքածույում ներառված ցուցիչով։ Չափման արդյունքները փոխանցվում են ռադիալիքով կարգավորիչ բլոկին յուրաքանչյուր 30 րոպե։ Կարգավորիչ բլոկը, որը թույլ է տալիս սահմանել խոնավության ցանկալի մակարդակը (5 աստիճան), ինքնաբերաբար սկսում է ջրամատակարարումը ժամանակի հաջորդ սահմանված կետում, եթե խոնավությունը չի հասնում սահմանված նվազագույն արժեքին: 5 կոճակով կառավարման վահանակը ապահովում է հեշտ ծրագրավորում: Օրվա ընթացքում ոռոգումը միացնելու համար կարող եք սահմանել երկու անգամ, իսկ ոռոգման առավելագույն տևողությունը `90 րոպե։ Նախատեսված է eco!ogic գործառույթ, որը թույլ է տալիս 1-ից 7 օրով հետաձգել ոռոգումը: Ոռոգումը կարող է ակտիվացվել ձեռքով ցանկացած պահի: Նախատեսված է նաև ոռոգման անջատման սեղմակ ՝ ընդհատելով ծրագրի կատարումը 24 ժամվա ընթացքում։ Այսպիսով, բույսերի ոռոգումը իրականացվում են միայն այն դեպքում, երբ դա իսկապես անհրաժեշտ է:

SensoTimer ST6 Duo eco!ogic ոռոգման կարգավորիչ բլոկը ապահովում է այգիի երկու տարբեր հատվածների օպտիմալ ոռոգում,որոնք պահանջում են տարբեր խոնավեցման պայմաններ:

Համատեղելի ջրելու սարքեր

Տատանվող կաթիլային ջրման սարք

Թույլ է տալիս սահուն փոխել ոռոգման տարածքը (առավելագույնը ՝ 320 մ²)։

Kärcher-ի ոռոգման համակարգ Rain System®

SensoTimer ST6 eco!ogic կարգավորիչ բլոկի հետ համատեղ երաշխավորում է ոռոգումը բույսերի կարիքների համաձայն։

Իմպուլսային հատվածա-շրջանաձև կաթիլային ջրման սարք

Ոռոգման հատվածը սահմանվում է 30-360 ° սահմաններում

Բազմաֆունկցիոնալ կաթիլային ջրման սարք

Հագեցած է 6 տարբեր ձևերի վարդակներով ՝ ոռոգման տարբեր տարբերակների համար:

Ոռոգման ատրճանակներ

Kärcher-ը թույլ է տալիս այգու ոռոգումը վերածել իսկական հաճույքի։ օրինակ մեր բազմաֆունկցիոնալ մետաղական ատրճանակը տարբերվում է իր բարձր որակով,էլեգանտ կառուցվածքով և ջրի շիթի 4 տարբեր տեսակի փոփոխման հնարավորությամբ։Կրկնակի մեմբրանի նորարարական տեխնոլոգիան թույլ է տալիս վերացնել ջրի կաթիլների արտահոսքը ջրի շիթի ձևը փոխելիս և այն անջատելուց հետո, իսկ փափուկ շփման մակերեսներով կարգավորվող բռնակը ապահովում է ատրճանակի օպտիմալ պահպանումը։Դրա բարձր որակն ընդգծվում է ամուր մետաղական տարրերի օգտագործմամբ, որոնք երաշխավորում են երկարաժամկետ օգտագործում։

Կարգավորվող բռնակ

Պտտվող բռնակը կարող է տեղադրվել օգտագործողի համար հարմար դիրքում:

Ոչ մի կաթիլ ապարդյուն

Կրկնակի մեմբրանը ապահովում է հուսալի պաշտպանություն ջրի արտահոսքից `ջրի շիթի տեսակն փոփոխելիս և անջատելուց հետո



Էկոլոգիապես մաքուր

Kärcher- ի ինտելեկտուալ, բարձր արդյունավետությամբ տեխնոլոգիան և մեր արտադրանքի գերազանց փոխկապակցվածությունը ապահովում են բնական ռեսուրսների պատասխանատու կառավարումը։ Kärcher-ի eco! Ogic այգեգործական սարքավորումները համոզիչորեն հաստատում են ընկերության նվիրվածությունը շրջակա միջավայրի պաշտպանության և ռեսուրսների խնայողության հարցում, ինչը հիմնականում ապահովվում է ոռոգման գործընթացի խիստ արդյունավետ վերահսկմամբ և սպասման ռեժիմում էներգիայի օգտագորման բացակայությամբ։

Արդյունավետ ոռոգում

Kärcher- ի ինտելեկտուալ, բարձր արդյունավետությամբ տեխնոլոգիան և մեր արտադրանքի գերազանց փոխկապակցվածությունը ապահովում են բնական ռեսուրսների պատասխանատու կառավարումը։

Kärcher-ի eco! Ogic այգեգործական սարքավորումները համոզիչորեն հաստատում են ընկերության նվիրվածությունը շրջակա միջավայրի պաշտպանության և ռեսուրսների խնայողության հարցում, ինչը հիմնականում ապահովվում է ոռոգման գործընթացի խիստ արդյունավետ վերահսկմամբ և սպասման ռեժիմում էներգիայի օգտագորման բացակայությամբ։

  1. Ջրամատակարարում այլընտրանքային աղբյուրներից
  2. Ջրի ծախսի կառավարում
  3. Անհրաժեշտ քանակության ջրի տեղափոխություն
  4. Առանց ջրի կորստի ոռոգում

Էլեկտրոէներգիայի խնայողություն

Kärcher բարձրորակ, հարմարավետ և երկարակյաց պոմպերը իդեալական են այլընտրանքային ջրամատակարարման համար: Նրանք ինքնաբերաբար միանում են ջուրը վերցնելու ժամանակ և անջատվում են, երբ այն դադարում է։ Միևնույն ժամանակ, բազմաստիճան պոմպերը բնութագրվում են սովորական ներարկման պոմպերի համեմատությամբ բարձր արտադրողականությամբ և Էլեկտրոէներգիայի 30% խնայողությամբ։ Ավելի մեծ խնայողություն են ապահովվում eco!ogic մոդելները սպասման ռեժիմում հոսանքի զրոյական օգտագործմամբ :

Ջրի խնայողություն

SensoTimer նոր ինտելեկտուալ ոռոգման կարգավորիչ բլոկը, որը հագեցած է հողի խոնավության ցուցիչներով, երաշխավորում է ծայրաստիճան արդյունավետ ոռոգում։ Խոնավությունը չափվում է յուրաքանչյուր 30 րոպեն մեկ՝ բույսերի արմատներին մոտակայքում, իսկ ջրելը սկսվում է միայն այն դեպքում, երբ այն իսկապես անհրաժեշտ է: Eco!ogic ռեժիմը թույլ է տալիս հետաձգել ոռոգումը ըստ ցանկության `ջրի լրացուցիչ խնայողությունների համար։

Նյութերի պատասխանատու ընտրություն

Kärcher-ը մեծ կարևորություն է տալիս էկոլոգիապես մաքուր կառուցվածքային նյութերի ընտրությանը `խուսափելով առողջությանը և շրջակա միջավայրին համար վտանգավոր նյութերի, ինչպիսիք են ֆթելատները և ծանր մետաղները: Միևնույն ժամանակ, Kärcher-ի PrimoFlex® բարձրորակ գռետինե խողովակները բնութագրվում են բարձր ամրությամբ, առաձգականությամբ և ճկմանը դիմացկունությամբ:

Բարձր արդյունավետություն

Kärcher-ի նոր խելացի ոռոգման համակարգը երաշխավորում է ցանկացած բույսերի, ծաղկաբույլերի և մարգագետինների նպատակային ոռոգումը `կախված նրանց ջրի քանակի կարիքներից։ Ջուրը մատակարարվում է հենց այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է, առանց կորստի և ​​ճնշման մշտական պահպանմամբ, նույնիսկ ջրամատակարարման աղբյուրից 50 մ հեռավորության վրա։ Միևնույն ժամանակ թույլ է տալիս, հատուկ բույսերի ոռոգման համար օգտագործվող ջրի հոսքի արագությանը ճշգրիտ կարգավորում:


Տեղեկատվական նյութեր

«Ոռոգման սարքավորումներ»-ի գրքույկ

Արդյունավետ ոռոգման համակարգված մոտեցում

«Ճնշմամբ պոմպերի»-ի գրքույկ

Տան և այգու արդյունավետ ջրամատակարարում

«Ընկղմվող պոմպերի»-ի գրքույկ

Արդյունավետ ջրահեռացման երաշխավորություն