CV 38/2 ուղղահայաց խոզանակավոր փոշեկուլը՝ օպտիկական խոզանակի կարգավորման հնարավորությամբ ու օգտագործման պարզությամբ բավարարում է կատարողականի, մաքրության արդյունքի ու էրգոնոմիկայի հետ կապված ամենաբարձր պահանջներին:
Նախագծված լինելով մաքրության հետ կապված ամենաբարձր պահանջներին բավարարելու համար, CV 38/2 ուղղահայաց խոզանակավոր փոշեկուլը նախատեսված է մեծ տարածքների արդյունավետ մաքրության համար: Այս սարքը հարմար է գրասենյակների, ցուցասրահների, հյուրանոցների, ռեստորանների, մանրածախ առևտրի կետերի և հասարակական շենքերի մաքրության համար: Չափազանց մեծ աշխատանքային լայնության և բազմաթիվ այլ օգտակար հատկանիշների շնորհիվ գորգերն այս սարքի միջոցով հեշտ ու արագ մաքրվում են: Միացման/անջատման ներկառուցված անջատիչով էրգոնոմիկ բռնակը գերազանց տեղավորվում է ձեռքում, սարքի թեթև քաշը թույլ է տալիս առանց հոգնելու երկար աշխատել և վերջապես աքսեսուարների հասանելիությունն ապահովում է մաքրության գերազանց արդյունք նույնիսկ եզրային հատվածներում ու անկյուններում: Ավելին օպտիկական խոզանակի կարգավորման հնարավորության շնորհիվ հնարավոր է խոզանակն ըստ գորգի բարձրության ճշգրտորեն կարգավորել: Էլեկտրական մալուխի արագ փոփոխման համակարգն ինչպես նաև առանց որևէ գործիքի օգտագործման խոզանակի փոխարինման հնարավորությունն էականորեն կրճատում են տեխնիկական սպասարկման վրա ծախսված ժամանակն ու գումարը: Չափազանց կարևոր է նաև զտիչի մաքրման հատուկ նախագծված ու արտոնագրված համակարգը, որի շնորհիվ ֆիլտր պարկերը փոխվում են առանց փոշու տարածման:
Տեխնիկական տվյալներ
Լարումը (Փհ/Վ/Հց)
|
220 - 240 / 50 - 60
|
Աշխատանքային լայնությունը (սմ)
|
38
|
Վակուում (մԲար/կՊա)
|
200 / 20
|
Օդի հոսք (լ/վրկ)
|
40
|
Անվանական հզորություն (Վտ)
|
850
|
Տարայի ծավալ (լ)
|
5.5
|
Ստանդարտ անվանական լայնություն ( )
|
ID 35
|
Մալուխի երկարություն (մ)
|
12
|
Ձայնային ճնշման մակարդակ (դԲ(Ա))
|
65
|
Խոզանակաձև շարժիչի առավելագույն հզորությունը (Վտ))
|
150
|
Գույն
|
անտրացիտ
|
Քաշն առանց աքսեսուարների (կգ)
|
8.8
|
Քաշը, ներառյալ փաթեթավորումը (կգ)
|
11.8
|
Չափսեր (Ե x Լ x Բ) (մմ)
|
370 x 390 x 1215
|
Աքսեսուարներ
■ Նեղ հատվածների համար նախատեսված կցորդ
|
■ Պաստառների համար նախատեսված կցորդ
|
■ Կլանող խողովակ, շարժական
|
■ Ձգվող կլանող փողրակ
|
■ Ֆիլտր պարկ, 1 հատ, ֆլիսե
|
■ Գլանաձև խոզանակ, ստանդարտ, 1 հատ
|
■ Զտիչի կարգավիճակի ցուցիչ
|
■ Էլեկտրական մալուխ, ստանդարտ
|
■ Բարձրության կարգավորմամբ բռնակ
|
Առանձնահատկություններ և առավելություններ
Լուսային ցուցիչ՝ գլանաձև խոզանակի բարձրության կարգավորման համար: Գլանաձև խոզանակը կարգավորվում է ըստ գորգի բարձրության: Գլանաձև խոզանակի օպտիմալ կարգավորում՝ մաքրության օպտիմալ արդյունքների համար:
Էլեկտրական մալուխի արագ փոփոխման համակարգ
Միացման հնարավորությամբ, չափազանց հեշտ փոփոխվող էլեկտրական մալուխ: Հեշտ ու արագ փոխվում է ու որևէ նախնական գիտելիքի անհրաժեշտություն չկա, այսպիսով խնայում եք ժամանակն ու սպասարկման հետ կապված ծախսերը:
Մաքրության ճկուն և արդյունավետ տարբերակ
Ձգվող կլանող փողրակի հեշտ ու արագ առանձնացում: Անհրաժեշտության դեպքում խցանումների արագ մաքրում:
Առանց գործիքների խոզանակի փոխարինում
- Գլանաձև խոզանակների արագ փոխարինում առանց որևէ գործիքի օգտագործման:
Աքսեսուարների ներկառուցված պահոց
-
- Ամրացման համակարգ, նախատեսված կլանող կցորդների համար:
- Նեղ անցքերի համար նախատեսված կցորդն ու պաստառների համար նախատեսված կցորդը մշտապես հասանելի են:
Էրգոնոմիկ բռնակ՝ միացման/անջատման անջատիչով
-
- Հարմարավետ է օգտագործման համար:
- Միացման/անջատման անջատիչի առկայությունը էրգոնոմիկայի տեսանկյունից մեկ այլ առավելություն է:
- Ապահովում է հարմարավետ ու դյուրին աշխատանք:
HEPA զտիչ (ձեր ընտրությամբ)
-
- HEPA 13 զտիչ, հավաստագրված՝ DIN EN 1822:2019 ստանդարտի համաձայն:
- Չափազանց բարձր՝ մինչև 99.95% առանձնացման մակարդակ:
- Աէրոզոլների, վիրուսների ու մանրէների գրեթե ամբողջական բացառում: