59,000.00 դրամ 47,200.00 դրամ
Նկարագրություն
Կենցաղային փոշեկուլ WD 3 V-17/4/20 ապահովում է բարձր ներքաշման հզորություն ցածր էներգիայի սպառմամբ (ընդամենը 1000 Վտ): Այն օպտիմալ կերպով հագեցած է ներքաշող ռետինե խողովակով և հատակի վարդակով, ներդիրներով, որպեսզի ապահովի ցանկացած տեսակի աղբի հավաքման կատարյալ արդյունքներ՝ թաց կամ չոր, խոշոր կամ մանր:
Իր կոմպակտությամբ տպավորիչ այս կենցաղային փոշեկուլը հագեցած է ամուր 17 լիտրանոց պլաստմասսե փոշու կոնտեյներով, 4 մետրանոց մալուխով, 2 մետրանոց ներքաշող խողովակով և ֆլիսե ֆիլտր պարկով: Ամբողջական քարթրիջային ֆիլտրի շնորհիվ այն թույլ է տալիս համատեղել թաց և չոր մաքրման աշխատանքները։
Արտափչման ֆունկցիան զգալիորեն հեշտացնում է դժվար հասանելի վայրերը մաքրելը: Սարքի կոմպակտ պահեստավորման համար խողովակը կախված է շարժիչի մասից, մալուխը հատուկ կեռիկի վրա է, իսկ երկարացման խողովակները և հատակի վարդակն ամրացված են հետևի հարմարանքների վրա։ Pull & Push փականները շատ հեշտ են դարձնում աղբարկղը ամրացնելն ու անջատելը: Բռնակը կարելի է անջատել ներքաշող խողովակից՝ վարդակները անմիջապես դրան ամրացնելու համար: Մտածված է նաև շարժիչի մասի դիզայնը՝ գործիքներ և մանր մասեր կարող են տեղադրվել դրա հարթ վահանակի վրա, իսկ էրգոնոմիկ ձևի բռնակն ապահովում է սարքի հարմարավետ տեղափոխումը։
Առանձնահատկություններ ԵՎ առավելություններ

Ամբողջական քարթրիջային ֆիլտր
Թաց և չոր մաքրման գործընթացների արագ համատեղում

Մալուխի և պարագաների հարմարավետ բռնիչներ
Աքսեսուարների հարմարավետ և կոմպակտ պահեստավորում և դրանց մշտական հասանելիություն: Միացնող մալուխի անվտանգ պահպանում ներկառուցված կեռիկի վրա:

Ռետինե խողովակի պահում սարքի վերևի հատվածում
Սարքի վերին մասում ներքաշող խողովակի կոմպակտ հեշտ ամրացում, որը հարմար է ինչպես աջլիկների, այնպես էլ ձախլիկների համար։
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Տեխնիկական տվյալները
Էլեկտրաէներգիայի սպառում (Վտ) | 1000 |
---|---|
Աղբամանի ծավալը (լ) | 17 |
Աղբի տարայի հումք | պլաստիկ |
Մալուխի երկարությունը (մ) | 4 |
Միավոր պարագաների տրամագիծը (մմ) | 35 |
Էլեկտրական ցանցի պարամետրեր(~/Վ/Հց) | 220 – 240 / 50 – 60 |
Գարիկ Սայադյան (verified owner) –
ձեր մոտից պատվիրել եմ Նոր տարուն այս փոշեկուլից, բերեցին տղաները, ինչ ասեմ գազանի պես քաշում ա)) չէի սպասում որ այս գնով Կարշերը սենց փոշեկուլ կունենա.. Մի խոսքով բոլորին հաստատ խորհուրդ եմ տալիս, չեք փոշմանի!!
Karcher Armenia (verified owner) –
Շնորհակալ ենք որ ընտրում եք Կերխեր, մենք ունենք ապրանքներ ամեն առաջադրանք լուծելու համար։