SKU: 1.628-101.0
(1 customer review)

59,000.00 դրամ

hozyajstvennye-pylesosy-wd-3-v-15-4-20
+patronnyj-filtr-kfi-3310-dlya-pylesosov-serii-wd-se
Կատեգորիաներ․ ,
Նկարագրություն

Կենցաղային փոշեկուլ WD 3 V-17/4/20 ապահովում է բարձր ներքաշման հզորություն ցածր էներգիայի սպառմամբ (ընդամենը 1000 Վտ): Այն օպտիմալ կերպով հագեցած է ներքաշող ռետինե խողովակով և հատակի վարդակով, ներդիրներով, որպեսզի ապահովի ցանկացած տեսակի աղբի հավաքման կատարյալ արդյունքներ՝ թաց կամ չոր, խոշոր կամ մանր:

Իր կոմպակտությամբ տպավորիչ այս կենցաղային փոշեկուլը հագեցած է ամուր 17 լիտրանոց պլաստմասսե փոշու կոնտեյներով, 4 մետրանոց մալուխով, 2 մետրանոց ներքաշող խողովակով և ֆլիսե ֆիլտր պարկով: Ամբողջական քարթրիջային ֆիլտրի շնորհիվ այն թույլ է տալիս համատեղել թաց և չոր մաքրման աշխատանքները։

Արտափչման ֆունկցիան զգալիորեն հեշտացնում է դժվար հասանելի վայրերը մաքրելը: Սարքի կոմպակտ պահեստավորման համար խողովակը կախված է շարժիչի մասից, մալուխը հատուկ կեռիկի վրա է, իսկ երկարացման խողովակները և հատակի վարդակն ամրացված են հետևի հարմարանքների վրա։ Pull & Push փականները շատ հեշտ են դարձնում աղբարկղը ամրացնելն ու անջատելը: Բռնակը կարելի է անջատել ներքաշող խողովակից՝ վարդակները անմիջապես դրան ամրացնելու համար: Մտածված է նաև շարժիչի մասի դիզայնը՝ գործիքներ և մանր մասեր կարող են տեղադրվել դրա հարթ վահանակի վրա, իսկ էրգոնոմիկ ձևի բռնակն ապահովում է սարքի հարմարավետ տեղափոխումը։

Առանձնահատկություններ ԵՎ առավելություններ
Ամբողջական քարթրիջային ֆիլտր
Ամբողջական քարթրիջային ֆիլտր

Թաց և չոր մաքրման գործընթացների արագ համատեղում

Մալուխի և պարագաների հարմարավետ բռնիչներ
Մալուխի և պարագաների հարմարավետ բռնիչներ

Աքսեսուարների հարմարավետ և կոմպակտ պահեստավորում և դրանց մշտական ​​հասանելիություն: Միացնող մալուխի անվտանգ պահպանում ներկառուցված կեռիկի վրա:

Ռետինե խողովակի պահում  սարքի վերևի հատվածում
Ռետինե խողովակի պահում սարքի վերևի հատվածում

Սարքի վերին մասում ներքաշող խողովակի կոմպակտ հեշտ ամրացում, որը հարմար է ինչպես աջլիկների, այնպես էլ ձախլիկների համար։

Մանր պարագաների պահպան համար մակերես ▪ Գործիքների և մանր պարագաների հուսալի պահպանման համար
Օդի արտամղման գործառույթ▪ Օգնության է հասնում բոլոր այն իրավիճակներում, երբ աղբը հնարավոր չէ ներքաշել
▪ Թույլ է տալիս մաքրել օրինակ խճապատ մակերեսներ
Ֆլիսե ֆիլտր պարկ▪ Եռաշերտ, հատկապես դիմացկուն ֆլիս:
▪ Կայուն ներքաշմամբ երկարատև աշխատանքի համար
Փոշեկուլի իրանի վրա բռնակի տեղադրում▪ Բռնակը հեշտությամբ ամրացվում է փոշեկուլի վերևի հատվածում
Ռետինե խողովակի և հատակի գլխիկի օպտիմալ համադրում▪ Թաց և խոնավ մաքրության , խոշոր և մանր աղբի հավաքում
▪ Ցանկացած աշխատանքների կատարման մաքսիմալ հարմարավետություն
Pull & Push փականներ▪ Աղբի կոնտեյների արագ և հարմար ամրացման / առանձնացման համար
Էրգոնոմ տեղափոխման բռնակ▪ Ապահովում է սարքի հարմարավետ տեղափոխում
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

Տեխնիկական տվյալները

Էլեկտրաէներգիայի սպառում (Վտ)

1000

Աղբամանի ծավալը (լ)

17

Աղբի տարայի հումք

պլաստիկ

Մալուխի երկարությունը (մ)

4

Միավոր պարագաների տրամագիծը (մմ)

35

Էլեկտրական ցանցի պարամետրեր(~/Վ/Հց)

220 – 240 / 50 – 60

Աքսեսուարներ

▪ Ներքաշող խողովակ, 2․2 մ, կորաձև բռնակով ▪ Անջատվող բռնակ ▪ Երկարացման ձողեր, 0,5 մ, 35 մմ, պլաստմասե ▪ Թաց և չոր մաքրման համար գլխիկ ▪ Նեղ անկյունների վարդակ ▪ Ֆլիսե ֆիլտր պարկ՝ 1 հատ ▪ Ամբողջական քարթրիջային ֆիլտր ▪ Միացուցիչ ▪ Օդի արտամղման ֆունկցիա ▪ Բռնակի ամրացման համար վայր ▪ Ռետինե խողովակի պահում սարքի վերևի հատվածում ▪ Պարագաների պահպանման լրացուցիչ բռնակներ, սարքի վերևի հատվածում ▪ Մանր պարագաների պահպան համար մակերես ▪ Ծալովի բռնակ տեղափոխման համար ▪ Մալուխի կեռիկ ▪ «Կայանելու» հնարավորություն ▪ Պարագաների բռնիչ իրանի վրա ▪ Հարվածադիմացկուն տրամագծային կախիչ ▪ Թեքվող անիվներ, 4 հատ
Գործառնական հրահանգներ
Արտադրանքի մասին
Ներբեռնել
Օգտագործողի ձեռնարկ
Ներբեռնել
Օգտագործողի ձեռնարկ
Ներբեռնել

You may also like…

1 review for WD 3 V-17/4/20

  1. Գարիկ Սայադյան (verified owner)

    ձեր մոտից պատվիրել եմ Նոր տարուն այս փոշեկուլից, բերեցին տղաները, ինչ ասեմ գազանի պես քաշում ա)) չէի սպասում որ այս գնով Կարշերը սենց փոշեկուլ կունենա.. Մի խոսքով բոլորին հաստատ խորհուրդ եմ տալիս, չեք փոշմանի!!

    • Karcher Armenia (verified owner)

      Շնորհակալ ենք որ ընտրում եք Կերխեր, մենք ունենք ապրանքներ ամեն առաջադրանք լուծելու համար։

Add a review

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով