Գնորդը երաշխիքային վերանորոգման իրավունք ունի ամբողջությամբ լրացված երաշխիքային կտրոնի առկայության դեպքում` կտրոնի և կտրվող անդորագրերի վրա առևտրային կազմակերպության կնիքով և սույն երաշխիքի պայմանների ընդունումը հավաստող Գնորդի ստորագրությամբ: Երաշխիքային կտրոնում վաճառքի ամսաթվի բացակայության դեպքում պարտադիր է ՀԴՄ կտրոնի կամ հարկային հաշվի առկայությունը: Նշված պայմանների չկատարման դեպքում երաշխիքային վերանորոգման ծառայությունները չեն մատուցվում:
Երաշխիքային վերանորոգումը Գնորդի կողմից ձեռք բերված սարքի արդյունավետության և աշխատունակության վերականգմանն ուղղված գործուղությունների անվճար համալիր է: Գնորդը երաշխիքային վերանորոգման իրավունք ունի երաշխիքային ժամկետի ընթացքում, եթե սարքը շարքից դուրս է եկել սարքի նյութի թերության կամ սարքը թերի հավաքված լինելու պատճառով:
Գնորդը զրկվում է երաշխիքային վերանորոգման իրավունքից հետևյալ դեպքերում:
- եթե երաշխիքային կտրոնում առկա են ուղղումներ, ոչ ընթեռնելի գրառումներ, եթե ապրանքի վրա գործարանային պիտակը բացակայում է կամ վնասված է, սերիական համարը ոչ ընթեռնելի է կամ փոփոխված,
- եթե ապրանքի անսարքությունները առաջացել են փոխադրման կամ շահագործման ընթացքում հասցված մեխանիկական վնասվածքների, ոչ պատշաճ պահպանման, տեխնիկական սպասարկում չանցկացնելու հետևանքով,
- եթե խիստ աղտոտված է սարքի ներքին և արտաքին մակերեսը, պատված է աղտոտող ֆրակցիաներով, մաքրման ընթացքում կամ աշխատանքային միջավայրում առաջացած ժանգով, կալցիումի (աղի) նստվածքով (վարդակներ, ճնշումային խողովակներ, ֆիլտրող տարրեր, երկարացման խողովակներ, ճկուն խողովակներ, պտուտակային խցաններ, հարդուկներ, տուրբիններ, պոմպեր, փականներ, տեխնոլոգիական անցքեր և այլն): Տվյալ պարագայում, հնարավորության դեպքում, մաքրումը կարող է իրականացվել սպառողի հաշվին,
- շահագործման կանոնների խախտում (այդ թվում՝ գերտաքացում, գերծանրաբեռնվածություն, նշանակությանն անհամապատասխան սարքի շահագործում , սարքի շահագործում առանց ֆիլտրի պարկի՝ այն դեպքերում, երբ դրա կիրառումը պարտադիր է կամ առաջարկվում է արտադրողի կողմից, սարքի շահագործում առանց ֆիլտրող տարրերի՝ որոնց կիրառումը կառուցվածքով նախատեսված է, սարքի շահագործում թերի պարագաներով կամ այնպիսի պարագաներով և լրացուցիչ նյութերով, որոնք տվյալ սարքի համար նախատեսված չեն, ինչպես նաև տվյալ տեսակի սարքի համար չնախատեսված լվացող միջոցների օգտագործում),
- կողմնակի կազմակերպությունների կողմից սարքի վերանորոգում (չորակավորված սպասարկման կենտրոններում) կամ սարքի կառուցվածքի փոփոխում,
- սարքի շահագործման շարունակելիություն՝ որևէ անսարքության ի հայտ գալուց հետո,
- եթե անսարքությունները առաջացել են շահագործման այնպիսի պայմաններում, ինչպիսիք են ձյունը, անձրևը, բարձր խոնավությունը, ագրեսիվ միջավայրը, ցածր կամ բարձր անթույլատրելի ջերմաստիճանը,
- էլեկտրաէներգիայի կամ ջրամատակարարման համակարգերին սարքի կառուցվածքով պահանջված պարամետրերին անհամապատասխան պարամետրերով միանալու դեպքում (լարում, հզորություն, միացման կետում անբավարար կոնտակտ, անբավարար ճնշում կամ ջրի քանակ, մեխանիկական և քիմիական խառնուրդների բարձր պարունակություն, ջրի զտիչի բացակայություն կամ թերություն),
- սարքում կողմնակի առարկաների, հեղուկների, նյութերի առկայություն,
- եթե անսարքությունները առաջացել են շահագործման կանոններով նախատեսված տեխնիկական սպասարկման հետաձգման հետևանքով (յուղի փոխում, պտուտակային միացումների ձգում, ֆիլտրող տարրերի մաքրում կամ փոխարինում, մարտկոցի սպասարկում, ֆիլտրի պարկերի, խոզանակների, գոտիների փոխարինում և այլն),
- եթե տեղի է ունեցել ոչ պատշաճ նյութերի օգտագործում (ոչ պատշաճ որակի, ինչպես նաև տվյալ տեսակի սարքի ստանդարտին անհամապատասխան ֆիզիկական և քիմիական ցուցանիշներով վառելիքի և քսայուղերի օգտագործում),
- Kärcher-ի արտադրանքից բացի այլ արտադրանքի քիմիական միջոցների օգտագործում,
- սարքի մասերի նորմալ մաշվածություն՝ շահագործման և շփման, ճնշման, ճկման, ձգման, աշխատանքային նյութի կամ արտաքին միջավայրի ազդեցության հետևանքով, որն անմիջականորեն կապված է սարքի գործողության սկզբունքի հետ (վարդակներ, ճնշումային խողովակներ, ֆիլտրող տարրեր, երկարացման խողովակներ, ճկուն խողովակներ, պտուտակային խցաններ, ածուխային խոզանակներ, ամրակներ, կնիքներ, փականներ, մանժետներ, ռետինե արտադրանքներ, և այլ արագամաշ մասեր և հանգույցներ), արտադրական թերությունների բացակայության դեպքում սարքի մասերի հավասարաչափ և բնական մաշվածությունը իրավունք չի տալիս դրանք փոխարինել երաշխիքով,
- սարքի վնասվածք՝ բնական աղետի, հրդեհի և այլնի հետևանքով,
- մոնտաժման, տեղադրման, գործարկման կարգավորման, մաքրման, պլանային տեխնիկական սպասարկման ծառայությունները, ինչպես նաև պրոֆիլակտիկ աշխատանքները չեն ներառվում երաշխիքային պարտավորությունների մեջ, և տրամադրվում են վճարովի հիմունքով, եթե դա նախատեսված չէ առանձին համաձայնությամբ:
Վաճառողը չի փոխհատուցում սարքի անսարքության ընթացքում Գնորդի կրած ծախսերը՝ ներառյալ հեռախոսազանգերը, այլ սարքի վարձակալությունը, փոխադրումը և բաց թողնված օգուտը։
Նոր ապրանքի երաշխիքային ժամկետը սահմանվում է կախված ապրանքի կատեգորիայից:
Կենցաղային տեխնիկա
- 24 ամիս գնման օրվանից
Պրոֆեսիոնալ սարքավորումներ
- 12 ամիս գնման օրվանից