FC 7 SIGNATURE LINE
-
Կանոնավոր գին
-
279,000.00 AMD
-
Վաճառքի գին
-
279,000.00 AMD
-
Կանոնավոր գին
-
279,000.00 AMD
Վաճառվել է
-
Միավորի գինը
- մեկ
- Կանոնավոր գին
- 279,000.00 AMD
- Վաճառքի գին
- 279,000.00 AMD
- Կանոնավոր գին
- 279,000.00 AMD
- Միավորի գինը
- մեկ
- SKU: 1.055-709.0
- Պահեստում: 17
Հատակի խոնավ մաքրման FC 7 Signature Line լուսադիոդային սարքով հնարավոր է հատակը լվանալ առանց այն նախապես փոշեկուլով մաքրելու: Հավաքածուի մեջ ներառված է ունիվերսալ մաքրող միջոց (500 մլ), քարե հատակի մաքրման համար նախատեսված միջոց (30 մլ) և խոզանակների լրացուցիչ հավաքածու՝քարե հատակների համար:
Kärcher ընկերության միայն լավագույն նորարարական պրոդուկտներն են ստանում ընկերության հիմնադիր Ալֆրեդ Կերխերի ստորագրությունը: Դրանց թվին է դասվում նաև հատակի խոնավ մաքրման FC 7 Signature Line սարքը՝ այս դասի ապրանքների մեջ լավագույնը, որով հնարավոր է հատակի իդեալական մաքրությունն ապահովել երկու անգամ ավելի արագ, համեմատած սովորական մեթոդների հետ: Շնորհիվ 4 գլանափաթեթի տեխնոլոգիայի, մաքրման 2 մակարդակի, ինչպես նաև Boost ֆունկցիայի, այն ապահովում է առօրյա մաքրությունն, առանց նախապես փոշեկուլի կիրառման: Գլանափաթեթային խոզանակների վերևում սարքի վրա ներկառուցված LED լուսավորության շնորհիվ տեսանելի է ամբողջ փոշին, իսկ հատուկ զտիչները երաշխավորում են մազերի և մորթու լավ մաքրումը: Մեր լավագույն մոդելը հագեցած է լրացուցիչ գլանափաթեթներով՝ ցանկացած տեսակի հատակ մաքրելու համար:
Տեխնիկական բնութագիր
Էլեկտրական ցանցի պարամետրեր(~/Վ/Հց) |
1 / 100 – 240 / 50 – 60 |
---|---|
Տարածքի հզորությունը (մինչև հաջորդ լիցքավորումը) (մ²) |
175 |
Բաքի ծավալը՝ մաքուր ջրի համար (մլ) |
400 |
Կեղտոտ ջրի բաքի ծավալը (մլ) |
200 |
Գլանային խոզանակների աշխատանքային լայնությունը (մմ) |
300 |
Մաքրված հատակի չորացման ժամանակը (րոպե) |
2 |
Ձայնային ճշման մակարդակը (դԲ(Ա)) |
59 |
Մարտկոցի լարում (V) |
25 |
Մարկտոց (Ա/ժ) |
2.85 |
Մարտկոցի աշխատանքային ժամը (ր) |
45 |
Մարտկոցի լիցքավորման ժամանակը (ժամ) |
4 |
Մարտկոցի տեսակ |
Լիթիում-իոնային մարտկոց |
Քաշն առանց աքսեսուարների (կգ) |
4,3 |
Քաշը (փաթեթավորման հետ) (կգ) |
9.4 |
Չափսեր մմ |
310 x 230 x 1210 |
Աքսեսուարներ
■ 2 զույգ ունիվերսալ գլանային խոզանակներ
|
■ 2 զույգ քարե մակրեսների համար նախատեսված գլանային խոզանակներ
|
■ Հատակը մաքրող Ունիվերսալ միջոց Universal RM 536, 500 մլ Քարե հատակ մաքրող միջոց RM 537, 30 մլ.
|
■ Բազային կայան մաքրման գործառույթով
|
■ Մարտկոցի լիցքավորիչ
|
■ Մաքրող խոզանակ
|
■ Ջրի 2 տարայի հնարավորություն
|
■ մաքրող հատվածին ինտեգրված LED լույսեր
|
■ Ինքնամաքրման ռեժիմ
|
Առանձնահատկություններ և առավելություններ
Signature Line շարքի առավելությունները
Ընկերության հիմնադիր Ալֆրեդ Կերխերի ստորագրությամբ սարքը նշվում է որպես լավագույնը Kärcher ապրանքատեսակ այս կատեգորիայում: Այլ բացառիկ առավելությունները ներառում են բջջային հավելվածների աջակցություն և հավելյալ երաշխիք:
Խոզանակի գլուխ `ինտեգրված LED-երով
Կահույքի տակ, մութ անկյուններում կամ խորշերում լուսավորելու համար:
Ունիվերսալ լուծում. Հեռացրեք բոլոր առօրյա թաց և չոր կեղտը մեկ քայլով
Խնայեք ժամանակի 50%-ը. 4 գլանային խոզանակով շարժման տեխնոլոգիան թույլ է տալիս իրականացնել թաց մաքրում առանց հատակը նախապես փոշեկուլով մաքրելու: Մազերի արդյունավետ հավաքում՝ հատուկ ներկառուցված ֆիլտրի շնորհիվ։ Մաքրեք եզրերին մոտ:
- 2-բաքային համակարգ. Շարունակականորեն թրջում է գլանային խոզանակները ջրով՝ մաքուր ջրի բաքից և միաժամանակ հավաքում է աղբը՝ կեղտոտ ջրի բաքում:
- Մաքրում, առանց մեծ ջանքերի. Հարկ չկա կրել դույլը, հատակը սրբիչով սրբել և ձեռքով քամել։
- Գլանային խոզանակներով մաքրման հնարավորություն՝ 60 °C ջերմաստիճանով։
Ուղիղ դիրքում բարձր մանևրելու հնարավորություն և կայունություն
-
Գործնական լուծում աշխատանքի ընդմիջումների համար. սարքը կայուն կանգնած է ուղիղ դիրքում:
- Հեշտ է մաքրել կահույքի տակ և առարկաների շուրջը:
- 4 հակադարձ պտտվող գլանափաթեթները ապահովում են սարքի հեշտ և սահուն սահումը հատակի երկայնքով:
- Խոզանակների պտտման արագությունը և ջրի սպառումը ճշգրտվում են՝ կախված կեղտի և հատակի ծածկույթի տեսակից: Հաստատուն կեղտը հեռացնելու համար կա Boost ինտենսիվ մաքրման ֆունկցիա: Կարող եք լվանալ ցանկացած կոշտ հատակի ծածկ՝ մանրահատակ, լամինատ, սալիկ, PVC: Մակերերեսի չորացման ժամանակը 2 րոպե է:
- Հարմար է բոլոր կոշտ հատակները մաքրելու համար, ներառյալ մանրահատակը, լամինատը, քարե, PVC և կերամիկական սալիկները և վինիլային ծածկույթները:
- Մնացորդային խոնավության ցածր մակարդակ, ինչը հնարավորություն է տալիս քայլել հատակի վրայով մաքրումից 2 րոպե անց։
- Էլեկտրական ցանցից անկախ լինելու շնորհիվ՝ շարժման առավելագույն ազատություն:
- Եռաստիճան LED ցուցիչը հստակ ցույց է տալիս մարտկոցի լիցքավորման ընթացիկ կարգավիճակը:
- Տեսողական և ձայնային ազդանշան, երբ մաքուր ջրի տարան դատարկ է, և կեղտոտ ջրի տարան լցված է:
- Պաշտպանություն գերլցումից. սարքն ավտոմատ անջատվում է, երբ կեղտոտ ջրի բաքը լցվում է:
Կիրառական տարածքներ
■ Ցանկացած հարթ մակերեսների մաքրում, ինչպիսիք են՝ մանրահատակը, լամինատը, խցանափայտ, քարը, լինոլեումը կամ PVC- ն
■ Անկյունների արդյունավետ մաքրում