RCV5
-
Կանոնավոր գին
-
330,000.00 AMD
-
Վաճառքի գին
-
330,000.00 AMD
-
Կանոնավոր գին
-
330,000.00 AMD
Վաճառվել է
-
Միավորի գինը
- մեկ
- Կանոնավոր գին
- 330,000.00 AMD
- Վաճառքի գին
- 330,000.00 AMD
- Կանոնավոր գին
- 330,000.00 AMD
- Միավորի գինը
- մեկ
- SKU: 1.269-640.0
- Պահեստում: 18
Ռոբոտ-փոշեկուլ RCV 5 - համալրված արհեստական ինտելեկտով, պատրաստ է կատարելու հատակի չոր և խոնավ մաքրում ամբողջովին ավտոմատ կերպով: Ներդրված LIDAR նավիգացիոն համակարգը, կրկնակի լազերային համակարգը և տեսախցիկը ապահովում են տարբերել խոչընդոտները և օգնում են շրջանցել դրանք:
Ռոբոտ-փոշեկուլ RCV 5 ապահովում է ինչպես հարթ հատակների այնպես էլ քիչ խավով գորգապատ մակերեսների մաքրությունը: Հավաքված փոշին և մանր կեղտը, կողային և ներքին պտտվող խոզանակների շնորհիվ ներքաշվում է անմիջապես ներդրված աղբի տարայի մեջ: Ուլտրաձայնային սենսորի միջոցով տարբերում է գորգապատ հատակը, մաքրումը դարձնելով ավելի արդյունավետ՝ փոփոխելով ներքաշման հզորությունը:
RCV 5 ռոբոտ-փոշեկուլը կարող է իրականացնել նաև հատակի խոնավ մաքրում ավտոմատ կերպով շրջանցելով գորգերը: Բջջային հավելվածի միջոցով հնարավոր է փոշեկուլին տալ հրահանգ մաքրությունը սկսելու, իսկ LIDAR նավիգացիոն համակարգը կգծի մաքրվող տարածքի նախնական գծագիրը: Տարբեր տարածքների մաքրման համար հնարավոր է ընտրել մաքրության տեսակը՝ չոր, խոնավ, ինտենսիվ, ինչպես նաև կարելի է նշել այն անկյունները, որտեղ չպետք է մաքրել:
Շնորհիվ կրկնակի լազերային զննող համակարգի և տեսախցիկի, RCV 5 ռոբոտ-փոշեկուլը կարող է նկատել նույնիսկ փոքրիկ խոչընդոտները՝ լարեր, գուլպաներ և այլն, և շրջանցել դրանք: Սարքը կարելի է հեշտությամբ միացնել անմիջապես միացման կոճակը սեղմելով, և նշել մաքրման կարգավորումներ և հրահանգներ բջջային հավելվածի միջոցով: Հավելվածի մեջ հնարավոր է նշել մաքրման անհատական կարգավորումներ:
Սարքի աշխատանքին մարդու միջամտությունը հնարավոր է միայն ձայնային հրահանգի միջոցով:
Տեխնիկական տվյալներ
Անլար ռոբոտ-փոշեկուլ |
1 |
---|---|
Լիցքավորման տևողությունը (ր) |
230 |
Մարտկոցի տեսակը |
լիթիում-իոնային |
Մարկտոց (Ա/ժ) |
5,2 |
Մեկ լիցքավորմամբ մաքրման ժամանակը (ր) |
120 |
Արտադրողականություն ըստ մակերեսի (մ²/ժ) |
85 |
Աղբի տարայի ծավալը (մլ) |
330 |
Ներքաշման հզորությունը |
5000 |
Ձայնի հզորությունը (դԲ) |
66 |
Էլեկտրականության լարումը |
1 / 100 – 240 / 50 – 60 |
Քաշը խոնավ մաքրման աքսեսուարներով (կգ) |
3.9 |
Լիցքավորման կայանի քաշը (կգ) |
0.4 |
Կշիռը (փաթեթավորման հետ) (կգ) |
6.49 |
Ռոբոտ-փոշեկուլի չաեսերը |
350 x 97 |
Լիցքավորման կայանի չափսերը |
135 x 150 x 99 |
Սարքավորումներ
■ Մաքրող խոզանակ
|
■ Օֆլայն մաքրում
■ Մաքրման խոզանակ ■ Կողային խոզանակ, 2 x ■ Ֆիլտր 2 x ■ Մաքրող գործիք ■ Լվացման կծիկ ■ Մանրաթելային կտոր ■ Աղբի տարա 2 հատ, 2-ը 1-ում մաքուր ջրի բակով ■ Աղբի տարա ■ Տարբեր բարձրության մակերեսների սենսոր ■ Լիցքավորման կայան ■ Բջջային հավելվածի միջոցով կառավարում ■ Wi-Fi ■ Ձայնային տեղեկացում ■ LiDAR լազերային նավիգացիոն համակարգ ■ Կրկնակի լազեր և տեսախցիկ ■ Ժամանակացույց ■ Մաքրման տեսակի կարգավորման ռեժիմ |
Առանձնահատկություններ և Առավելություններ
RCV 5 ռոբոտ-փոշեկուլի ավելլի արդյունավետ մաքրման արդյունքի համար հատուկ ներդրվել է խոնավ մաքրման հնարավորությունը: Անհրաժեշտության դեպքում ամրացնում եք հատուկ մանրաթելային կտորը և մաքուր լցնում մաքուր ջրով ջրի տարան: Ռոբոտ-փոշեկուլը կարող է կատարել և առանձին, և կոմբինացված մաքրում:
Նավիգացիոն համակարգի սենսորները ապահովում են RCV 5 ռոբոտ-փոշեկուլի մաքրման տարածքի ճշգրիտ պլանավորումը: LiDAR տեխնոլոգիայով նավիգացիոն համակարգը սկանավորում է մաքրվող տարածքը նույնիսկ գիշերը և ապահովում է փոշեկուլի անվտանգ տեղաշարժը: Շնորհիվ կրկնակի ուլտրակարմիր լազերային զննող համակարգի, ռոբոտ-փոշեկուլը կարող է տարբերել և նկատել նույնիսկ փոքրիկ խոչընդոտները և շրջանցել դրանք:
RCV 5 ռոբոտ-փոշեկուլը ուլտրաձայնային սենսորի միջոցով տարբերում է գորգապատ հատակը, մաքրումը դարձնելով ավելի արդյունավետ՝ ավտոմատ կերպով փոփոխելով ներքաշման հզորությունը: Խոնավ մաքրման ռեժիմի ժամանակ սարքավորումը շրջանցում է գորգապատ մակերեսները:
- Բարձրության հատուկ սենսորները բացառում են RCV 5 ռոբոտ-փոշեկուլի աստիճաններից ընկնելը:
- Սենսորները սկանավորում են տարածքը և նկատելով բարձրության տատանում հրահանգում են փոշեկուլին հետ պտտվել:
- Kärcher արտադրող կազմակերպությունը, որի գլխավոր գրանսեյակը գտնվում է Գերմանիայում, հետևում է այս երկրում գործող բոլոր իրավական կանոնակարգերին, որոնք վերաբերում են անձնական տվյալների պաշտպանությանը:
- Բոլոր տվյալների փոխանակումը Home Robot հավելվածի միջոցով, որը ներբեռնվում է բջջային հեռախոսի մեջ և միանում ռոբոտ-փոշեկուլին, կատարվում են հատուկ տեխնոլոգիաներով, որոնց սերվերները գտնվում են Գերմանիայում:
- Հավելվածի հաճախակի թարմացումը բարձրացնում են ռոբոտ-փոշեկուլի արդյունավետությունը և հավելվածի կարգավորման ֆունկցիոնալությունը: Kärcher հավելվածի թարմացումները բարձրացնում են համակարգի կարգավորման ֆունկցիոնալության վստահությունը և ադապտացնում փոփոխվող պայմաններին:
- Հարմար միջոց է RCV 5 ռոբոտ-փոշեկուլի կարևոր հրահանգների և վիճակի մասին տեղեկացնել ձայնի միջոցով:
- Եթե սարքին անհրաժեշտ է օգնություն կամ խնամք, բոլոր դեպքերում այն կտեղեկացնի ձայնային հաղորդագրության միջոցով:
- Բջջային հավելվածի միջոցով հնարավոր է իրականացնել հատուկ կարգավորումներ:
- RCV 5 ռոբոտ-փոշեկուլը հավելվածով հրահանգելու և կարգավորելու համար կարիք չկա գտնվել տանը:
- Հավելվածով հնարավոր է տեղեկանալ փոշեկուլի աշխատանքի և լիցքավորման մակարդակի մասին:
- Հավելվածի մեջ հնարավոր է պահպանել մաքրման տարբեր կարգավորումներ, օր.՝ 1-ին և 2-րդ հարկերի համար:
- Հնարավոր է նշել այն տարածքները, որտեղ ռոբոտ-փոշեկուլը չպետք է մոտենա, օրինակ՝ մանկական սենյակ, կամ սենյակի այնպիսի անկյուն որտեղից սարքը ինքնուրույն չի կարողանա դուրս գալ:
- Հնարավոր է կարգավորել հատուկ անկյունների, մակերեսների մաքրման տեսակը և ինտենսիվությունը:
- Նախապես ընտրված կարգավորումների փոփոխում, մաքրման ավելի արդյունավետ արդյունքի համար:
- Հավելվածի միջոցով հնարավոր է տեսնել մաքրման տևողությունը և աշխատանքային գրաֆիկը:
- RCV 5 ռոբոտ-փոշեկուլը ավտոմատ կերպով համաձայն գրաֆիկի անցնում է իր մաքրման աշխատանքին:
Կիրառական տարածքներ
■ Բոլոր կոշտ հատակների համար՝ մանրահատակ, լամինատ, խցան, քար, լինոլեում և PVC
|
■ Ցածր կույտ գորգերի վրա
|