WD 5 S V-25/5/22

Կանոնավոր գին
122,000.00 AMD
Վաճառքի գին
122,000.00 AMD
Կանոնավոր գին
122,000.00 AMD
Վաճառվել է
Միավորի գինը
մեկ 

Ներառված հարկը: Առաքումը հաշվարկվում է վճարման պահին:
  • SKU: 1.628-350.0
  • Պահեստում: 17
Օգտագործման ձեռնարկ

WD 5 S V-25/5/22

Կանոնավոր գին
122,000.00 AMD
Վաճառքի գին
122,000.00 AMD
Կանոնավոր գին
122,000.00 AMD
Վաճառվել է
Միավորի գինը
մեկ 

Կենցաղային փոշեկուլ WD 5 S V-25/5/22 – հզորություն համակցված էներգաարդյունավետության հետ: Օժտված է չափազանց բարձր ներքաշման հզորությամբ՝ ցանկացած աղբ հավաքելու համար: Հագեցած է 25 լիտրանոց չժանգոտվող պողպատից աղբարկղով, 5 մ մալուխով և 2,2 մ. ներքաշող խողովակով:

Կենցաղային փոշեկուլ WD 5 S V-25/5/22 ապահովում է բարձր ներքաշման հզորություն ցածր էներգիայի սպառմամբ (ընդամենը 1100 Վտ): Այն օպտիմալ կերպով հագեցած է ներքաշման ռետինե խողովակով և հատակի վարդակով, ներդիրներով, որպեսզի ապահովի ցանկացած տեսակի աղբի հավաքման կատարյալ արդյունքներ՝ թաց կամ չոր, խոշոր կամ մանր:

Իր կոմպակտությամբ տպավորիչ այս կենցաղային փոշեկուլը հագեցած է ամուր 25 լիտրանոց չժանգոտվող պողպատից փոշու կոնտեյներով, 5 մետրանոց մալուխով, 2.2 մետրանոց ներքաշող խողովակով և ֆլիսե ֆիլտր պարկով: Ամբողջական քարթրիջային ֆիլտրի շնորհիվ այն թույլ է տալիս համատեղել թաց և չոր մաքրման աշխատանքները, իսկ ֆիլտրը հեռացնելը շատ հեշտ է և առանց փոշու հետ շփման:

Արդյունավետ ներկառուցված ֆիլտրի մաքրման համակարգը, որն ակտիվանում է կոճակի սեղմումով, վերականգնում է ներքաշման բարձր հզորությունը: Անջատվող բռնակը թույլ է տալիս վարդակները տեղադրել անմիջապես ներքաշող խողովակի ծայրին, որը հնարավորություն է տալիս կոմպակտ պահպանել դրանք: Սարքավորման կոմպակտ հավաքման համար երկարացման խողովակները և հատակի վարդակն ամրացված են հետնամասի կախիչներիի վրա:

 

Տեխնիկական տվյալներ

Կշիռ 12 կգ
Չափսեր 646 × 418 × 382 սմ
Էլեկտրաէներգիայի սպառում (Վտ)

1100

Տարայի ծավալ (լ)

25

Տարայի նյութը

Չժանգոտվող պողպատից

Մալուխի երկարություն (մ)

5

Միավոր պարագաների տրամագիծը (մմ)

35

Էլեկտրական ցանցի պարամետրեր(~/Վ/Հց)

220 – 240 / 50 – 60


 

Աքսեսուարներ

■ Ներքաշող խողովակ, 2,2 մ, կորաձև բռնակով
■ Էլեկտրաստատիկ անջատվող բռնակ
■ Կլանող խողովակներ, 2 հատ., 0.5 մ, 35 մմ
■ Թաց և խոնավ մաքրման վարդակ
■ Նեղ անկյունների վարդակ
■ Ֆլիսե ֆիլտր պարկ՝ 1 հատ
■ Հարթ շերտավոր ֆիլտր
■ Ֆիլտրի մաքրման ֆունկցիա
■ Պտտվող անջատիչ (միացում/ անջատում)
■ Օդի արտամղման ֆունկցիա
■ Բռնակի ամրացման հնարավորություն
■ Ներքաշող ռետինե խողովակի պահպանություն սարքի իրանի վրա
■ Մանր դետալների պահոց
■ Տեղաշարժման համար հարմար բռնակ 3-ը 1-ում
■ Մալուխի կեռիկ
■ Տարածքի խնայողություն
■ Աքսեսուարներիի պահոց
■ Հարվածադիմացկուն տրամագծային կախիչ
■ Թեքվող անիվներ, 4 հատ

 

Առանձնահատկություններ և Առավելություններ

Ֆիլտրի արդյունավետ մաքրում

Երբ կոճակը սեղմվում է, ուժեղ իմպուլսային օդը մղում է փոշին ֆիլտրից դեպի կոնտեյներ:

Շարժական ֆիլտրի արտոնագրված յուրահատուկ տեխնոլոգիա

Ֆիլտրի կրիչի արագ և հեշտ հեռացում. հպում աղբի և փոշու հետ չկա: Թաց և չոր մաքրում առանց ֆիլտրի փոխարինման:

Ներքաշող ռետինե խողովակի պահպանություն սարքի իրանի վրա

Սարքի վերին մասում ներքաշող խողովակի կոմպակտ, հեշտ ամրացում, որը հարմար է ինչպես աջլիկների, այնպես էլ ձախլիկների համար։

 


    Ֆլիսե ֆիլտր պարկ
    ▪ Եռաշերտ, բացառապես դիմացկուն ֆլիս:
    ▪ Կայուն ներքաշմամբ երկարատև աշխատանքի համար
    Օդի արտամղման ֆունկցիա
    ▪ Օդի արտամղման ֆունկցիան օգնում է այնտեղ, որտեղ հնարավոր չէ փոշեկուլով մաքրել:
    ▪ Աղբի հեշտ հեռացում, օրինակ՝ մանրախիճ ճանապարհից
    Հեշտ կայանում
    ▪ Հեշտ և արագ կայանում՝ կարճ ընդմիջումների համար:
    Մալուխի և աքսեսուարների հարմար և պրակտիկ պահպանում
    ▪ Աքսեսուարների հարմարավետ և կոմպակտ պահեստավորում և դրանց մշտական ​​հասանելիություն: Միացնող մալուխի անվտանգ պահպանում ներկառուցված կեռիկի վրա:
    ▪ Սնուցող մալուխի անվտանգ պահպանում ներկառուցված կեռիկի վրա:
    Մանր պարագաների պահպանման համար մակերես
    ▪ Գործիքների և մանր պարագաների հուսալի պահպանման համար
    Անջատիչ բռնակ
    ▪ Անմիջապես ներքաշող խողովակին վարդակների միացման հնարավորություն:
    ▪ Հեշտ մաքրություն անգամ անհասանելի վայրերում
    Ռետինե խողովակի և հատակի գլխիկի օպտիմալ համադրում
    ▪ Թաց և խոնավ մաքրության , խոշոր և մանր աղբի հավաքում
    ▪ Մաքսիմալ հարմար է օգտագործել


      Կիրառական տարածքներ

      ■ Մաքրում վերանորոգման ընթացքում
      ■ Ավտոմեքենայի մաքրում
      ■ Ավտոտնակի մաքրում
      ■ Արտադրամասի մաքրում
      ■ Տան շրջակայքի, այգու և պատշգամբի մաքրում
      ■ Մեծ քանակությամբ ջրի հավաքում
      ■ Նկուղի մաքրում
      ■ Տան շքամուտքի մաքրում