Օգտագործման ճկունություն, չափազանց կոմպակտ ձև ու ընդամենը 20 կգ քաշ ունեցող, մարտկոցով աշխատող BD 30/4 C Bp Pack հատակ մաքրող սարքը նախատեսված է մինչև 300 քմ մակերեսով տարածքների արագ մաքրման համար:
BD 30/4 C Bp Pack հատակը մաքրող, չափազանց կոմպակտ սարքն աշխատում է մարտկոցով, այսպիսով չկան լարեր ու դրանց պատճառով սայթաքելու վտանգ: Այս սարքը հիասքանչ է մինչև 300 քմ տարածքների մաքրման համար: Այն իդեալակն է թե՛ բնական կամ արհեստական քարերից, թե՛ էբոքսիդային խեժից, թե՛ լինոլիումից և թե՛ պոլիվինիլքլորիդից պատրաստված հատակների համար: Մաքրությունն իրականացվում է զգալիորեն ավելի արագ ու մանրակրկիտ, քան ձեռքով մաքրելու դեպքում: Անհրաժեշտության դեպքում պտտվող մաքրող ժապավենների շնորհիվ սարքը կարող է նաև հակառակ ուղղությամբ ներքաշել: Լավ դիզայինի, չափազանց պարզ օգտագործման կոնցեպտի, ինչպես նաև գունակոդավորված կառավարման տարրերի առկայությունը տեսանելի է նաև արագ լիցքավորվող լիթիում-իոնային մարտկոցի հեշտ ու արագ փոխարինման ընթացքում: Այս սարքի թեթև քաշը (20 կգ) հնարավոր է դարձնում տարբեր հարկերում դրա օգտագործումը՝ նույնիսկ վերելակի բացակայության պայմաններում:
Տեխնիկական տվյալներ
Աշխատանքի ձևը
Քարշակը
Խոզանակների աշխատանքային մակերեսի լայնությունը (մմ)
|
Մարտկոց
Դիմային՝ պտտվող խոզանակներով
280
|
Աշխատանքային մակերեսի լայնությունը, փոշեկուլով մաքրում (մմ)
Մաքուր/կեղտոտ ջրի բաք (լ)
Աշխատանքային մակերեսը տեսականորեն (մ²/ժ)
Աշխատանքային մակերեսը գործնականում (մ²/ժ)
|
325
4/4
900
600
|
Մարտկոց (Վ/Աժ) |
36,5 / 5,2
|
Մարտկոցի աշխատաժամանակը (ժ)
Մարտկոցի լիցքավորման ժամանակը (ժ)
Մարտկոցի լիցքավորիչի համար նախատեսված Էլեկտրամատակարարումը (Վ/Հց)
|
առավելագույնը 1
3
100 - 240 / 50 - 60
|
Խոզանակի պտտման արագությունը (պտույտ րոպեում)
|
150
|
Խոզանակի կոնտակտային ճնշումը (գ/սմ²/կգ) |
20/10
|
Ջրի սպառումը (լ/րոպե) |
1
|
Ձայնային ճնշման մակարդակը (դԲ(Ա)) |
առավելագույնը 70
|
Քաշն առանց աքսեսուարների (կգ) |
19.8
|
Չափսերը (Ե x Լx Բ) (մմ) |
555 x 375 x 1050
|
Գույնը
|
անտրացիտ
|
Աքսեսուարներ
■ Սկավառակաձև խոզանակ
|
■ Մարտկոց
|
■ Մարտկոցի լիցքավորիչ
|
■ Տեղաշարժման համար նախատեսված անիվներ
|
■ Մաքրող կոր ժապավեն
|
■ 2 բաքերից կազմված համակարգ
|
Առանձնահատկություններ և առավելություններ
Ներառված է հզոր լիթիում-իոնային մարտկոց
Այս սարքի մարտկոցը մի քանի անգամ ավելի դիմացկուն է, քան սովորական մարտկոցները և տեխնիկական սպասարկման կարիք չկա: Այն հնարավոր է առանց խնդիրների մասնակիորեն կամ ամբողջությամբ լիցքավորել:
Հնարավորինս փոքր չափսեր
Քիչ տարածք է պահանջվում պահպանման համար ու հնարավոր է տեղափոխել նաև մարդատար ավտոմեքենայով:
Մաքրող կոր ժապավեններ
Հուսալիորեն ներքաշում է ջուրը նույնիսկ նեղ անկյուններից: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է նաև հակառակ ուղղությամբ ներքաշել: Ներառված է փափուկ, յուղակայուն, պոլիուրեթանային մաքրող ժապավեններ:
Ներառված է փոքր, արտաքին լիցքավորիչ
- Հարմար է պահպանմանման համար:
- Հնարավոր է միացնել հոսանքի յուրաքանչյուր վարդակից:
- Լիցքավորման համար քիչ ժամանակ է պահանջվում:
Էներգախնայող էկո-արդյունավետ ռեժիմ
- Խնայում է օգտագործվող ջուրը և երկարաձգում է մարտկոցի աշխատաժամանակը
- Խնայում է օգտագործման առավել երկար միջակայքի ու մաքրող միջոցների սպառման կրճատման շնորհիվ
- Կրճատում է օգտագործման աղմուկը:
Սարքի փոքր քաշը (20 կգ)
- Հարմար է տեղափոխման համար:
- Տարբեր հարկերի մաքրման համար վերելակի անհրաժեշտություն չկա:
- Կարող է հեշտությամբ ավտոմեքենայի մեջ տեղավորվել մեկ անձի կողմից:
Պատրաստված է բարձրորակ հումքից և բաղկացուցիչ մասերից
- Կողպեքն ու հենասարքը պատրաստված են բարձրորակ ալյումինից:
- Ամուր է ու դիմացկուն:
Չափազանց կոմպակտ է և հեշտ կառավարվող
- Փոքր և կեղտոտված մակերեսների արդյունավետ մաքրում:
- Կարգավորվող բռնակը հնարավորություն է տալիս նույնիսկ 90°աստիճան անկյան դեպքում խուսափել պատերին հարվածելուց: