BD 35/15 C Classic հատակը լվացող մեքենան հիասքանչ լուծում է փոքր տարածքների մաքրության համար: Մանևրելու ունակությունն ու կոմպակտ չափսերը հեշտացնում են մաքրության գործընթացը: Հարմարավետ վերալիցքավորումն, անկախ ձեր գտնվելու վայրից, ապահովվում է մարտկոցի ներկառուցված լիցքավորիչի միջոցով:
Կոմպակտ չափսեր ու անկրկնելի հատկանիշներ ունեցող BD 35/15 C սարքն ապահովում է բացառիկ ճկունություն, հեշտ օգտագործում ու արդյունավետ մաքրություն: 35 սմ տրամագծով խոզանակի միջոցով BD 35/15 C սարքն ապահովում է արդյունավետ մաքրություն ու լավ մանևրելու ունակություն: Նախագծված լինելով հատկապես փոքր տարածքների մաքրության համար՝ այս սարքն իդեալական է նեղ անկյուններն ու կահույքով ծածկված հատվածները մաքրելիս: Առավելություններից է նաև ներկառուցված լիցքավորիչը, ինչն օգտագործողին հնարավորություն է տալիս ցանկացած վայրում լիցքավորել սարքը: BD 35/15 C կոմպակտ սարքի նախագծման հիմքում ամրությունն ու հուսալիությունն է: Ամուր ու բարձրորակ բաղադրամասերն ապահովում են առավել երկար շահագործում նույնիսկ շահագործման ծանր պայմանների դեպքում: Հարմարավետ դիզայնի շնորհիվ առօրյա սպասարկումն ու մարքությունը կատարվում է ավելի հեշտ ու շատ ավելի արագ:
Տեխնիկական տվյալներ
Խոզանակների աշխատանքային մակերեսի լայնությունը (մմ)
|
350
|
Աշխատանքային մակերեսի լայնությունը, փոշեկուլով մաքրում (մմ)
|
470
|
Մաքուր/կեղտոտ ջրի բաք (լ)
|
առավելագույնը 15 / առավելագույնը 15
|
Աշխատանքային մակերեսը տեսականորեն (մ²/ժ)
|
առավելագույնը 1400
|
Աշխատանքային մակերեսը գործնականում (մ²/ժ)
|
700
|
Մարտկոցի տեսակը
|
տեխնիկական սպասարկում չի պահանջվում
|
Մարտկոց (Վ/Աժ)
|
12/38
|
Մարտկոցի աշխատաժամանակը (ժ)
|
առավելագույնը 2
|
Մարտկոցի լիցքավորման ժամանակը (ժ)
|
պայմանական 10
|
Մարտկոցի լիցքավորիչի համար նախատեսված էլեկտրամատակարարումը (Վ/Հց)
|
100 - 240 / 50 - 60
|
Խոզանակի պտտման արագությունը (պտույտ րոպեում)
|
180
|
Խոզանակի կոնտակտային ճնշումը (գ/սմ²/կգ)
|
25
|
Քաշն առանց աքսեսուարների (կգ)
|
54
|
Չափսերը (Ե x Լx Բ) (մմ)
|
830 x 500 x 680
|
Գույնը
|
անտրացիտ
|
Աքսեսուարներ
■ Սկավառակաձև խոզանակ
|
■ Մարտկոց
|
■ Ներառված է մարտկոց և ներկառուցված լիցքավորիչ
|
■ Տեղափոխության համար նախատեսված անիվներ
|
■ Մաքրող ժապավենի տեսակը՝ Linatex®
|
Առանձնահատկություններ և առավելություններ
Ներկառուցված լիցքավորիչ
Լարման լայն սպեկտրով աշխատող լիցքավորիչը հարմար է ցանկացած վայրում լիցքավորելու համար: Այն համատեղելի է լարման լայն սպեկտրի հետ:
Կոմպակտ չափսեր
Ունի լավ մանևրելու ունակություն: Հեշտ է խուսափել պատին հարվածելուց: Հեշտ է օգտագործման մեջ:
Փոշեկուլով մաքրման օպտիմալ արդյունք
Մաքրող ժապավենի շնորհիվ հուսալիորեն կլանվում է նեղ անկյուններում մնացած ջուրը: Անմիջապես չորացնում է հատակը:
Ծալվող և կարգավորվող ղեկ
- Կոմպակտ դիզայնի շնորհիվ հնարավոր է ավելի շատ տարածք խնայել սարքը պահեստավորելիս:
- Հեշտ է տեղափոխվում, տեղավորվում է բազմաթիվ մեքենաներում:
- Կարգավորվում է ըստ օգտագործողի հասակի:
Հարմարավետ վարդակ
- Խոզանակի հեռացում առանց գործիքների:
- Հեշտ սպասարկում աշխատանքից հետո:
էկո-արդյունավետ ռեժիմ
- Էներգիայի ավելի քիչ սպառում:
- Աղմուկի ցածր մակարդակ:
- Աշխատանքային ժամանակի երկարաձգում մինչև 25%-ով:
Էկրան
- Անսարքությունը հստակեցնող կոդերի և կարգավիճակի ցուցադրում, ինչը հեշտացնում է սպասարկումը:
Ջրի հոսքի արագության կարգավորում
- Ջրի առավելագույն հոսքը՝ 1լ/րոպե:
- Կարգավորվում է ըստ հատակի տեսակի և աղտոտվածության աստիճանի:
Կեղտոտ ջրի շարժական բաք
Ջրամատակարարման բարելավում
- Համապատասխանում է ԵՄ ստանդարտին
- Ջրի առավել հավասարաչափ մատակարարումը բարելավում է մաքրության արդյունավետությունը: