BD 50/70 R Bp Pack Classic հատակ լվացող մեքենան հեշտությամբ շահագործվում է, ունի լավ մանևրելու ունակություն ու աշխատում է մարտկոցով: Ներառված են նաև մարտկոցներն ու մարտկոցների հարմարավետ լիցքավորիչը:
Նեղ ու կոմպակտ դիզայնի շնորհիվ BD 50/70 R Bp Pack Classic հատակ լվացող մեքենան ունի լավ մանևրելու ունակություն ու հեշտությամբ տեղափոխվում է նույնիսկ վերելակներով: Արդյունքում այս մատչելի, բազային մոդելը, որն աշխատում է հզոր 105Աժ մարտկոցով գերազանց տարբերակ է: Հավաքածուի մեջ ներառված են նաև մարտկոցներն ու մարտկոցների համապատասխան լիցքավորիչը: Այս սարքը հեշտությամբ շահագործվում է կառավարման գունավոր տարրերի միջոցով, ինչը մյուս բոլոր խելացի ու օգտակար կետերի հետ այս սարքը դարձնում է իր դասի մեջ լավագույններից մեկը: Ստանդարտ Home Base համակարգը կարող է մաքրող այլ գործիքները տեղադրելու համար նախատեսված կախիչներով համալրվել: Որպես լրացուցիչ աքսեսուարներ առաջարկվում են նաև աղբի տոպրակի բռնակ կամ նախապես ավլելու համար նախատեսված մոբ:
Տեխնիկական տվյալներ
Աշխատանքի ձևը
|
Մարտկոց
|
Քարշակը
|
Քարշային էլեկտրաշարժիչ
|
Խոզանակների աշխատանքային մակերեսի լայնությունը (մմ)
|
510
|
Աշխատանքային մակերեսի լայնությունը, փոշեկուլով մաքրում (մմ)
|
900
|
Մաքուր/կեղտոտ ջրի բաք (լ)
|
70 / 75
|
Աշխատանքային մակերեսը տեսականորեն (մ²/ժ)
|
2805
|
Աշխատանքային մակերեսը գործնականում (մ²/ժ)
|
2000
|
Մարտկոց (Վ/Աժ)
|
24 / 105
|
Մարտկոցի աշխատաժամանակը (ժ)
|
առավելագույնը 2.5
|
Մարտկոցի լիցքավորիչի համար նախատեսված էլեկտրամատակարարումը (Վ/Հց)
|
95 - 253 / 50 - 60
|
Խոզանակի պտտման արագությունը (պտույտ րոպեում)
|
180
|
Խոզանակի կոնտակտային ճնշումը (գ/սմ²/կգ)
|
13 / 20
|
Շրջադարձի լայնությունը (մմ)
|
1650
|
Ջրի սպառումը (լ/րոպե)
|
առավելագույնը 2.3
|
Ձայնային ճնշման մակարդակը (դԲ(Ա))
|
66
|
Առավելագույն թույլատրելի քաշը (կգ)
|
345
|
Քաշն առանց աքսեսուարների (կգ)
|
112
|
Չափսերը (Ե x Լx Բ) (մմ)
|
1310 x 590 x 1060
|
Աքսեսուարներ
■ Սկավառակաձև խոզանակ
|
■ Մարտկոց
|
■ Ներառված է մարտկոց և լիցքավորիչ
|
■ Մաքրող ժապավեն, V-աձև
|
■ Հզոր քարշակ
|
■ Ջրի ավտոմատ դադարեցում
|
■ Էլեկտրամագնիսական փական
|
■ 2 բաքերից կազմված համակարգ
|
Առանձնահատկություններ և առավելություններ
Պարզ գործարկում
Պարզ և հասկանալի կառավարման վահանակ: Ծանոթացման համար պահանջվող կարճ ժամանակահատված: Սարքի դյուրին օգտագործումն ապահովող կառավարման պարզ, դեղին տարրեր:
Սկավառակաձև խոզանակի տեխնոլոգիա
Ամուր կոնստրուկցիա և ինտեգրված սկավառակաձև խոզանակ: Աշխատանքային մեծ մակերեսի շնորհիվ գերազանց կատարողական արդյունք: Խոզանակի փոխարինում ոտնակի սեղմման միջոցով:
Կոմպակտ, փոքր դիզայն
Չափազանց լավ մանևրելու ունակությամբ սարք: Մաքրվող մակերեսի հստակ տեսանելիություն: Հեշտ տեղափոխում:
Լրացուցիչ աքսեսուարներ. նախապես ավլելու համար նախատեսված մոբ
- Մաքրության գործընթացին աջակցելու նպատակով աղբի հավաքում:
- Ներքաշման ուղում խցանման կանխում:
Ցանկության դեպքում հասանելի է լիթիում-իոնային մարտկոց
- Ժամանակ խնայող: Կախված մարտկոցի լիցքավորիչի տեսակից երկու ժամում ամբողջական լիցքավորում: Անհրաժեշտության դեպքում մասնակի լիցքավորում, մինչև ամբողջական լիցքավորումը:
- Կապարաթթվային կամ գելային մարտկոցների համեմատ մի քանի անգամ ավելի երկար ծառայության ժամկետ:
- Սովորական մարտկոցների 80%-ի փոխարեն, մարտկոցի ամբողջ հզորության օգտագործում: