BDS 43/150 C Classic ունիվերսալ մաքրող սարքն աշխատում է 43 սմ տրամագիծ ունեցող մեկ սկավառակի միջոցով: Այս տարբերակը նախագծվել է՝ հաշվի առնելով հատուկ պահանջներն ու թիրախային սպառողի նախասիրությունները: Փաթեթում ներառված են մի շարք աքսեսուարներ, ինչպես օրինակ՝ 10 լիտր տարողությամբ մաքրող միջոցի բաքը, ստանդարտ սկավառակաձև խոզանակը և փադի ամրակալը:
Այս մոդելն իդեալական է կոմերցիոն տարածքների կոշտ հատակների ընդհանուր մաքրության, փայլեցման և հղկման հետ կապված բազմաթիվ առաջադրանքների կատարման, ինչպես նաև հատակի տեքստիլ ծածկույթների մաքրման համար: Classic տարբերակն առաջարկում է գնի ու կատարված աշխատանքի հաճելի հավասարակշռություն: 1500Վ հզորությամբ շարժիչը, նախորդ մոդելի հետ համեմատած, ապահովում է գերազանց հատկանիշներ ու շահագործման առավել երկարատև ժամկետ: Պլանետար փոխանցման մեխանիզմն առավել հուսալի է ու ապահովում է մոմենտի էական աճ (համեմատած ավանդական ատամնավոր փոխանցման մեխանիզմի հետ), այսպիսով կրճատվում է սպասարկման հետ կապված ծախսերն, ինչը հատկապես կարևոր է պրոֆեսիոնալ օգտագործման համար: BDS 43/150 C Classic սարքն ունի ներկառուցված վարդակ՝ լրացուցիչ աքսեսուարներ, օրինակ՝ փոշեկուլ կամ փրփուրի գեներատոր միացնելու համար, ինչի շնորհիվ սարքի կիրառության շրջանակն ընդլայնվում է: Ամուր, ալյումինից ու չժանգոտվող պողպատից պատրաստված կառուցվածքի, էրգոնոմիկ բռնակի, գերազանց հավասարակշռության, թեթև դիզայնի և հեշտ շահագործման շնորհիվ BDS 43/150 C Classic սարքը գերազանց համապատասխանում է ամենօրյա ինտենսիվ օգտագործման համար: Սարքն ունի նաև 15 մետր երկարությամբ մալուխ:
Տեխնիկական տվյալներ
Քաշը
|
43 կգ
|
Չափսերը
|
590 × 430 × 1180 սմ
|
Առավելագույն էլեկտրական հզորություն
|
1500 Վտ
|
Խոզանակների աշխատանքային մակերեսի լայնությունը
|
430 մմ
|
Մաքուր/կեղտոտ ջրի տարաների ծավալը
|
10 l
|
Խոզանակի ճնշումը
|
30 գ/սմ²
|
Խոզանակի պտտման արագությունը
|
150 պտույտ/ր (պտույտ րոպեում)
|
Էլեկտրական պարամետրեր
|
~1/230/50 ֆ/Վ/Հց
|
Աքսեսուարներ
■ Բաք՝ 10 լ
■ Հաղորդիչ սկավառակ
■ Էլեկտրական սնուցում
Առանձնահատկություններ և առավելություններ
Հզոր շարժիչ
Չափազանց ամուր ու դիմացկուն կոնստրուկցիա: Նախագծված է բացառիկ ուժի և երկարակեցության համար: Հզոր ու բազմաֆունկցիոնալ սարք, նախատեսված բազմազան աշխատանքների համար: Սպասարկման ու շահագործման քիչ ծախսեր:
Ամուր պլանետար փոխանցման մեխանիզմ
Ամուր ու հուսալի մետաղից պատրաստված փոխանցման մեխանիզմի բաղադրիչներ: Այս բաղադրիչներն ավելի ուշ են մաշվում ու ատամնավոր փոխանցման մեխանիզմի հետ համեմատած ավելի քիչ սպասարկում է պահանջվում: Այս փախանցումն ուժի ավելի մեծ մոմենտ է ապահովում քան ավանդական ատամնավոր փոխանցման մեխանիզմը: Այն անձայն է, դիմացկում և վերանորոգում չի պահանջվում:
Դյուրին շահագործում
Օգտագործողների համար հարմար և պարզ սպասարկում: Ապահովում է կայուն ու հարթ աշխատանք: