BR 40/10 C սարքն իր դասի մեջ ամենատնտեսողն է: Այս կոմպակտ ու հզոր սարքի աշխատանքային լայնությունը հասնում է 400 մմ իսկ բաքի ծավալը՝ 10 լիտրի: Advance տարբերակն ունի նաև տեղափոխման համար նախատեսված լրացուցիչ անիվներ ու խոզանակի կոնտակտային ճնշման կարգավորման հնարավորություն:
Հատակ մաքրող այս կոմպակտ սարքն առանձնանում է օգտագործման ճկունությամբ: Հնարավոր է անձայն մաքրում ապահովել երկու ուղղություններով: Այն ունի նաև ծալվող բռնակ և առանձնացող բաք, որը կարող է հեշտությամբ տեղափոխվել կողպված բռնակի միջոցով: Խոզանակներն ու մաքրող ժապավենները փոխարինվում են առանց որևէ գործիքի օգտագործման:
Տեխնիկական տվյալներ
Աշխատանքի ձևը
|
Էլեկտրական սնուցում
|
Խոզանակների աշխատանքային մակերեսի լայնությունը (մմ)
|
400
|
Աշխատանքային մակերեսի լայնությունը, փոշեկուլով մաքրում(մմ)
|
400
|
Մաքուր/կեղտոտ ջրի բաք (լ)
|
10 / 10
|
Աշխատանքային մակերեսը տեսականորեն (մ²/ժ)
|
400
|
Աշխատանքային մակերեսը գործնականում (մ²/ժ)
|
300
|
Խոզանակի պտտման արագությունը (պտույտ րոպեում)
|
1100
|
Խոզանակի կոնտակտային ճնշումը (գ/սմ²/)
|
100 - 200 / 20 - 30
|
Ջրի սպառումը (լ/րոպե)
|
1
|
Ձայնային ճնշման մակարդակը (դԲ(Ա))
|
առավելագույնը. 75
|
Լարում (Վ/Հց)
|
220 - 240 / 50
|
Քաշն առանց աքսեսուարների(կգ)
|
35.5
|
Չափսերը (Ե x Լ x Բ) (մմ)
|
520 x 470 x 1150
|
Գույն
|
անտրացիտ
|
Աքսեսուարներ
■ Գլանաձև խոզանակ
|
■ Տեղափոխման համար նախատեսված անիվներ
|
■ 2 ուղիղ մաքրող ժապավեններ
|
■ 2 բաքերից կազմված համակարգ
|
■ Էլեկտրական սնուցում
|
■ Փոփոխվող կոնտակտային ճնշում
|
Առանձնահատկություններ և առավելություններ
Մեծ արագությամբ պտտվող երկու գլանաձև խոզանակներն ապահովում են բարձր կոնտակտային ճնշում: Երկու մաքրող ժապավենները հետ ու առաջ շարժվելով կլանում են ջուրը, ինչի արյունքում հատակն անմիջապես չորանում է:
Մաքրության ապահովում նույնիսկ ամենացածր հատվածներում
Հեշտությամբ կարող է հասնել նույնիսկ կահույքի տակ ընկած հատվածներ: Բռնակը կարող է երկու ուղղությամբ դեպի ներքև ծալվել: Շատ ցածր առարկաների դեպքում նույնիսկ բաքը կարող է հանվել:
Դյուրին տեխնիկական սպասարկում
Մաքրող ժապավեններն ու խողովակները հեշտությամբ փոխարինվում են առանց գործիքների օգտագործման: Անհրաժեշտության դեպքում ջրի բաշխման համակարգը կարող է հեշտությամբ հանվել ու մաքրվել: Բոլոր էլեկտրական բաղադրիչները հասանելի են:
Էրգոնոմիկ բռնակ
- Առավել հարմարավետ շահագործման համար:
- Ջրի հոսքի ու խոզանակների ներկառուցված վերահսկողությամբ:
- Գերազանց ու հարմարավետ սարք թե՛ տեղափոխման և թե՛ պահեստավորման տեսանկյունից: