HD 10/21-4 Ս
-
Վաճառքի գին
-
1,100,000.00 AMD
-
Զեղչված գին
-
1,100,000.00 AMD
-
Վաճառքի գին
-
1,100,000.00 AMD
Վաճառվել է
-
Միավորի գինը
- մեկ
- Վաճառքի գին
- 1,100,000.00 AMD
- Զեղչված գին
- 1,100,000.00 AMD
- Վաճառքի գին
- 1,100,000.00 AMD
- Միավորի գինը
- մեկ
- SKU: 1.286-950.0
- Պահեստում: 0
- Հավաքածու: High-Pressure Cleaners
HD 10/21-4 S Classic բարձր ճնշման, սառը ջրով լվացող սարքն ունի մեծ հզորություն ու Super Class որակ: Շնորհիվ էրգոնոմիկ դիզայինի՝ այս սարքն իդեալական է ամենօրյա օգտագործման համար:
HD 10/21-4 S բարձր ճնշման սառը ջրով լվացող սարքը նախատեսված է դժվարին պայմաններում ամենօրյա օգտագործման համար, իսկ գերազանց որակի երաշխիքն ամենաորակյալ բաղադրամասերն են: Սարքի ներսում տեղադրված դիմացկուն տատանվող պոմպը, չժանգոտվող պողպատից մխոցները և արյուրից պատրաստված գլանաձև գլխիկներն ապահովում են գերազանց կատարողականություն ու այս ամենն ամբողջական է դառնում քառաբևեռ, ցածր արագության շարժիչի շնորհիվ, որն ունի նաև օդի ու ջրի սառեցման համակարգ: Ներդրված ալյումինե շրջանակը կրճատում է քաշը և ապահովում է թեթև սակայն դիմացկուն շասսի, որը հնարավոր է դարձնում նույնիսկ ամբարձիչով բեռնումը: Կոմպակտ դիզայի և առավելագույն շարժունակության պատճառով շարժիչն ու պոմպը տեղադրված են ուղղահայաց դիրքով: Այս սարքն ունի նաև աքսեսուարների պահոց՝ պահեստային խցիկի ու տեղափոխվող ամրակների տեսքով: HD 10/21-4 S սարքն ապահովում է էրգոնոմիկ աշխատանքի մի նոր մակարդակ: EASY!Force Advanced ատրճանակի շնորհիվ այս սարքն աշխատում է առանց մեծ ջանքեր գործադրելու, ինչին օգնում է նաև չժանգոտվող պողպատից պատրաստված 1050 միլիմետր հաստությամբ նիզակը: Servo Control բաղադրիչը տեղադրված է ատրճանակի ու նիզակի արանքում ու օգտագործվում է ճնշումն ու ջրի մակարդակի կարգավորելու համար:
Տեխնիկական տվյալներ
Լարում (Փհ/Վ/Հց ) | 3 / 376 - 424 / 50 |
Հոսքի արագություն (լ/ժ) | 500 - 1000 |
Մուտքային ջերմաստիճան (°C) | 60 |
Աշխատանքային ճնշում (բար) | 50 - 210 |
Առավելագույն ճնշում (բար) | 250 |
Միացված սարքերի կողմից սպառումը (կՎտ) | 8 |
Էլեկտրական մալուխ (մ) | 5 |
Վարդակի չափսը | 050 |
Ջրի մուտք | 1″ |
Քաշը (ներառյալ աքսեսուարները) (կգ) | 63,4 |
Քաշը ներառյալ փաթեթավորումը (կգ) | 72,5 |
Չափերը (Ե x Լ x Բ) (մմ) | 607 x 518 x 1063 |
Աքսեսուարներ
- Քառաբևեռ, եռաֆազ շարժիչ՝ օդի և ջրի սառեցման գործառույթով
- Առանցքային եռամխոց պոմպ՝ չժանգոտվող պողպատից պատրաստված մխոցներով
- Ճնշման անջատում
- Ներդրված ջրի զտիչ
- Յուղի մակարդակի ցուցիչ
- Արույրե ջրի մուտք
Առանձնահատկություններ և առավելություններ

Շարժիչի և պոմպի ուղղահայաց դասավորությամբ կոմպակտ, ուղղաձիգ դիզայն
Քառաբևեռ, ցածր արագությամբ շարժիչ՝ օդի և ջրի սառեցման համակարգով, ամուր պոմպ՝ չժանգոտվող պողպատից պատրաստված մխոցներով և արյուրից պատրաստված գլանաձև գլխիկով
Երկարակեցություն ու տեխնիկական սպասարկման հետ կապված ցածր ծախսեր: Բարձր կատարողականություն և բարձր արդյունավետություն: Ներքաշման գործառույթ և ջրի մինչև 60 °C ջերմաստիճանով աշխատելու հնարավորություն:
Տեղում սարքի հեշտ շահագործում՝ շնորհիվ խելացի դիզայնի
- Ճնշումը և ջրի ծավալը կարող են կարգավորվել Servo Control կարգավորիչով, որը տեղակայված է նիզակի և ատրճանակի միջև:
- EASY!Force Advanced համակարգը նախատեսված է առանց պահող ուժի հեշտ աշխատանք ապահովելու համար:
- Պտտվող 1050 մմ չժանգոտվող պողպատից նիզակ:
Սարքի մեջ ներդրված աքսեսուարների համար նախատեսված բազմաթիվ պահեստային տարածքներ
- Պահեստային խցիկ:
- Կարգավորվող ամրակներ, օրինակ՝ երկրորդ նիզակը կամ էլեկտրական մալուխը պահելու համար:
- Բարձր ճնշման փողրակի համար նախատեսված պահեստային հատված: