Պրակտիկ, դյուրաշարժ ու բազմաֆունկցիոնալ HD 5/15 C բարձր ճնշման, սառը ջրով լվացող սարքը նախատեսված է թե՛ հորիզոնական և թե՛ ուղղահայաց շահագործման համար: Այս սարքի առավելություններից են աքսեսուարների պահոցը, արյուրից պատրաստված գլանաձև գլխիկը և ճնշման նվազեցման ավտոմատ համակարգը:
Կոմպակտ, թեթև ու բազմաֆունկցիոնալ HD 5/15 C սառը ջրով բարձր ճնշման լվացող սարքն ապահովում է բացառիկ դյուրաշարժություն ու հարմար է թե՛ ուղղահայաց և թե՛ հորիզոնական շահագործման համար: Սարքն ունի աքսեսուարների կատարելագործված պահոց, արյուրից պատրաստված գլանաձև գլխիկ և ճնշման նվազեցման ավտոմատ համակարգ, ինչն էլ ապահովում է սարքի երկարակեցությունը: Միևնույն ժամանակ այս սարքը տպավորում է նորարարական մոտեցումներով, ինչը բարձրացնում է աշխատանքի հարմարավետությունը՝ ապահովելով հեշտ շահագործում: EASY!Force բարձր ճնշման ատրճանակն օգտագործում է բարձր ճնշմամբ արձակվող շիթի հետադարձ ուժը՝ սարքն օգտագործողի համար պահման ուժը զրոյի հասցնելու նպատակով, ինչպես նաև EASY!Lock ամրացման համակարգը, որի միջոցով աքսեսուարների տեղադրման ու առանձնացման գործընթացը հինգ անգամ ավելի արագ է լինում, քան ավանդական պտտման դեպքում: Երաշխավորվում է նաև սարքի ամրությունն ու երկարակեցությունը: Ընդհանուր առմամբ առաջարկվում է սարքավորումների համալիր փաթեթ՝ մաքրության գերազանց արդյունքի, հարմարավետության ու սարքի երկարակեցության համար:
Տեխնիկական տվյալներ
Lարում (Փհ/Վ/Հց)
|
1 / 230 / 50
|
Հոսքի արագություն (լ/ժ)
|
500
|
Մուտքային ջերմաստիճան (°C)
|
60
|
Աշխատանքային ճնշում (բար)
|
150 / 15
|
Առավելագույն ճնշում (բար/ՄՊա)
|
200 / 20
|
Միացված սարքերի կողմից սպառումը (կՎտ)
|
2.8
|
Էլեկտրական մալուխ (մ)
|
5
|
Կցորդի չափսը (մմ)
|
32
|
Ջրի մուտք
|
3/4″
|
Գույն
|
Անտրացիտ
|
Քաշը (ներառյալ աքսեսուարները) (կգ)
|
25.7
|
Քաշը ներառյալ փաթեթավորումը (կգ)
|
27.9
|
Չափսերը (Ե x Լx Բ) (մմ)
|
380 x 360 x 930
|
Սարքավորումներ
■ Ջրցան ատրճանակ, EASY!Force
|
■ Բարձր ճնշման փողրակ, 10 մ, DN 6, 200 բար
|
■ Ջրցան կցորդ, 840 մմ
|
■ Եռակողմ կցորդ (0°/ 25°/40°), մեխանիկական
|
■ Մաքրող միջոցի գործառույթ, ներքաշում
|
■ Ճնշման անջատիչ
|
Առանձնահատկություններ և առավելություններ
Խնայե՛ք ձեր էներգիան և ժամանակը: EASY!Force բարձր ճնշման ատրճանակ և EASY!Lock ամրացման համակարգ
Վերջապես ավելի թեթև աշխատանք EASY!Force բարձր ճնշման ատրճանակի հետ միասին: EASY!Lock ամուր և դիմացկուն ամրացման համակարգ: Հինգ անգամ ավելի արագ ամրացում:
Հեշտ բեռնում ու հարմարավետ տեղափոխում՝ շնորհիվ սարքի դիմային հատվածում առկա ներկառուցված բռնակի: Կոճակի մեկ սեղմումով բռնակը կարող է ներս քաշվել: Առավելություններից է նաև կոմպակտ կառուցվածքը:
Ճկունություն
Հորիզոնական ու ուղղահայաց շահագործման հնարավորություն: Հորիզոնական աշխատանքի ընթացքում անիվները չեն աշխատում, այսպիսով սարքն ապահովում է առավելագույն կայունություն: Ջրցան աքսեսուարների համար առանձին կայանման ու տեղափոխման դիրքեր:
Որակ
- Ճնշման ավտոմատ նվազեցումը պաշտպանում է բաղադրիչներն ու ապահովում սարքի երկարակեցությունը:
- Բարձրորակ արյուրից պատրաստված գլանաձև գլխիկ:
- Մեծ, հեշտությամբ հասանելի ջրի զտիչ՝ ջրում առկա կեղտի մասնիկներից պոմպը պաշտպանելու համար:
Աքսեսուարների պահեստավորում
- Ամրացման պտտվող մեխանիզմ (M 18 × 1.5) մաքրող միջոցը հենց սարքի վրա պահելու համար:
- Կցորդի պրակտիկ բաղադրիչներ եռակողմ կցորդի և պտտվող կցորդի համար:
- Ռետինե ժապավեն բարձր ճնշման ռետինե խողովակի ամրացման համար: