Ամուր ու բազմաֆունկցիոնալ բարձր ճնշման մաքրող սարք, որն ունի պողպատից կորպուս, քառաբևեռ, ցածր արագությամբ շարժիչ, գլանաձև գլխիկով ծնկաձև պոմպ, որը նախատեսված է երկարատև պարապուրդի ու տեխնիկական սպասարկման ուղղությամբ քիչ ջանքեր գործադրելու համար:
HD 6/15-4 M Classic բարձր ճնշման մաքրող սարքը Kärcher ընկերության Classic շարքից է, բազմաֆունկցիոնալ է ու ունի տպավորիչ ամուր դիզայն, բարձր որակ ու դիմացկուն բաղադրիչներ: Միջին դասի այս սարքը հարմար է մաքրության հետ կապված մի շարք առաջադրանքների կատարման համար, ինչպես օրինակ՝ մեքենաների, արտադրական սարքավորումների, գյուղատնտեսական մեքենաների ու սարքավորումների, շենքերի ճակատային հատվածների մաքրությունը: Դիմացկուն գլանաձև գլխիկով ծնկաձև պոմպի ու ներքաշման գործառույթի շնորհիվ հնարավոր է դառնում աշխատել 60 °C ջերմաստիճանի հասնող ջրով: Կարգավորվում են նաև ջրի ծավալն ու աշխատանքային ճնշումը: Քառաբևեռ, ցածր արագության շարժիչի նվազեցված արագության շնորհիվ կրճատվում է նաև ներդրված ջրի ֆիլտրով պաշտպանված պոմպի մաշվածության հնարավորությունը: Բոլոր կարևոր բաղադրիչները հեշտությամբ հասանելի են: HD 7/18-4 M Classic սարքի խելացի կոնցեպտն ամբողջական է դառնում EASY!Lock համակարգով աշխատող աքսեսուարների պահոցի շնորհիվ:
Տեխնիկական տվյալներ
Lարում (Փհ/Վ/Հց)
|
1 / 216 – 244 / 50
|
Հոսքի արագությունը (լ/ժ)
|
450 – 600
|
Մուտքային ջերմաստիճան (°C)
|
60
|
Աշխատանքային ճնշում (բար)
|
70 – 150
|
Առավելագույն ճնշում (բար)
|
190
|
Միացված սարքերի կողմից սպառումը (կՎտ)
|
3,4
|
Էլեկտրական մալուխ (մ)
|
5
|
Կցորդի չափսը
|
036
|
Ջրի մուտք
|
1
|
Գույն
|
անտրացիտ
|
Քաշը (ներառյալ աքսեսուարները) (կգ)
|
51,6
|
Քաշը ներառյալ փաթեթավորումը (կգ)
|
64,6
|
Չափսեր (Ե x Լ x Բ) (մմ)
|
740 x 528 x 952
|
Աքսեսուարներ
■ Ջրցան ատրճանակ՝ ստանդարտ
■ Բարձր ճնշման փողրակ, 10 մ, ID 8, 315 բար
■ Ջրցան կցորդ, 840 մմ
■ Էլեկտրական վարդակ
■ Չոլորվող խողովակային համակարգ (AVS)
■ Ճնշման ընդհատում
■ Կերամիկական մխոցներով ծնկաձև պոմպ
Առանձնահատկություններ և առավելություններ
Քառաբևեռ ցածր արագությամբ էլեկտրական շարժիչ
Շարժիչի նվազեցված արագություն պոմպի քիչ մաշվածության համար: Շարժիչի երկարակեցություն: Շարժիչի թեթև տատանումներ:
Ամուր ծնկաձև պոմպ՝ արյուրից պատրաստված գլանաձև գլխիկով
Երկարակեցություն և տեխնիկական սպասարկման ցածր ծախսեր: Ճնշումն ու ջրի ծավալը կարող են կարգավորվել հենց պոմպի վրա: Ունի ներքաշման գործառույթ ու մինչև 60 °C ջերմաստիճանի հասնող ջրի հետ աշխատելու հնարավորություն:
Պարզ տեխնիկական սպասարկում
Բոլոր կարևոր բաղադրիչները հասանելի են մի քանի պարզ քայլերի արդյունքում: Դիտապակու միջոցով հեշտությամբ տեսանելի են յուղի մակարդակն ու որակը: Ներկառուցված ջրի ֆիլտրը կարող է առանց որևէ գործիքի հեռացվել ու մաքրվել:
Աքսեսուարների խելացի պահեստավորում
- Կցորդների և փոքր մասերի համար պրակտիկ պահոց:
- Բարձր ճնշման փողրակի համար նախատեսված անվտանգ պահոց:
- Հոսանքի մալուխի համար նախատեսված ներկառուցված ամրակ:
EASY!Lock համակարգով դասական աքսեսուարներ
- Ամուր և դիմացկուն աքսեսուարներ։
- Արագ տեղադրում և առանձնացում, ինչպես նաև աքսեսուարների հեշտ փոխարինում:
- Հեշտ և ինտուիտիվ շահագործում: