Փոփոխական հոսանքով աշխատող HD 6/15 M բարձր ճնշման մաքրող սարքն ունի առանցքային եռամխոց պոմպ: Կոմպակտ ու հուսալի այս սարքն առօրյա օգտագործման ընթացքում ապահովում է մաքրության գերազանց արդյունք և էներգախնայողություն:
HD 6/15 M բարձր ճնշման դյուրաշարժ սարքն ունի բազմաթիվ նորարարական հատկանիշներ, որոնք ապահովում են անվտանգ ու հարմարավետ աշխատանքը: Ճնշման ավտոմատ թուլացման գործառույթը սպասման ռեժիմում պաշտպանում է բարձր ճնշման սարքի բաղադրիչները ծանրաբեռնվածությունից, ինչպես օրինակ՝ EASY!Force բարձր ճնշման ատրճանակն օգտագործում է բարձր ճնշմամբ արձակվող շիթի հետադարձ ուժը՝ սարքն օգտագործողի համար պահման ուժը զրոյի հասցնելու նպատակով, իսկ EASY!Lock ամրացման համակարգն ապահովում է աքսեսուարների հինգ անգամ ավելի արագ միացում ու առանձնացում: Երաշխավորվում է նաև սարքի ամրությունն ու երկարակեցությունը: Սարքը հարմար է թե՛ հորիզոնական և թե՛ ուղղահայաց շահագործման համար, հետևաբար ապահովված է նաև օգտագործման ճկունությունը: Ամուր առանցքային եռամխոց պոմպը և արյուրից պատրաստված գլանաձև գլխիկը մինչև 20%-ով բարձրացնում են մաքրության հզորությունն ու էներգաարդյունավետությունը: Տեղափոխման ընթացքում աքսեսուարների անվտանգության ապահովման նպատակով պահեստավորման տարատեսակ տարբերակներն ու սարքի հարմարավետ դիզայնն ամբողջացնում են HD 6/15 M սարքի կատարելագործված կոնցեպտը:
Տեխնիկական տվյալներ
Լարում (Փհ/Վ/Հց)
|
1 / 230 / 50
|
Հոսքի արագություն (լ/ժ)
|
560
|
Մուտքային ջերմաստիճան (°C)
|
60
|
Աշխատանքային ճնշում (բար)
|
150 / 15
|
Առավելագույն ճնշում (բար)/ ՄՊա)
|
225 / 22.5
|
Միացված սարքերի կողմից սպառումը (կՎտ)
|
3.1
|
Էլեկտրական մալուխ (մ)
|
5
|
Ջրի մուտք
|
3/4″
|
Գույն
|
անտրացիտ
|
Քաշ (ներառյալ աքսեսուարները) (կգ)
|
28.6
|
Քաշը ներառյալ փաթեթավորումը (կգ)
|
32
|
Չափսեր (Ե x Լ x Բ)(մմ)
|
400 x 455 x 700
|
Աքսեսուարներ
■ Ջրցան ատրճանակ, EASY!Force
|
■ Բարձր ճնշման փողրակ, 10 մ, պրեմիում որակ
|
■ Ջրցան կցորդ, 840 մմ
|
■ Էլեկտրական վարդակ
|
■ Ճնշման անջատիչ
|
Առանձնահատկություններ և առավելություններ
Բաղադրիչների պաշտպանության նպատակով ճնշման ավտոմատ թուլացման շնորհիվ երկարում է այս սարքի աշխատանքը: Հզոր երկբևեռ, օդային սառեցման հնարավորությամբ էլեկտրական շարժիչ: Բարձրորակ արյուրից պատրաստված գլանաձև գլխիկ:
Նախատեսված է ուղղահայաց և հորիզոնական շահագործման համար: Առավելագույն կայունություն հորիզոնական շահագործման դեպքում, քանի որ անիվները գետնին չեն դիպչում:
Բացառիկ դյուրաշարժություն
Կոճակի մեկ սեղմումով բռնակը կարող է ներս քաշվել, ինչի շնորհիվ սարքը դառնում է առավել կոմպակտ, հետևաբար պահեստավորման համար ավելի փոքր տարածք է պահանջվում: Կարող է հեշտությամբ պահվել սպասարկող ավտոմեքենաներում: Ներկառուցված պահոցի շնորհիվ կրճատվում է կարգավորման համար անհրաժեշտ ժամանակը:
Աքսեսուարների խելացի պահոց
- Փրփուրի համար նախատեսված կցորդի բռնակ
- EASY!Lock TR20-ի շնորհիվ հնարավոր է էլեկտրական վարդակը կամ մակերևույթները մաքրող կցորդը պահել հենց սարքի վրա:
- Կցորդների համար նախատեսված պրակտիկ հատված՝ պտտվող կցորդի պահեստավորման համար:
Դյուրին ու ժամանակ խնայող լուծումներ
-
- Չհոգնեցնող EASY!Force բարձր ճնշման ատրճանակ:
- EASY!Lock ամուր և դիմացկուն ամրացման համակարգ: Հինգ անգամ ավելի արագ ամրացում:
Հեշտ սպասարկում
- Գլանաձև գլխիկը հեշտությամբ հասանելի է շնորհիվ սարքի ներքևի հատվածում գտնվող բաց հատվածի:
- Էլեկտրական տուփը նույնպես հեշտությամբ հասանելի է, անհրաժեշտ է միայն հեռացնել սարքի կափարիչը:
- Մեծ, հեշտությամբ հասանելի ջրի զտիչը պաշտպանում է պոմպը ջրի մեջ առկա կեղտի մասնիկներից:
Բարձր էներգաարդյունավետություն
- Նոր մշակված առանցքային եռամխոց պոմպ, որում էականորեն կրճատված է հոսքն ու ճնշման կորուստը:
- 20% աճ մաքրության կատարողականության ու էներգախնայողության մեջ: