Բարձր ճնշման HD 9/18-4 Cage Classic մաքրող սարքը տպավորում է ջրի 900 լիտր/ժամ թողունակությամբ, կերամիկական մխոցներով ծնկաձև պոմպով, հերմետիզացման գերազանց տեխնոլոգիայով և տեխնիկական սպասարկման հազվադեպ առաջացող անհրաժեշտությամբ:
900 լիտր/ժամ ջրի թողունակությամբ HD 9/18-4 Cage Classic սարքը HD Cage Classic շարքում բարձր ճնշման ամենահզոր սարքն է: Քառաբևեռ շարժիչով այս եռաֆազ սարքը նախագծված է շարունակական շահագործման և մաքրության մասով առավելագույն կատարողական ապահովելու համար ու ունի բազմաթիվ բարձրորակ ու դիմացկուն բաղադրիչներ, ինչպես օրինակ կերամիկական մխոցներով ծնկաձև պոմպը կամ հերմետիզացման բարդ տեխնոլոգիան: Բարձր ճնշման այս դիմացկուն սարքն ունի նաև ամուր կոնստրուկցիա՝ արտաքին ազդեցություններից արդյունավետ պաշտպանության համար: Շահագործման խելացի կոնցեպտը անվտանգ ու հարմարավետ շահագործման երաշխիքն է, իսկ սարքը պատին ամրացնելու հնարավորությունը պրակտիկ ու աշխատանքն ավելի դյուրին դարձնող հատկանիշ է: Ավելին, բոլոր բաղադրիչները հեշտությամբ հասանելի են ու վերանորոգման ենթակա, իսկ տեխնիկական սպասարկման հազվադեպ անհրաժեշտությունը HD 9/18-4 Cage Classic սարքը դարձնում է չափազանց հզոր և հուսալի:
Տեխնիկական տվյալներ
Lարում (Փհ/Վ/Հց)
|
3 / 400 / 50
|
Հոսքի արագությունը (լ/ժ)
|
450 - 900
|
Մուտքային ջերմաստիճան (°C)
|
60
|
Աշխատանքային ճնշում (բար)
|
70 - 180 / 7 - 18
|
Առավելագույն ճնշում (բար)
|
250 / 25
|
Միացված սարքերի կողմից սպառումը (կՎտ)
|
5.9
|
Գույն
|
անտրացիտ
|
Քաշը (ներառյալ աքսեսուարները) (կգ)
|
52.2
|
Քաշը ներառյալ փաթեթավորումը (կգ)
|
64.6
|
Չափսեր (Ե x Լ x Բ) (մմ)
|
625 x 500 x 360
|
Աքսեսուարներ
■ Ջրցան ատրճանակ՝ ստանդարտ
|
■ Բարձր ճնշման փողրակ, 10 մ, ID 8, 315 բար
|
■ Չժանգոտվող պողպատից ջրցան կցորդ, 600 մմ
|
■ Էլեկտրական վարդակ
|
■ Կերամիկական մխոցներով ծնկաձև պոմպ
|
Առանձնահատկություններ և առավելություններ
Քառաբևեռ էլեկտրական շարժիչ: Արյուրից պատրաստված գլանաձև գլխիկ և կերամիկական մխոցներ: Հուսալի ծնկաձև պոմպ լրացուցիչ ջերմակարգավորիչ փականով:
Սարքի օպտիմալ պաշտպանություն՝ ամուր խողովակաձև կոնստրուկցիայի շնորհիվ: Ներկառուցված բռնակներ՝ նախատեսված տեղափոխման համար:
Դյուրին տեխնիկական սպասարկում
Անհրաժեշտ բոլոր բաղադրիչների գերազանց հասանելիություն: Ջրի մուտքի մեծ զտիչ՝ դյուրին սպասարկման համար:
Բազմաֆունկցիոնալություն
- Սարքը հատակին կամ պատին ամրացնելու հնարավորություն:
- Ատրճանակի պրակտիկ պահոց՝ ավտոմատ անջատման գործառույթով (ըստ ընտրության՝ ամբողջական դադարեցում):