Ջեռուցման հսկայական 36 կՎտ հզորություն ունեցող, էլեկտրականությամբ ջեռուցվող HDS E 8/16-4 M տաք ջրով ու բարձր ճնշմամբ աշխատղ այս մաքրող սարքն իր դասի մեջ ամենահզոր մոդելն է, որն ունի նաև EASY!Force բարձր ճնշման ատրճանակ:
Էլեկտրականությամբ ջեռուցվող, տաք ջրով ու բարձր ճնշմամբ աշխատող այս մաքրող սարքը գերազանց ընտրություն է, եթե արտանետվող գազերի առկայությունը ցանկալի չէ կամ արգելված է օրենքով: Ունենալով ջեռուցման հսկայական՝ 36 կՎտ հզորություն HDS E 8/16-4 M սարքն իր դասի մեջ ամենահզոր մոդելն է, որը նաև չափազանց էներգախնայող է: Էներգախնայողության նման արդյունքը հնարավոր է դարձել արտոնագրված eco!efficiency ռեժիմի շնորհիվ, որն աշխատանքային ջերմաստիճանն առավելագույն 85°C-ից կրճատում է մինչև 60°C, իսկ ջեռուցիչի մեկուսացման նոր տեխնոլոգիայի շնորհիվ սարքը սպասման ռեժիմում 40%-ով ավելի քիչ էներգիա է սպառում: Բարձր աշխատանքային ջերմաստիճանը (մինչև 85°C) հատկապես հարմար է ճարպային հետքերի հեռացման համար, իսկ շարունակական աշխատանքի դեպքում Servo Control համակարգի շնորհիվ ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 80°C -ի: Kärcher ընկերության նորարարություններից են EASY!Force բարձր ճնշման ատրճանակը և EASY!Lock համակարգը, որոնց շնորհիվ օգտագործողների համար աշխատանքն ավելի հեշտ ու հարմար է դառնում: EASY!Force բարձր ճնշման ատրճանակն օգտագործում է բարձր ճնշմամբ արձակվող շիթի հետադարձ ուժը՝ սարքն օգտագործողի համար պահման ուժը զրոյի հասցնելու նպատակով, ինչպես նաև EASY!Lock ամրացման համակարգը, որի միջոցով աքսեսուարների տեղադրման ու առանձնացման գործընթացը հինգ անգամ ավելի արագ է լինում, քան ավանդական պտտման դեպքում: Երաշխավորվում է նաև սարքի ամրությունն ու երկարակեցությունը:
Տեխնիկական տվյալներ
Lարումը (Փհ/Վ/Հց)
|
3 / 400 / 50
|
Հոսքի արագություն (լ/ժ)
|
300 - 760
|
Աշխատանքային ճնշում (բար/ՄՊա)
|
30 - 160 / 3 - 16
|
Ջերմաստիճան (մատակարարում 12°C) (°C)
|
նվազագույնը՝ 58 – առավելագույնը՝ 85
|
Միացված սարքերի կողմից սպառումը (Վտ)
|
41.5
|
Էլեկտրական մալուխ (մ)
|
5
|
Ջեռուցման հզորություն (կՎտ)
|
36
|
Քաշը (ներառյալ աքսեսուարները) (կգ)
|
123.5
|
Քաշը, ներառյալ փաթեթավորումը (կգ)
|
134.5
|
Չափսեր (Ե x Լ x Բ) (մմ)
|
1330 x 750 x 1060
|
Աքսեսուարներ
■ Ջրցան ատրճանակ, EASY!Force Advanced
■ Բարձր ճնշման ռետինե խողովակ, 10, DN 6, 250 բար
■ Ջրցան վարդակ, 1050 մմ
■ Էլեկտրական վարդակ
■ Էլեկտրական ջեռուցում առանց արտանետումների
■ Վերահսկման վահանակ՝ էկրանի լուսավորմամբ
■ Ճնշման անջատում
■ Մաքրող միջոցների համար նախատեսված 2 բաք
Առանձնահատկություններ և առավելություններ
Բարձր էներգաարդյունավետություն՝ ծախսերի խնայողության համար
Սպասման ռեժիմում մինչև 40% էներգիայի խնայողություն, չափազանց արդյունավետ մեկուսացման համակարգի շնորհիվ: Եզակի eco!efficiency ռեժիմ:
Աշխատանքային առանձնապես բարձր ջերմաստիճան
Ջրի մեծ ռեզերվուար (առավելագույնը՝ 85°C): Մինչև 58°C շարունակական շահագործման դեպքում՝ լրիվ բեռնվածության պայմաններում կամ 80°C Servo Control համակարգի դեպքում: 
Ժամանակի և էներգիայի խնայողություն. EASY!Force բարձր ճնշման ատրճանակ և EASY!Lock համակարգ
Վերջապես ավելի թեթև աշխատանք EASY!Force բարձր ճնշման ատրճանակի հետ միասին: EASY!Lock ամուր և դիմացկուն ամրացման համակարգ և հինգ անգամ ավելի արագ ամրացում:
Servo control համակարգ
- Ջրի էականորեն ավելի բարձր ջերմաստիճան ապահովելու համար: