Տան ու այգու համար նախատեսված, պրեմիում դասի BP 7 Home & Garden պոմպն ունի այգու ոռոգման ու տան ջրամատակարարման համար նախատեսված հնգաստիճան մուտք (օրինակ՝ անձրևաջրերով): Թեթև է, ամուր ու անվտանգ:
Հարմար է թե՛ ճնշման միջոցով այգու մշտական ոռոգման, թե լվացքի մեքենային և զուգարանակոնքին ջուր մատակարարելու համար: BP 7 Home & Garden որակյալ պոմպը հիասքանչ է ջրի այլընտրանքային աղբյուրների օգտագործման ու շրջանառու ջրամատակարարման համար, դիմացկուն է ու տեխնիկական սպասարկում չի պահանջում: Ավտոմատ միացման/ անջատման ֆունկցիայի շնորհիվ BP 7 սարքն ինքնուրույն միանում ու անջատվում է: Վթարային իրավիճակներում չոր հոսքից պաշտպանող ֆունկցիան անջատում է պոմպն ու միանում է անսարքության վերաբերյալ ցուցիչը: Հնգաստիճան մուտքը տպավորում է իր բարձր արտադրողականությամբ, արդյունավետությամբ ու գրեթե անձայն աշխատանքով: BP 7 Home & Garden պոմպին անհրաժեշտ է շարժիչի առավել ցածր հզորություն, համեմատած հոսքի նույն արագությունն ունեցող սովորական շիթային պոմպերին, այսպիսով էներգիայի խնայողությունը կազմում է մոտ 30 տոկոս: Այս պոմպն առանձնանում է ոչ միայն հարմարավետ ֆունկցիաներով, ինչպիսիք են՝ ներկառուցված ոտքի անջատիչը, միացված երկու սարքերի համաժամանակյա աշխատանքի համար նախատեսված երկու մուտքերը և ձայնամեկուսիչ ռետինե ոտքերը, այլ նաև իր անվտանգության ֆունկցիաներով, ինչպիսիք են ստանդարտ նախնական ֆիլտրը և ապահով աշխատանքի համար նախատեսված, ներկառուցված հետադարձ փականը:
Տեխնիկական տվյալներ
Շարժիչի առավելագույն հզորություն (Վտ) |
1200 |
Հոսքի առավելագույն արագություն (լ/ժ) |
<6000
|
Մղման բարձրություն (մ) |
60
|
Ճնշում (բար) |
առավելագույնը 6
|
Ներքաշման բարձրություն (մ) |
8
|
Մղման ջերմաստիճան (°C) |
առավելագույնը 35
|
Միակցման պտուտակ |
G1
|
Էլեկտրական մալուխ (մ) |
1.85
|
Լարում (Վ) |
230 - 240
|
Հաճախականություն (ՀՑ)
|
50
|
Գույն
Քաշն առանց աքսեսուարների(կգ)
Քաշը, ներառյալ փաթեթավորում (կգ)
Չափսեր (Ե x Լ x Բ) (մմ)
|
Դեղին
13.4
15.3
230 x 540 x 373
|
Աքսեսուարներ
■ PerfectConnect միացման ադապտեր G1 պոմպերի համար ■ Օպտիմալացված կցորդիչ ■ Հարմարավետ ոտքի անջատիչ ■ Ավտոմատ միացման/անջատման գործառույթ ■ Նախնական ֆիլտր և հետադարձ փական ■ Չոր հոսքից պաշտպանություն ■ Մեծ խողովակաբերան ■ Էրգոնոմիկ բռնակ ■ Մալուխի պահոց ■ Անսարքությունների ցուցադրման վահանակ ■ Ջրի երկու ելքեր ■ Ձայնամեկուսիչ ռետինե ոտքեր
|
Առանձնահատկություններ և Առավելություններ
Հեշտությամբ օգտագործվում է և՛ տանը, և՛ այգում
Հուսալի ջրամատակարարում տան ու ճնշման մշտական ապահովում այգու ոռոգման համար

Ամուր և ապահով
Առկա է նախնական ֆիլտր, հետադարձ փական և չոր հոսքից պաշտպանություն: 
Բազմաստիճան պոմպ
Չափազանց էներգախնայող և անձայն աշխատանք:
Ավտոմատ միացում/անջատում
• Անհրաժեշտության դեպքում պոմպերն ավտոմատ միանում/անջատվում են:
Օպտիմալ ներքաշում
• Այս որակյալ պոմպն առանց ջանք գործադրելու ջուրը դուրս է քաշում 8 մ խորությունից, օրինակ՝ ցիստերնից:
Անսարքությունների ցուցադրման վահանակ
• Ցուցադրվում են ներքաշման կամ ճնշման հետ կապված անսարքությունները:
Ջրի համար նախատեսված երկու ելք
• Բազմաֆունկցիոնալ է, օրինակ հնարավոր է միևնույն ժամանակ կաթիլային ջրման սարքով ջրել գազոնը, իսկ ռետինե խողովակով՝ այգին:
Ճկուն T-աձև միացման ադապտեր
• Ճկուն տեղադրում՝ միացված խողովակների օպտիմալ դասավորման համար:
Հարմարավետ ոտքի անջատիչ
• Հեշտությամբ միանում/անջատվում է:
Էրգոնոմիկ բռնակ
• Հեշտությամբ կառավարվում ու տեղափոխվում է: