NT 27/1 թաց ու չոր մաքրության համար նախատեսված հզոր փոշեկուլ է, որը նախագծված է պրոֆեսիոնալ օգտագործողների համար: Այն չափազանց կոմպակտ է ու ունի մի շարք անհրաժեշտ աքսեսուարներ:
Թաց ու չոր մաքրության համար նախատեսված կոմպակտ, գերազանց շարժունակությամբ և օգտագործողի համար չափազանց հարմար NT 27/1 փոշեկուլն ունի տարատեսակ կոմերցիոն կիրառություններ: Հզոր օդափոխիչներն ապահովում են ներքաշման գերազանց ուժ, իսկ քարտրիջային զտիչն ու լողացող մեխանիկական համակարգը դադարեցնում են ներքաշումը, հենց որ հասնում է տարայի առավելագույն սահմանաչափին՝ արտահոսքը կանխելու համար: Պրակտիկ ամրացման համակարգն ապահովում է աքսեսուարների արաք ու հեշտ փոփոխումը, իսկ պտտվող հինգ անիվները երաշխավորում են գերազանց շարժունակությունն ու երկարատև կայունությունը: Ամբողջ սարքը պատրաստաված է հարվածակայուն պլաստիկից: NT 27/1սարքն ունի նաև աքսեսուարների համար նախատեսված բռնակներ ու էլեկտրական մալուխի կոկիկ պահեստավորման համար նախատեսված կախիչ: Էրգոնոմիկ բռնակի շնորհիվ սարքն ավելի թեթև է թվում ու տեղափոխման համար առավել հարմարավետ է դառնում: Հավաքածուի մեջ ներառված են անհրաժեշտ բոլոր աքսեսուարները: NT 27/1սարքն ունի հզոր թափարգել, որը սարքը, պատերը, սարքավորումներն ու կահույքը պաշտպանում է վնասվելուց:
Տեխնիկական տվյալներ
Լարում (Փհ/Վ/Հց)
|
220 - 240 / 50 - 60
|
Օդի հոսք (լ/վրկ)
|
72
|
Վակուում (մԲար/կՊա)
|
249 / 24.9
|
Տարայի ծավալ (լ)
|
27
|
Տարայի նյութ
|
պլաստիկ
|
Հաշվարկային մուտքային հզորություն (Վտ)
|
առավելագույնը`1380
|
Ստանդարտ անվանական լայնություն ( )
|
ID 35
|
Մալուխի երկարություն (մ)
|
7.5
|
Ձայնային ճնշման մակարդակ (դԲ(Ա))
|
71
|
Գույն
|
անտրացիտ
|
Քաշն առանց աքսեսուարների (կգ)
|
7.1
|
Քաշը, ներառյալ փաթեթավորումը (կգ)
|
8.6
|
Չափսեր (Ե x Լ x Բ) (մմ)
|
420 x 420 x 525
|
Աքսեսուարներ
■ Կլանող փողրակ, 2.5 մ
|
■ Կոր կցորդ, պլաստիկ
|
■ Կլանող խողովակներ, 2 հատ, 550 մմ, պողպատ, քրոմապատ
|
■ Ֆիլտր-պարկ 1 հատ, ֆլիսե
|
■ Հատակի թաց/չոր մաքրության համար նախատեսված կցորդ, 300 մմ
|
■ Նեղ հատվածների համար նախատեսված կցորդ
|
■ Քարտրիջային զտիչ, PES
|
■ Ամուր թափարգել
|
■ Պաշտպանության II դաս
|
■ Արգելակման պտտվող անիվ
|
Առանձնահատկություններ և առավելություններ
Քարտրիջային լողացող զտիչ
Ներքաշման հզորության մշտապես բարձր մակարդակ: Ներքաշման գործընթացքի դադարեցում առավելագույն սահմանագծին հասնելուց հետո՝ շնորհիվ լողացող համակարգի:
Ամուր մետաղական սողնակներ
Առավել հուսալի կողպում շնորհիվ չափազանց ամուր սողնակների:
Ամուր թափարգել
Ազդեցությունից համակողմանի պաշտպանություն, որի շնորհիվ ապահովվում է ինչպես սարքի, այնպես էլ պատերի, սարքավորումների և կահույքի պաշտպանությունը վնասվածքներից:
Աքսեսուարների ներկառուցված պահոց
- Ներկառուցված պահոցի շնորհիվ բոլոր աքսեսուարները դասավորվում են այնպես, որ չկորեն ու միշտ պատրաստ լինեն օգտագործման համար: