B 110 R CLASSIC BP PACK + D75

Կանոնավոր գին
0.00 AMD
Վաճառքի գին
0.00 AMD
Կանոնավոր գին
Վաճառվել է
Միավորի գինը
մեկ 

Ներառված հարկը: Առաքումը հաշվարկվում է վճարման պահին:
Օգտագործման ձեռնարկ

B 110 R CLASSIC BP...

Կանոնավոր գին
0.00 AMD
Վաճառքի գին
0.00 AMD
Կանոնավոր գին
Վաճառվել է
Միավորի գինը
մեկ 

Հատակ լվացող այս մեքենան ունի մաքուր և կեղտոտ ջրի համար նախատեսված 110 լիտր տարողությամբ բաք, 75 սմ աշխատանքային մակերեսով սկավառակաձև խոզանակ, AGM մարտկոց և մարտկոցի լիցքավորիչ:

Բազմալեզու էկրան, խելացի EASY Operation անջատիչ, կառավարման գունակոդավորված տարրեր: Մեր B 110 R Classic հատակ լվացող մեքենան տպավորում է շահագործման հարմար կոնցեպտով և միևնույն ժամանակ միջին չափսի տարածքներում մաքրության հիասքանչ արդյունքներով: Այս ամենն ապահովվում է սկավառակաձև խոզանակի ու  բարձրորակ, ձուլված ալյումինից պատրաստված մաքրող ժապավենի միջոցով, որը ներքաշման հզորությամբ շուկայում առաջինն է: Ունի ստանդարտ 170 Ա ժ AGM մարտկոց, մարտկոցի համապատասխան լիցքավորիչ, ինչպես նաև Kärcher-ի խնայող էկո-արդյունավետ ռեժիմ: Հատակը մաքրող այս սարքը մեկ ժամում մաքրում է մոտ 4500 քառակուսի մետր տարածք՝  ապահովելով անձայն շահագործում: Մաքուր և կեղտոտ ջրի համար նախատեսված 110 լիտր տարողությամբ բաքն ապահովում է առավել երկարատև աշխատանքը, իսկ ցերեկային լուսավորումը՝ ակտիվ և պասիվ անվտանգության առավել բարձր մակարդակ: Դեռ ավելին, KIK խելացի համակարգի միջոցով հնարավոր է անհատապես սահմանել սարքի գործառույթներին հասանելիության իրավունքը, ինչի միջոցով հնարավոր է կանխել շահագործման ընթացքում այլոց կողմից թույլ տրվող սխալները:  

 

Տեխնիկական տվյալներ

Աշխատանքի ձևը
Մարտկոց
Քարշակ
Խոզանակաձև շարժիչ
Խոզանակների աշխատանքային մակերեսի լայնությունը (մմ)
750 
Աշխատանքային մակերեսի լայնությունը, փոշեկուլով մաքրում(մմ)
950 
Մաքուր/կեղտոտ ջրի բաք ()
110/110
Աշխատանքային մակերեսը տեսականորեն (մ²/ժ)
առավելագույնը 4500 
Աշխատանքային մակերեսը գործնականում (մ²/ժ)
3150 
Մարտկոցի տեսակը
չվերանորոգվող
Մարտկոցը (Վ/Աժ)
24/170
Մարտկոցի աշխատաժամանակը (ժ)
առավելագույնը 2.5
Մարտկոցի լիցքավորիչի համար նախատեսված Էլեկտրամատակարարումը (Վ/Հց)
230/50
Վարման արագությունը (կմ/ժ)
առավելագույնը 6
Բարձրություններ հաղթահարելու ունակությունը (%)
առավելագույնը 10
Խոզանակի պտտման արագությունը (պտույտ րոպեում)
180 
Խոզանակի կոնտակտային ճնշումը (կգ/գ/սմ²)
75/40
Շրջադարձի լայնությունը (սմ)
175
Ջրի սպառումը (լ/րոպե)
առավելագույնը 5
Ձայնային ճնշման մակարդակը (դԲ(Ա))
59
Քաշն առանց աքսեսուարների (կգ)
379 
Չափսերը (Ե x Լx Բ) (մմ)
1635 x 975 x 1265

 

Աքսեսուարներ

■ Սկավառակաձև խոզանակ
■ Ներառված է մարտկոց և լիցքավորիչ
■ Մաքրող կոր ժապավեն
■ Ամուր, ձուլված ալյումինից պատրաստված մաքրող ժապավեն
■ Հզոր քարշակ
■ Ջրի հոսքի ավտոմատ դադարեցում
■ Էլեկտրամագնիսական փական
■ 2 բաքերից կազմված համակարգ
■ Ստանդարտ ցերեկային լուսավորում
■ Մաքրող ժապավենի տեսակը՝ Linatex®
■ Kärcher գույնի և շահագործման կոնցեպտ
■ Kärcher Intelligent Key System (KIK) համակարգ, որն աշխատում է մոտ 30 լեզուներով և ապահովում է անհատական ​​իրավունքների սահմանում
■ Մոբի կամ նմանատիպ առարկաների ամրացման համար նախատեսված Home Base համակարգ 
Easy Operation անջատիչ

 

Առանձնահատկություններ և առավելություններ

Ձուլված ալյումինից պատրաստված ամուր մաքրող ժապավեն

Չպատռվող, դիմացկուն Linatex® մաքրող ժապավենն ապահովում է փոշեկուլով մաքրության հիասքանչ արդյունք: Մաքրող ժապավենների հեշտ ու արագ փոխարինում: Պատին դիպչելու դեպքում թեքվում է, ինչի շնորհիվ էլ չի վնասվում: 

Նորարարական KIK համակարգ

Սխալ շահագործումից առավել մեծ պաշտպանություն: Սպասարկման հետ կապված առավել ցածր ծախսեր: Առավելագույն համապատասխանեցում  ​​մաքրման անհատական առաջադրանքներին՝ առանց օգտատիրոջն անհանգստություն պատճառելու:

Էներգախնայող էկո-արդյունավետ ռեժիմ

Էներգիայի նվազեցված սպառում: Մարտկոցի մեկ լիցքավորմամբ 40%-ով ավելի երկար աշխատաժամանակ: Անաղմուկ աշխատանք, ինչի շնորհիվ իդեալական է աղմուկի նկատմամբ զգայուն տարածքների համար (ցերեկային ժամերին, հիվանդանոցներում, հյուրանոցներում և այլն մաքրություն անելու համար):

 

Մեծ, գունավոր էկրան
  • Մարտկոցի առանձին լիցքավորիչ չի պահանջվում:
  • Հարմարավետ ու հեշտ է օգտագործման մեջ:
  • Կարող է տարբեր տեսակի մարտկոցներով օգտագործվել:  
Հեշտ օգտագործում
  • Հեշտ օգտագործում` շնորհիվ գունակոդավորում և տրամաբանական կառուցվածք ունեցող կառավարման տարրերի:
  • Ավելի հեշտ օգտագործում և ուսուցման առավել կարճ ժամանակ: