BDS 43/ ORBITAL C SPRAY

Կանոնավոր գին
950,000.00 AMD
Վաճառքի գին
950,000.00 AMD
Կանոնավոր գին
950,000.00 AMD
Վաճառվել է
Միավորի գինը
մեկ 

Ներառված հարկը: Առաքումը հաշվարկվում է վճարման պահին:
Օգտագործման ձեռնարկ

BDS 43/ ORBITAL C SPRAY

Կանոնավոր գին
950,000.00 AMD
Վաճառքի գին
950,000.00 AMD
Կանոնավոր գին
950,000.00 AMD
Վաճառվել է
Միավորի գինը
մեկ 

Նոր օրբիտալ BDS 43 / Orbital C Spray սարքը հարմար է շենքերի մաքրության հետ կապված բազմաթիվ աշխատանքների կատարման համար: Ջրի հոսք ապահովող ինտեգրված վարդակի շնորհիվ կարող է օգտագործվել նաև կարպետների խորը մաքրման համար:

Աշխատանքային մակերեսի 43 սմ լայնությամբ և կիրառության բազմազանությամբ մեր նոր օրբիտալ BDS 43 / Orbital C Spray սարքը նախատեսված է շենքերի մաքրության համար: Այս սարքի մեջ համատեղված ուղեծրային և պտտվող շարժումները վերածվում են շարունակական վիբրացիայի՝ այսպիսով առավելագույնի հասցնելով մաքրության արդյունավետությունը: Ավելին, այս սարքն ունի նաև ջրի հոսք ապահովող վարդակներ, որը նախատեսված է հատկապես կարպետների մաքրության համար, այսպիսով մաքրող նյութի պահանջվող քանակությունը տարածվում է մեծ մակերեսների վրա՝ ապահովելով գերազանց մաքրություն ու արագ չորացում: Այս ամուր սարքը դիմացկուն է ու աշխատում է անխափան, ինչի շնորհիվ ապահովվում է  օգտագործողի համար հարմարավետության բարձր մակարդակն ու առանց հոգնելու աշխատանքի (մաքրում, երեսպատում, փայլեցում) կատարումը:

 

Տեխնիկական բնութագիր

Աշխատանքի ձևը

Էլեկտրական սնուցում

Խոզանակների աշխատանքային մակերեսի լայնությունը (մմ)

430

Աշխատանքային մակերեսի բարձրությունը (մմ)

100

Մաքուր ջրի բաք (լ)

12

Խոզանակի պտտման արագությունը (պտույտ րոպեում)

60

Խոզանակի կոնտակտային ճնշումը (գ/սմ²/կգ)

38 - 55

Տատանումներ (Տ/ր)

1500

Ձայնային ճնշման մակարդակը (դԲ(Ա))

59

Լարում (Վտ/Հց)

220 - 240 / 50

Գույն

անտրացիտ

Քաշը (ներառյալ փաթեթավորումը) (կգ)

54.5

Չափսեր (Ե x Լ x Բ) (մմ)

430 x 520 x 1070


 

Աքսեսուարներ

■ Բաք, 12 լ
■ Փադի ամրակալ
■ Էլեկտրական սնուցում


Առանձնահատկություններ և առավելություններ

Հեշտ ու ինտուիտիվ շահագործում

Հեշտ ու հարմարավետ կառավարում: Գերազանց հավասարակշռություն և անձայն աշխատանք: Աշխատանքային սխալների բացառում:

Հակադարձ բռնակի ռեժիմ
Խոզանակի կոնտակտային ճնշման բարձրացում 38 կգ-ից է մինչև 55կգ: Արդյունավետ մաքրություն ապահովում նույնիսկ դժվար պայմաններում ու սահմանափակ տարածքներում:

Ինտեգրված, կարգավորվող վարդակ
Ջրի ճշգրիտ հոսքի և առավել արդյունավետ աշխատանքի համար: Մաքրության գերազանց արդյունք ու հատակի արագ չորացում: 

Պտտական շարժում
  • Հատակի մաքրության գերազանց արդյունք և մաքրության վրա 50 տոկոսով ավելի քիչ ծախսված ժամանակ:
  • Մաքրության գերազանց արդյունք հատակի բոլոր տեսակների համար:
  • Մաքրության ու ուսուցման համար պահանջվող ավելի քիչ ժամանակ:
Հզոր շարժիչ
  • Չափազանց ամուր և դիմացկուն դիզայն:
  • Հզոր սարք՝ նախատեսված բազմատեսակ աշխատանքների համար
  • Շահագործման ու սպասարկման ցածր ծախսեր
90° թեքվող գլուխ
  • Փադի պարզ և արագ փոխարինում:
  • Հատակին թաց փադեր չթողնող առավել հարմարավետ սարք: