AF 50 ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ LINE

Կանոնավոր գին
275,000.00 AMD
Վաճառքի գին
275,000.00 AMD
Կանոնավոր գին
275,000.00 AMD
Վաճառվել է
Միավորի գինը
մեկ 

Ներառված հարկը: Առաքումը հաշվարկվում է վճարման պահին:
  • SKU: 1.024-826.0
  • Պահեստում: 10
  • Հավաքածու: Signature Line
Օգտագործման ձեռնարկ

AF 50 ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ LINE

Կանոնավոր գին
275,000.00 AMD
Վաճառքի գին
275,000.00 AMD
Կանոնավոր գին
275,000.00 AMD
Վաճառվել է
Միավորի գինը
մեկ 

Լազերային սենսորային տեխնոլոգիա, ավտոմատ ռեժիմ, էկրան,  HEPA  զտիչ ու ակտիվացած ածխածնի ֆիլտրում ունեցող AF 50 Signature Line  օդը մաքրող սարքը 50մ² մինչև 100 մ² մակերես ունեցող սենյակներում վերացնում է ախտածինները, մանր փոշին, ալերգեններն ու հոտերը: 

Kärcher ընկերության միայն լավագույն նորարարական պրոդուկտներն են ստանում ընկերության հիմնադիր Ալֆրեդ Կերխերի ստորագրությունը՝ որպես տեխնոլոգիական առաջամարտիկներ: Սրա շնորհիվ նոր AF 50 Signature Line սարքը լավագույնն է ճանաչվել իր շարքի մեջ: Եթե երբևէ մտածել եք, թե որքան կարևոր է այն օդը, որը շնչում եք, ապա բավական է մի քանի վայրկյան շունչը պահել ու միանգամից կհասկանաք: Բարեբախտաբար ձեր շունչը կարող է կտրվել միայն մեր AF 50 Signature Line օդը մաքրող սարքի նորաձև դիզայինից: Չափազանց արդյունավետ, ակտիվացված ածխածնի բաղադրիչ ունեցող HEPA  զտիչի շնորհիվ այս սարքը ձեր շնչած օդից հուսալիորեն զտում է մանր փոշին, ալերգենները, ախտածինները և նույնիսկ հոտերն ու քիմիական գոլորշին: Խելացի ավտոմատ ռեժիմի շնորհիվ այն ըստ օդի որակի մշտապես կարգավորում է հզորությունն ու ապահովում է իսկապես մաքուր օդ: 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Lարումը (Փհ/Վ/Հց)
1 / 220 - 240 / 50 - 60
Միացված սարքերի կողմից սպառումը (Վտ)
50
Սենյակի չափսը (մ²)
մինչև 100
Օդի հոսքը (մ³/ժ)
առավելագույնը 520
Զտիչի արդյունավետությունն ըստ մասնիկների չափսի (մկմ)
0,3 մկմ >= 99,95 %
Էլեկտրական սնուցման կարգավորումներ
5
Գույն
Սպիտակ
Քաշն առանց աքսեսուարների (կգ)
9.3
Քաշը, ներառյալ փաթեթավորումը (կգ)
11.4
Չափսեր (Ե x Լ x Բ) (մմ)
290 x 290 x 580
--
*Առավելագույն արդյունավետության ապահովման համար սենյակի նպատակահարմար չափսը, եթե առաստաղի բարձրությունը 3 մ է ու  ժամում երեք անգամ օդափոխություն է կատարվում: 

 

Աքսեսուարներ

■ Կրկնակի զտման համակարգ
■ Զտիչի փոփոխության ցուցիչ
■ Օդի որակի ցուցադրում
■ Ջերմաստիճանի ցուցադրում
■ Օդի հարաբերական խոնավության ցուցադրում
■ Սարքի շահագործում հպման միջոցով
■ Ավտոմատ ռեժիմ
■ Գիշերային ռեժիմ
■ Կողպման գործառույթ
■ Ժամաչափի ծրագիր

 

Առանձնահատկություններ և առավելություններ

Signature Line-ի առավելությունները

Ընկերության հիմնադիր Ալֆրեդ Կերխերի ստորագրության առկայությունը նշանակում է, որ տվյալ ապրանքն իր դասի մեջ լավագույն Kärcher սարքն է: Այլ բացառիկ առավելություններից են հավելվածի առկայությունն ու երկարաձգված երաշխիքային ժամկետը:

High Protect 13 զտիչ

HEPA զտիչը նախատեսված է ախտածինների և աերոզոլների վերացման, ինչպես նաև հոտերի և  քիմիական գոլորշիների կանխարգելման համար:

Գունավոր էկրան

Ցուցադրում է ջերմաստիճանը, օդի խոնավությունը և որակը, ինչպես նաև զտիչի և սարքի կարգավիճակը:

High Protect 13 զտիչ- HEPA զտիչը նախատեսված է ախտածին միկրոօրգանիզմների և աերոզոլների վերացման, ինչպես նաև հոտերն ու քիմիական գոլորշիները կանխելու համար: 
Գունավոր էկրան- ջերմաստիճանի, խոնավության և օդի որակի, զտիչի և սարքի կարգավիճակի ցուցադրում:
2 օդային ընդունիչներով համակարգ- Երկու կողմերում առկա օդային ընդունիչներն ապահովում են օդի մեծ հոսք:
4 պտտվող անիվներ- ավելի մեծ շարժունակության համար
Լուռ աշխատանք- անաղմուկ շարժիչներ և օդափոխիչներ, որոնք զուգորդվում են ցածր աղմուկ ունեցող խողովակների հետ:
Ավտոմատ ռեժիմ- սենսորն ավտոմատ վերահսկում է սարքի աշխատանքը՝  այն հարմարեցնելով օդի որակին:


Կիրառման տարածքներ
Մաքրում է սենյակային օդը աղտոտող նյութերից, ախտածիններից և հոտերից: