Kärcher ընկերության չափազանց կոմպակտ ու օգտագործման մեջ դյուրին SG 4/2 Classic գոլորշով մաքրող սարքն իր եզակի «բոլորը մեկում» արկղաձև դիզայնով և VapoHydro գործառույթով ապահովում է թե՛ մաքրության և թե՛ ախատահնում առանց քիմիական նյութերի օգտագործման:
Շնորհիվ «բոլորը մեկում» արկղաձև դիզայնի այս սարքը չափազանց կոմպակտ է, ամուր ու դիմացկուն: Այն ունի տարատեսակ աքսեսուարներ և շատ դյուրին է օգտագործման մեջ: SG 4/2 Classic գոլորշով մաքրող սարքը տպավորում է մաքրության գերազանց արդյունքով, գին/կատարողական հրաշալի հարաբերակցությամբ և առավելագույն արդյունավետությամբ: Այս թեթև սարքը, որը կշռում է ընդամենը 7.5 կգ, գոլորշով մաքրող, պրոֆեսիոնալ ամենակոմպակտ սարքն է իր դասի մեջ, որը պատրաստ է օգտագործման միացնելուց ընդամենը 3 րոպե հետո, իսկ 4 բար գոլորշու ճնշումն ապահովում է խորը մաքրում և ախտահանում առանց քիմիական նյութերի օգտագործման: Վաճառասեղանները, բաշխիչ սարքերը, սալիկները, ջեռոցները, թավաները և ավելին մանրակրկտորեն մաքրվում են մինչև ամենանեղ անցքերը՝ անկախ աղտոտվածության մակարդակից: Հատկապես կայուն կեղտի դեպքում VapoHydro գործառույթն օգնության է հասնում տաք ջրի ապահովմամբ, ու արդյունավետ կերպով հեռացնում է կայուն կեղտը, իսկ ջրի բաքն անհրաժեշտության դեպքում կարելի է ցանկացած պահի հանել ու ջուր ավելացնել: Աքսեսուարները, այդ թվում՝ գոլորշու փողրակը, ձեռքի կցորդը, շիթի կետային արձակման կցորդը, էլեկտրական վարդակը, կլոր խոզանակը, տափակ խոզանակը և միկրոֆիբրայից կտորը պահվում են հենց սարքի մեջ, իսկ ցանկության դեպքում հասանելի է նաև հատակի համար նախատեսված կցորդը:
Տեխնիկական տվյալներ
Գոլորշու ճնշում (բար)
|
առավելագույնը 4
|
Ջեռուցման հզորություն (Վտ)
|
2250
|
Ջեռուցիչի ջերմաստիճանը (°C)
|
առավելագույնը 145
|
Մալուխի երկարություն (մ)
|
5
|
Լարում (Վ)
|
220 - 240
|
Հաճախականություն (Հց)
|
50
|
Գույն
|
անտրացիտ
|
Քաշն առանց աքսեսուարների (կգ)
|
7
|
Քաշը, ներառյալ փաթեթավորումը (կգ)
|
9.4
|
Չափսեր (Ե x Լ x Բ) (մմ)
|
460 x 298 x 265
|
Աքսեսուարներ
■ Խոզանակով ձեռքի կցորդ, 165 մմ
|
■ Ատրճանակով գոլորշու փողրակ, 2.5 մ
|
■ Միկրոֆիբրայից կտոր ձեռքի կցորդի համար
|
■ Աքսեսուարների համար նախատեսված ցանցաձև պայուսակ
|
■ Էրգոնոմիկ բռնակ
|
■ Էլեկտրական վարդակ
|
■ Շիթի կետային արձակման կցորդ, երկար
|
Առանձնահատկություններ և առավելություններ
Կոմպակտ «բոլորը մեկում» արկղաձև դիզայն
Ամուր, դիմացկուն ու հետևաբար նաև չափազանց տնտեսող սարք: Տարածքի խնայում շնորհիվ հենց սարքի մեջ աքսեսուարները պահեստավորելու հնարավորության: Թեթև քաշի շնորհիվ (7.5 kg) կարող է հեշտությամբ, մեկ ձեռքով տեղափոխվել:
Ճնշման հարմարավետ անջատիչ՝ գոլորշով մաքրող սարքը միացնելու ու անջատելու համար: Աշխատանքին պատրաստ լինելու, ջրի պակասի և տեխնիկական սպասարկման ինտերվալների վերաբերյալ տեղեկության տրամադրում LED լույսերի միջոցով:
Տաք ջրի ու գոլորշու հզոր համակցություն մաքրության համար: Լվացված կեղտը հեշտությամբ մաքրվում է: Կայուն կեղտի դեպքում մաքրության հզորությունն ավելանում է:
-
- Տարբեր մակերևույթների մաքրության համար նախատեսված բազմաֆունկցիոնալ աքսեսուարներ:
- Տարածքի խնայում՝ շնորհիվ հենց սարքի մեջ աքսեսուարները պահեստավորելու հնարավորության:
- Ձեր ընտրությամբ հասանելի են նաև հատակի կցորդը, պատուհանի կցորդն ու տեքստիլ մակերևույթների համար նախատեսված կցորդը:
Ցանկացած պահի պատրաստ է օգտագործման համար
-
- Պատրաստ է օգտագործման միացնելուց ընդամենը 3 րոպե հետո:
- Բոլոր աքսեսուարները մշտապես հեշտությամբ հասանելի են՝ շնորհիվ «բոլորը մեկում» արկղաձև դիզայնի:
- Մաքուր ջրի բաքը կարող է ցանկացած պահի վերալիցքավորվել:
- Երկարատև շահագործում գոլորշու կամ VapoHydro գործառույթի օգտագործմամբ, առանց ընդմիջման անհրաժեշտության: