SGV 8/5

Վաճառքի գին
2,300,000.00 AMD
Զեղչված գին
2,300,000.00 AMD
Վաճառքի գին
2,300,000.00 AMD
Վաճառվել է
Միավորի գինը
մեկ 

Ներառված հարկը: Առաքումը հաշվարկվում է վճարման պահին:
Օգտագործման ձեռնարկ

SGV 8/5

Վաճառքի գին
2,300,000.00 AMD
Զեղչված գին
2,300,000.00 AMD
Վաճառքի գին
2,300,000.00 AMD
Վաճառվել է
Միավորի գինը
մեկ 

SGV 8/5* սարքը միևնույն ժամանակ և գոլորշով մաքրող և թաց մաքրման համար նախատեսված սարք է: Այն ունի շահագործման յոթ ռեժիմ, ինֆորմատիվ էկրան և բազմաթիվ աքսեսուարներ:

Օգտագործման պարզությամբ առանձնացող SGV 8/5 գոլորշով մաքրող սարքը մաքրության տպավորիչ արդյունք է ապահովում գոլորշու բարձր ճնշման (8 բար) տաք ջրի մինչև 70 °C ջերմաստիճանի և գոլորշու հոսքի վերահսկողության եռաստիճան համակարգի շնորհիվ: Մաքրության ընթացքում շրջակա միջավայրին վնաս չի հասցվում ու մաքրությունն իրականացվում է բացառապես առանց քիմիական միջոցների օգտագործման: SGV 8/5 սարքի հարմարավետ ինքնամաքրման գործառույթը երաշխավորում է երկարատև հիգիենիկ մաքրության ապահովում: Սարքի առավելություններից է նաև շահագործման պարզությունն ու հարմարավետությունը, ինչպես օրինակ էկրանը, որտեղ երևում է շահագործման կարգավիճակն ու սպասարկման/սխալի հետ կապված ցանկացած հաղորդագրություն: Գոլորշով/փոշեկուլով մաքրման յոթ տարբեր ռեժիմները կարող են հեշտությամբ ընտրվել, օգտագործելով EASY Operation շրջանաձև անջատիչը, իսկ գոլորշու/ներքաշման էրգոնոմիկ ատրճանակն ապահովում է շահագործման ընթացքում գոլորշու հոսքի, պարզաջրման ռեժիմի ու փոշեկուլով մաքրման ուղղակի ու ճկուն վերահսկողություն: Էներգաարդյունավետ և անձայն eco!efficiency ռեժիմի շնորհիվ այս սարքը հնարավոր է օգտագործել այնպիսի տարածքներում, որոնք զգայուն են աղմուկի նկատմամբ: Աքսեսուարների մեծ շարքը պահեստավորվում է հենց սարքի մեջ, այպիսով կեղտոտվելու ռիսկը բացառվում է ու դրանք մշտապես պատրաստ են օգտագործման համար:

 

Տեխնիկական տվյալներ

Գոլորշու ճնշում (բար)
առավելագույնը 8
Ջեռուցման հզորություն (Վտ)
3000
Տաքացման համար նախատեսված ժամանակ (ր)
7
Ջեռուցիչի ջերմաստիճան (°C)
առավելագույնը 173
Տաք ջրի ջերմաստիճան00 (°C)
70 - 173 
Մաքուր ջրի բաք (լ)
5.6
Կեղտոտ ջրի բաք (լ)
5
Մալուխի երկարություն (մ)
7.5
Լարում (Վ)
220 - 240 
Հաճախականություն (Հց)
50 - 50
Գույն
անտրացիտ
Քաշն առանց աքսեսուարների (կգ)
40
Քաշը, ներառյալ փաթեթավորումը (կգ)
48
Չափսեր (Ե x Լ x Բ) (մմ)
640 x 495 x 965
--
**Միացման/անջատման կոճակ, սառը ջրով/փոշեկուլով մաքրման ռեժիմ, eco!efficiency ռեժիմ, գոլորշով/տաք ջրով/սառը ջրով/փոշեկուլով մաքրման ռեժիմ, սարքը սառը ջրով պարզաջրելու ռեժիմ, մաքրող նյութերով/փոշեկուլով մաքրելու ռեժիմ, սարքի ինքնամաքրման գործառույթ:

 

Աքսեսուարներ

■ Գոլորշու խողովակ, 2 հատ
■ Գոլորշու կլանման փողրակ, 2 հատ, 505 մմ
■ Հատակի վարդակ, 300 մմ
■ Գոլորշու/ կլանման խողովակ՝ գոլորշու/կլանման ատրճանակով, 4մ
■ Ձեռքի վարդակի ռետինե ժապավեն, 150 մմ
■ Հատակի վարդակի ռետինե ժապավեն, 300 մմ
■ Ձեռքի վարդակ, 150 մմ
■ Դետալ-վարդակ/նեղ անցքերի համար նախատեսված վարդակի ադապտեր, 185 մմ
■ Շիթի կետային արձակման վարդակի մասնիկ, 140 մմ
■ Եռանկյունաձև ձեռքի/հատակի վարդակ՝ անկյունների մաքրության համար
■ Փոքր, կլոր խոզանակ, չժանգոտվող պողպատ, 1 հատ
■ Փոքր, կլոր խոզանակ, արյուր, 1 հատ
■ Փոքր, կլոր խոզանակ, Pekalon (սև), 1 հատ
■ Բռնակ
■ Աքսեսուարների պահոց (շարժական)
■ Բաք, անհրաժեշտության դեպքում հանվող և լիցքավորվող
■ Կորպուս, չժանգոտվող պողպատ
■ Էլեկտրական մալուխի ներկառուցված օրգանայզեր
■ Էկրան
■ Բռնակի վրա գոլորշու հոսքի վերահսկողություն (եռաստիճան)
■ Գոլորշու ատրճանակի վրա անվտանգության կողպեք

 

Առանձնահատկություններ և առավելություններ

Մաքրության գերազանց կատարողականություն

Գոլորշու առանձնապես բարձր ճնշում (8 բար), տաք ջրի ջերմաստիճան, որը հասնում է մոտավորապես 70°C-ի և գերազանց ներքաշման ուժ: Հեշտ, արագ ու արդյունավետ մաքրում է նույնիսկ ամենակայուն կեղտը՝ առանց քիմիական նյութերի օգտագործման: Երկարակյաց, ամուր ու այսպիսով չափազանց տնտեսող սարք:

EASY Operation շրջանաձև անջատիչ՝ շահագործման 7 ռեժիմներով:

Չափազանց հեշտ օգտագործվող սարք, շնորհիվ պարզ սիմվոլների, որոնք երկար ներկայացնելու կարիք չկա: Գոլորշով/փոշեկուլով մաքրում eco!efficiency ռեժիմով կամ առանց այդ ռեժիմի, ինչպես նաև ինքնուրույն մաքրման ռեժիմ: Միացնելու /անջատելու համար նախատեսված անջատիչ, սառը ջուր, մաքրող միջոցների օգտագործում, պարզաջրում:

Գոլորշու/կլանման համար նախատեսված խողովակ՝ գոլորշու/կլանման ատրճանակով

Տարբեր գործառույթների կառավարման հարմարավետ շրջանաձև անջատիչ ու ճնշման անջատիչ: Գոլորշու հոսքի վերահսկման երեք աստիճան, տաք ու սառը ջրով շահագործման հնարավորություն և միևնույն ժամանակ փոշեկուլով մաքրելու հնարավորություն: Ժամանակի խնայողություն: Շահագործման ընթացքում ռեժիմը կարգավորելու հնարավորություն, առանց մաքրության գործընթացն ընդմիջելու անհրաժեշտության:

 

Հարմարավետ էկրան

  • Էկրանի վրա շահագործման կարգավիճակի ցուցադրության երկու եղանակ՝ տեքստի կամ գրաֆիկի տեսքով:
  • Տեխնիկական սպասարկման միջակայքների մասին տեղեկության նշում «Նստվածքի մաքրում» գրվածքի ձևով:
  • Սխալի մասին անմիջապես տեղեկացում սխալների ցուցադրության գործառույթի շնորհիվ, այսպիսով ժամանակի էական խնայում:

Գոլորշու հոսքի եռաստիճան կառավարում

  • Թեթև գոլորշի (I-ին մակարդակ) քիչ աղտոտվածության դեպքում:
  • Միջին չափի գոլորշի  (II-րդ մակարդակ)  միջին չափի աղտոտվածության դեպքում:
  • Ուժեղ գոլորշի (III-րդ մակարդակ) կայուն կեղտի դեպքում:

Հավաքածուի մեջ ներառված է աքսեսուարների մեծ շարք

  • 300 մմ մակերեսով հատակի վարդակ՝ խոզանակաձև շերտով ու մաքրող ժապավենի ներդիրով:
  • 150 մմ ձեռքի վարդակ՝ խոզանակաձև շերտով ու մաքրող ժապավենի ներդիրով:
  • Նեղ անցքերի համար նախատեսված վարդակ, գոլորշու շիթի կետային արձակման համար նախատեսված վարդակ, եռանկյունաձև վարդակ և երեք տարբեր, կլոր վարդակներ:

eco!efficiency ռեժիմ

  • Մաքրության բարձր կատարողական և ներքաշման ուժի կրճատում:
  • Աղմուկի նկատմամբ զգայուն տարածքներում օգտագործում՝ շահագործման ցածր ձայնի շնորհիվ:
  • Գիշերային ժամերին մաքրության իրականացում, առանց որևէ խնդիր առաջացնելու:

Աքսեսուարների ներկառուցված պահոց

  • Աքսեսուարների, ինչպես օրինակ վարդակների կամ կլոր խոզանակների մշտական հասանելիություն:
  • Տեղափոխման ընթացքում աքսեսուարների մաքրության ապահովում:
  • Տեղափոխության ընթացքում հոսանքի մալուխի ապահով պահեստավորում սարքի հետևի հատվածում:  

Էրգոնոմիկ դիզայն և հեշտ տեղափոխում

  • Սարքը բեռնելիս բռնեք բռնակներից:
  • Մեծ տարածություն տեղափոխելու դեպքում բռնակից բռնած քաշեք սարքը ձեր հետևից:
  • Տեղափոխության համար նախատեսված մեծ անիվների շնորհիվ հնարավոր է այս սարքը նույնիսկ աստիճաններով բարձրացնել ու իջեցնել: