SC 5 EasyFix Iron Plug *EU

Կանոնավոր գին
255,000.00 AMD
Վաճառքի գին
255,000.00 AMD
Կանոնավոր գին
255,000.00 AMD
Վաճառվել է
Միավորի գինը
մեկ 

Ներառված հարկը: Առաքումը հաշվարկվում է վճարման պահին:
Օգտագործման ձեռնարկ

SC 5 EasyFix Iron Plug...

Կանոնավոր գին
255,000.00 AMD
Վաճառքի գին
255,000.00 AMD
Կանոնավոր գին
255,000.00 AMD
Վաճառվել է
Միավորի գինը
մեկ 

SC 5 EasyFix գոլորշով մաքրող սարքը՝ 4.2 բար ճնշմամբ հզոր ու ունիվերսալ լուծում է: Այն ունի նաև արդուկի համար նախատեսված միակցիչ, VapoHydro ֆունկցիա, հատակի EasyFix վարդակ, իսկ բաքը հնարավոր է հանել ու լիցքավորել առանց աշխատանքը դադարեցնելու:

Երկու խնդիր՝ մեկ լուծում. իր դասի մեջ ամենահզոր SC 5 EasyFix от Kärcher գոլորշով մաքրող սարքը՝ 4.2 բար ճնշմամբ, իդեալական է թե՛ մաքրություն և թե արդուկ անելու համար: Գոլորշով մանրակրկիտ մաքրության դեպքում վերանում են կոշտ մակերեսներին և կենցաղում տարածված վիրուսների ու բակտերիաների 99,99 %: Տարատեսակ աքսեսուարների շնորհիվ այս սարքով հնարավոր է մանրակրկտորեն մաքրել սալիկները, խոհանոցային գազօջախն ու օդաքարշ սարքերը` մաքրելով նույնիսկ արանքներում կուտակված կեղտը: Հատակի պտտվող գլխիկով EasyFix վարդակը չափազանց հարմար է աշխատանքի մեջ ու երաշխավորում է մաքրության իդեալական արդյունք: Հատակի կտորները հեշտությամբ ամրացվում են վարդակին, իսկ աշխատանքից հետո հանվում՝ առանց կտորին դիպչելու: Կուտակված կեղտը հեշտությամբ մաքրվում է VapoHydro ֆունկցիայի շնորհիվ՝ գոլորշու շիթի մեջ ավելացնելով տաք ջուր: Գոլորշու ինտենսիվությունը կարգավորվում է ըստ աղտոտվածության տեսակի ու մաքրվող մակերեսի: Ջրի բաքը ցանկացած պահի հեշտությամբ հանվում ու լիցքավորվում է ջրով, առանց աշխատանքը դադարեցնելու: Սարքի առանձնահատկություններից է նաև մալուխն ու աքսեսուարները պահելու համար նախատեսված խցիկները և հատակի վարդակը պահելու համար նախատեսված բռնակը, որը թույլ է տալիս աշխատանքային դադարների ընթացքում հեշտությամբ պահել վարդակը, ինչպես նաև ռետինե խողովակն ու երկարացվող ձողը:

 

 

Տեխնիկական բնութագիր

Թեստավորման վկայական *

Սպանում է վիրուսների և բակտերիաների մինչև 99,999%-ը*

Մաքրման տարածք՝ 1 լիցքավորումից (մ²)

մոտ 150

Տաքացուցիչի հզորություն (Վտ)

2250

Գոլորշու առավելագույն ճնշում(բար)

առավելագույնը՝ 4.2

Մալուխի երկարություն (մ)

6

Ջեռուցման ժամանակը (րոպե)

3

Կաթսայի հզորությունը (լ)

0.5

Լցվող ջրի ծավալը (լ)

1.5

Էլեկտրական ցանցի պարամետրեր(~/Վ/Հց)

1 / 220 – 240 / 50

Գույն

սպիտակ

Քաշն առանց աքսեսուարների (կգ)

6

Քաշը (փաթեթավորման հետ) (կգ)

8.472

Չափսեր մմ

439 x 301 x 305

--

* Kärcher-ի գոլորշով մաքրող սարքով տեղային մաքրման դեպքում, գոլորշու առավելագույն մատակարարմամբ ու մաքրվող մակերևույթի հետ անմիջական շփմամբ 30 վայրկյան մաքրելու դեպքում հնարավոր է վերացնել հարթ մակերևույթների վրա տարածված վիրուսների, օրինակ՝ գրիպի 99,999 %, (բացառությամբ հեպատիտ B- ի վիրուսի),(փորձնական միկրոօրգանիզմ՝ Modified-Vaccinia-Ankara-Virus ) **. 30 սմ / վրկ արագությամբ, գոլորշու առավելագույն մատակարարմամբ ու մաքրվող մակերևույթի հետ անմիջական շփմամբ մաքրելու դեպքում վերանում են կենցաղում՝ հարթ մակերևույթների վրա տարածված բակտերիաների 99,99 %(փորձնական միկրոօրգանիզմ՝ Enterococcus hirae):

 

Աքսեսուարներ

■ Հատակի ունիվերսալ EasyFix կտոր՝ 1 հատ
■ Ձեռքի բռնակի համար նախատեսված միկրոթելայի կտոր՝ 1 հատ
■ Փոշի հականստվածքային միջոց՝ 3 հատ
■ Տեղային վարդակ
■ Ձեռքի բռնակ
■ Փոքր կլոր խոզանակ (սև)՝ 1 հատ
■ Հատակի համար նախատեսված վարդակ EasyFix
■ Երկարացվող ձող (2 x 0,5 մ)
■ Ապահովիչ
■ Ապահովիչ փական
■ Իրանի վրա գոլորշու մղման կարգավորում (քառաստիճան)
■ Բաքը հանվում ու լիցքավորվում է առանց աշխատանքն ընդհատելու
■ Գոլորշու ռետինե խողովակ՝ ատրճանակով՝ 2.3 մ
■ Արդուկի համար նախատեսված միակցիչ
■ Ներկառուցված անջատիչ
■ VapoHydro ֆունկցիա
■ Իրանին աքսեսուարների համար նախատեսված պահոց

 

Առանձնահատկություններ և առավելություններ

VapoHydro ֆունկցիա

Խառնում է տաք ջուրը գոլորշու հետ։ Հետքերը հեշտությամբ քայքայվում է և լվացվում ջրով: Մաքրման կատարյալ արդյունքի համար։

EasyFix հատակի վարդակով, կախիչով և հարմարավետ ամրացվող կտորով:

Հատակի կտորի շերտավոր հիմքը արդյունավետ մաքրում է հարթ մակերեսները: Հատակի կտորի հեշտ ամրացումը թույլ է տալիս առանց կտորին դիպչելու փոխել այն, իսկ պտտվող ներմբանը ապահովում է հարմարավետ աշխատանք տարբեր հասակի մարդկանց համար:

Առանձնացող ջրի տարա

Առանց դադարի մաքրություն ապահովելու ու ջուրը հեշտ ավելացնելու համար:

  

Բազմաֆունկցիոնալ պարագաներ
  • Հատակի վարդակ, ձեռքի վարդակ, կլոր խոզանակ և շատ ուրիշ պարագաներ յուրաքանչյուր տիպի մակերեսների մաքրման համար։
Միկրոֆիբրայից բարձրորակ կտոր՝ ձեռքի վարդակի համար
  • Միկրոֆիբրայից կտորները ապահովում են մանրակրկիտ մաքրություն։
Ատրճանակի «կողպեք»
  • Հուսալի ապահովիչը ապահովում է անվտանգության անհրաժեշտ պայմանները և պաշտպանում է երեխաներին այրվածքներից:
Գոլորշու սպառման կարգավորիչ
  • Գոլորշու մատակարարումը կարող է փոխվել՝ կախված մաքրվող մակերեսի տեսակից և դրա աղտոտվածությունից:
Պարագաների կրիչներ և պահպանման հնարավորություն
  • Պարագաների հարմար պահպանում: Աշխատանքային ընդմիջումների ժամանակ՝ հատակի վարդակի արագ ամրացում:
Միացում/անջատում հենց գոլորշիով մաքրող սարքի վրայից
  • Հեշտ միացում/ անջատում
Մալուխի պահպանման խցիկ
  • Մալուխի և պարագաների կոկիկ պահպանման հնարավորություն։

     

    Կիրառական տարածքներ

    ■ Հատակի մաքրում
    ■ Լվացարան
    ■ Պատուհաններ, հայելիներ
    ■ Գազօջախներ
    ■ Փականներ
    ■ Սալիկներ
    ■ Օդաքարշ պահարաններ