NT 40/1 Tact Te L *EU
-
Վաճառքի գին
-
350,000.00 AMD
-
Զեղչված գին
-
350,000.00 AMD
-
Վաճառքի գին
-
350,000.00 AMD
Վաճառվել է
-
Միավորի գինը
- մեկ
- Վաճառքի գին
- 350,000.00 AMD
- Զեղչված գին
- 350,000.00 AMD
- Վաճառքի գին
- 350,000.00 AMD
- Միավորի գինը
- մեկ
- SKU: 1.148-311.0
- Հավաքածու: WET AND DRY VACUUM CLEANERS
NT 40/1 Tact Te թաց ու չոր մաքրության համար նախատեսված փոշեկուլը կոմպակտ է, ունի զտիչի մաքրման Tact համակարգ և 40 լիտր տարողությամբ տարա՝ ավելի երկար ու առանց ընդմիջումների աշխատանքի ապահովման համար:
NT 40/1 Tact Te թաց ու չոր մաքրության համար նախատեսված փոշեկուլը գերազանց է այն հաճախորդների համար, ովքեր կարևորում են թե՛ տարայի մեծ ծավալը և թե՛ շարժունակության բարձր աստիճանը: Այս սարքի ամուր, 40 լիտր տարողությամբ տարան, որում հեշտությամբ տեղավորվում են ամեն տեսակի փոշի ու կեղտ, ինչպես նաև հեղուկ աղբ, ունի նաև թափարգել ու ամուր մետաղական անիվներ: Այս սարքի երկար, առանց դադարների աշխատանքի երաշխիք են հանդիսանում զտիչի մաքրման Tact համակարգն է ու PES խոնավադիմացկուն, հարթ ծալքավոր զտիչը: Ներքաշման կարգավորումների ընտրության համար նախատեսված նոր կենտրոնական շրջանաձև անջատիչը, արագության վերահսկման հնարավորությունը և հոսանքի ներկառուցված վարդակը ապահովում են այս սարքի հարմարավետ շահագործումը: Կոմպակտ չափսերի շնորհիվ այն հեշտությամբ տեղափոխվում է, ինչին կարող է օգնել նաև ծալվող բռնակը, որը ցանկության դեպքում կարելի է տեղադրել ու սարքի տեղափոխումը նույնիսկ ավելի դյուրին դարձնել: Այս սարքը հարմար է արհեստանոցներում, արտադրամասերում ու շինհրապարակներում օգտագործման համար, քանի որ առաջարկվում են նոր մշակված բազմազան աքսեսուարներ, որոնք կարող են պահվել սարքի մեջ կամ հենց սարքի վրա:
Տեխնիկական տվյալներ
Լարում (Փհ/Վ/Հց) |
1 / 220 - 240 / 50 - 60 |
Օդի հոսք (լ/վրկ) |
74 |
Վակուում (մԲար/կՊա) |
273 / 27.3 |
Տարայի ծավալ (լ) |
40 |
Տարայի նյութ |
պլաստիկ |
Հաշվարկային մուտքային հզորություն (Վտ) |
առավելագույնը` 1380 |
Ստանդարտ անվանական լայնություն ( ) |
ID 35 |
Հոսանքի ռետինե մալուխի երկարություն (մ) |
7.5 |
Ձայնային ճնշման մակարդակ (դԲ(Ա)) |
68 |
Գույն |
անտրացիտ
|
Քաշն առանց աքսեսուարների (կգ) |
14.4 |
Քաշը, ներառյալ փաթեթավորումը (կգ) |
19 |
Չափսեր (Ե x Լ x Բ) (մմ) |
560 x 370 x 655 |
Աքսեսուարներ
■ Կլանող փողրակ, 4 մ |
■ Կոր կցորդ, պլաստիկ |
■ Կլանող խողովակներ, 2 հատ, 550 մմ, չժանգոտվող պողպատ |
■ Ֆիլտր-պարկ 1 հատ, ֆլիսե |
■ Հատակի թաց/չոր մաքրության համար նախատեսված կցորդ, 360 մմ, |
■ Նեղ հատվածների համար նախատեսված կցորդ |
■ Էլեկտրական գործիքի միացման ադապտեր |
■ Հարթ ծալքավոր զտիչ, PES |
■ Ավտոմատ անջատման հատկություն լիցքավորման առավելագույն որակի դեպքում |
■ Էլեկտրական սարքերի համար ավտոմատ միացում, անջատում |
■ Հակաստատիկ համակարգ |
■ Զտիչի մաքրում, Tact զտիչի մաքրման ավտոմատ համակարգ |
■ Ամուր թափարգել |
■ Պաշտպանության I դաս |
■ Արգելակման պտտվող անիվ |
Առանձնահատկություններ և առավելություններ

Սարքի վրա կլանող փողրակի ամրացման հնարավորություն
Սարքի վրա կլանող փողրակի ամրացման շնորհիվ ապահովվում է օգտագործվող տարայի ավելի մեծ ծավալ: Տարայի հեշտ դատարկում փողրակի ու սարքի գլխիկի միացման միջոցով:

Պահեստային դարակ ու ամրացման տարբերակներ
Գործիքների արկղը կարող է դրվել հարթ մակերես ունեցող սարքի վրա՝ շնորհիվ ռետինապատ մակերեսի: Տեղափոխման համար նախատեսված օղակի շնորհիվ գործիքները հեշտությամբ ամրացվում են նույնիսկ սովորական ժապավենների միջոցով:

Ծալվող բռնակ
Հնարավոր է ծալվող բռնակը հեշտ ու արագ բարձրացնել, սարքը օգտագործման համար նախատեսված վայր տեղափոխելու համար:
PES խոնավադիմացկուն հարթ ծալքավոր զտիչ
- M տեսակի փոշու համար նախատեսված PES հարթ ծալքավոր զտիչը հավաքում է փոշու մասնիկների 99.9 տոկոսը:
- PES զտիչը փոխելու անհրաժեշտություն չկա թե՛ թաց և թե՛ չոր մաքրման դեպքում: