HD 10/21-4 S CLASSIC

Վաճառքի գին
980,000.00 AMD
Զեղչված գին
980,000.00 AMD
Վաճառքի գին
980,000.00 AMD
Վաճառվել է
Միավորի գինը
մեկ 

Ներառված հարկը: Առաքումը հաշվարկվում է վճարման պահին:
  • SKU: 1.367-401.0
  • Պահեստում: 0
Օգտագործման ձեռնարկ

HD 10/21-4 S CLASSIC

Վաճառքի գին
980,000.00 AMD
Զեղչված գին
980,000.00 AMD
Վաճառքի գին
980,000.00 AMD
Վաճառվել է
Միավորի գինը
մեկ 

HD 10/21-4 S Classic բարձր ճնշման, սառը ջրով լվացող սարքը նախատեսված է շարունակական ու դժվարին աշխատանք կատարելու համար: Այս սարքը բոլոր առումներով գերազանց է, իսկ հզորության բարձր մակարդակի շնորհիվ ապահովվում է մաքրության գերազանց արդյունք:

HD 10/21-4 S բարձր ճնշման, սառը ջրով լվացող սարքը նախատեսված է դժվարին պայմաններում ամենօրյա օգտագործման համար և մշտապես տպավորում է իր հզորության բարձր մակարդակով: Այն առանձնանում է իր ամուր կառուցվածքով, ու դիմացկուն, երկաթյա կորպուսով: Կարգավորումները սահմանվում են հեշտ ու ինտուիտիվ կերպով, իսկ շահագործումն արագ է ու առանց որևէ դժվարության: Բոլոր կարևոր բաղադրիչները հեշտ ու արագ հասանելի են: HD Classic շարքի այս բարձրակարգ, բարձր ճնշման մաքրող սարքն ունի Classic տեսակի բարձր ճնշման ատրճանակ, որը նախատեսված է մեքենաների լվացման համար: Ունի նաև պրեմիում դասի EASY!Lock համակարգ, ինչի շնորհիվ վարդակները կարող են միացվել ու անջատվել հինգ անգամ ավելի արագ՝ խնայելով ձեր ժամանակն ու էներգիան: Ներդրված ջրի ֆիլտրը հուսալիորեն պաշտպանում է սարքը կեղտի մասնիկներից ու աղտոտող նյութերից՝ այսպիսով ապահովելով սարքի երկարակեցությունը: Այս բարձր ճնշման սարքի առավելություններից են նաև հզոր ծնկաձև պոմպն ու դիմացկուն նյութերը: Պոմպի վրա ճնշման մակարդակը կարող է կարգավորվել ըստ ահրաժեշտության: Երկարատև ու հուսալի շահագործումն ապահովվում է քառալիսեռ, ցածր արագության շարժիչի, ինչպես նաև օդի ու ջրի սառեցման համակարգի միջոցով:

 

Տեխնիկական տվյալներ

Լարում (Փհ/Վ/Հց)
3 / 376 - 424 / 50
Հոսքի արագություն (լ/ժ)
500 - 1000
Մուտքային ջերմաստիճան (°C)
60
Աշխատանքային ճնշում (բար)
50 - 210 
Առավելագույն ճնշում (բար/ՄՊա)
270 / 2.7
Միացված սարքերի կողմից սպառումը (կՎտ)
8
Էլեկտրական մալուխ (մ)
5
Վարդակի չափսը
050
Ջրի մուտք
1″
Գույն
անտրասիտ
Քաշ (ներառյալ աքսեսուարները) (կգ)
68
Քաշը ներառյալ փաթեթավորումը (կգ)
75.9
Չափերը (Ե x Լ x Բ) (մմ)
720 x 637 x 1060

 

Աքսեսուարներ

■ Բարձր ճնշման փողրակ, 10 մ, ID 8, 315 բար
■ Ջրցան վարդակ, 840 մմ
■ Էլեկտրական վարդակ
■ Կերամիկական մխոցներով ծնկաձև պոմպ
■ Քառաբևեռ, եռաֆազ շարժիչ՝ օդի և ջրի սառեցման գործառույթով
■ Ճնշման անջատում
■ Ներդրված ջրի զտիչ
■ Յուղի մակարդակի ցուցիչ
■ Արույրե ջրի մուտք

 

Առանձնահատկություններ և առավելություններ

Հզոր ու ամուր ծնկաձև պոմպ՝ արյուրից պատրաստված գլանաձև գլխիկով ու կերամիկական կցորդիչներ ունեցող ատրճանակով

Բարձր կատարողականություն և բարձր արդյունավետություն: Երկարակեցություն ու տեխնիկական սպասարկման ցածր արժեք: Ներքաշման գործառույթ ու ջրի մինչև 60 °C ջերմաստիճան:

Ամուր պողպատից պատրաստված կորպուս և մեծ ակեր՝ առավելագույն շարժունակության ապահովման համար

Սարքի պաշտպանություն նույնիսկ անբարենպաստ պայմաններում: Հեշտ ու հարմարավետ տեղափոխում: Ներկառուցված աքսեսուարների պահոց:

EASY!Lock համակարգով դասական աքսեսուարներ

Արագ տեղադրում և հավաքում, ինչպես նաև աքսեսուարների հեշտ փոխարինում: Ամուր ու դիմացկուն աքսեսուարներ: Հեշտ ու ինտուիտիվ շահագործում:

 

Սարքի պարզ դիզայն

  • Ներդրված ջրի ֆիլտրի առանձնացում ու մաքրում,  առանց որևէ գործիքի օգտագործման:
  • Ճնշման ու ջրի ծավալը կարգավորում  հենց պոմպի վրա:
  • Յուղի մակարդակի ու որակի ստուգում  դիտապակու ու մակարդակաչափ ձողի միջոցով:

Քառաբևեռ, ցածր արագության շարժիչ՝ օդի և ջրի սառեցման համակարգով

  • Երկարակեցություն ու տեխնիկական սպասարկման ցածր արժեք:
  • Ջրի ու օդի սառեցման համակարգերի համատեղում՝ նույնիսկ շրջակա միջավայրի ու ջրի ջերմաստիճանների տատանումների դեպքում սառեցման առավելագույն արդյունքի ապահովման համար:
  • Կոմպակտ դիզայն՝ առավելագույն շարժունակության համար: