HD 9/25 G CLASSIC

Վաճառքի գին
690,000.00 AMD
Զեղչված գին
690,000.00 AMD
Վաճառքի գին
690,000.00 AMD
Վաճառվել է
Միավորի գինը
մեկ 

Ներառված հարկը: Առաքումը հաշվարկվում է վճարման պահին:
  • SKU: 1.187-013.0
  • Պահեստում: 0
Օգտագործման ձեռնարկ

HD 9/25 G CLASSIC

Վաճառքի գին
690,000.00 AMD
Զեղչված գին
690,000.00 AMD
Վաճառքի գին
690,000.00 AMD
Վաճառվել է
Միավորի գինը
մեկ 

HD 9/25 G-ը սառը ջրով, բարձր ճնշումով ու բենզինային շարժիչով աշխատող ամենահզոր սարքն է մեր Classic շարքի մեջ: Այն առանձնանում է իր ավտոնոմ էլեկտրամատակարարմամբ ու մինչև 250 բար աշխատանքային ճնշումով:

250 բար աշխատանքային ճնշմամբ, ժամում մինչև 900 լիտր ջրի մատակարարմամբ ու ամուր ծնկաձև պոմպով HD 9/25 G Classic սառը ջրով ու բարձր ճնշումով մաքրող սարքը կարող է հեշտությամբ կատարել մաքրության հետ կապված նույնիսկ ամենադժվարին առաջադրանքները: Շնորհիվ հզոր EU STAGE V բենզինային շարժիչի, որի առկայության դեպքում բացառվում է արտաքին էլեկտրամատակարարման անհրաժեշտությունը, ինչպես նաև ամուր պողպատե կորպուսի և չծակվող անիվների HD 9/25 G Classic սարքը կարող է օգտագործվել շինհրապարակներում, արհեստագործության մեջ, քաղաքապետարաններում կամ կառուցապատման ծառայություններ մատուցող կապալառուների կողմից: Էրգոնոմիկ բռնակի, կոմպակտ չափսերի ու աքսեսուարների պահոցի շնորհիվ այս սարքը հեշտությամբ տեղափոխվում է նույնիսկ մեքենայով: Հասանելի են բոլոր կարևոր բաղադրիչները, իսկ սարքն արդյունավետորեն պաշտպանված է ջերմային ու անվտանգության փականներով, ինչպես նաև մեծ ջրային ֆիլտրով:

 

Տեխնիկական տվյալներ

Հոսքի արագություն (լ/ժ)
900 
Աշխատանքային ճնշում (բար/ՄՊա)
250/25
Առավելագույն ճնշում (բար/ՄՊա)
300/30
Ջրի մուտք
3/4″
Աշխատանքի ձև
բենզին
Շարժիչի տեսակ
G390FA
Միարժամանակ օգտագործողների թիվ
1
Դյուրակրություն
բարձր
Գույն
անտրացիտ
Քաշ (ներառյալ աքսեսուարները) (կգ)
56.8
Քաշը ներառյալ փաթեթավորումը (կգ)
64.8
Չափսեր (Ե x Լx Բ) (մմ)
878 x 538 x 702

 

Աքսեսուարներ

■ Ջրցան ատրճանակ, ստանդարտ
■ Բարձր ճնշման փողրակ, 10 մ
■ Էլեկտրական վարդակ
■ Ջրի ֆիլտր
■ Կարկասի պաշտպանիչ շրջանակ
■ Կերամիկական մխոցներով ծնկաձև պոմպ 

 

Առանձնահատկություններ և առավելություններ

Անկախություն

Ապահովված է արտաքին էներգիայի աղբյուրներից անկախությունը: Համապատասխանում է ԵՄ STAGE V  արտանետումների ստանդարտի պահանջներին։

Բացառիկ շարժունակություն

Մշտական բարձր շարժունակությունը երաշխավորվում է չծակվող անիվների միջոցով: Կոմպակտ և փոքր սարքը նաև հեշտությամբ տեղաշարժվում է սահմանափակ տարածքներում: Գերազանց շարժունակության, հարմարավետ տեղափոխման և փոքր տարածքում պահեստավորման շնորհիվ՝ հիանալի տեղավորվում է սովորական մեքենայի մեջ:

Ամուր և դիմացկուն

Ամուր պողպատից պատրաստված շրջանակը հուսալիորեն պաշտպանում է սարքը վնասվելուց: Առկա է կերամիկական մխոցներով ծնկաձև պոմպ, ինչպես նաև անվտանգության ապացուցված տեխնոլոգիաներ, ինչպիսիք են ջերմային և անվտանգության փականը և ջրի ֆիլտրը:

 

Աքսեսուարների պահման հնարավորություն
  • Փողրակի համար նախատեսված ամրակ և աքսեսուարների պահոց՝ պարզ պահեստավորման և տեղափոխման համար:
  • Էրգոնոմիկ բռնակ և փողրակների պահոց: