NT 22/1 Ap-ը թաց ու չոր մաքրության համար նախատեսված կոմպակտ ու անհավատալիորեն հզոր բազային փոշեկուլ է: Թեթև քաշի շնորհիվ այս սարքը գերազնաց է մշտական շարժման մեջ օգտագործելու համար:
Փոքրիկ, հզոր, հուսալի, բազմաֆունկցիոնալ և միևնույն ժամանակ փետուրի նման թեթև NT 22/1 Ap փոշեկուլը, որը նախատեսված է թաց ու չոր մաքրության համար, տպավորում է մաքրության ապահովման հարցում գրանցած արդյունքներով ու ունի մի շարք կոմերցիոն կիրառություններ: Զտիչի կիսաավտոմատ մաքրման համակարգի և խոնավադիմացկուն PES քարտրիջային ֆիլտրի շնորհիվ այս սարքով հնարավոր է առանց ջանք գործադրելու մաքրել փոշին, խոշոր աղբը և հեղուկները: Սարքի վրա կլանող փողրակի ամրացման հնարավորությունը թույլ է տալիս առավելագույնս օգտագործել տարայի ծավալը: Կոմպակտ չափսերն ու թեթև քաշն ապահովում են սարքի դյուրին շահագործումն ու տեղափոխությունը:
Տեխնիկական տվյալներ
Լարում (Փհ/Վ/Հց) | 1 / 220 - 240 / 50 - 60 |
Օդի հոսք (լ/վրկ) | 72 |
Վակուում (մԲար/կՊա) | 249 / 24.9 |
Տարայի ծավալ (լ) | 22 |
Տարայի նյութ | պլաստիկ |
Հաշվարկային մուտքային հզորություն (Վտ) | առավելագույնը` 1300 |
Ստանդարտ անվանական լայնություն ( ) | ID 35 |
Մալուխի երկարություն (մ) | 6 |
Ձայնային ճնշման մակարդակ (դԲ(Ա)) | 71 |
Գույն | արծաթագույն |
Քաշն առանց աքսեսուարների (կգ) | 5.7 |
Քաշը, ներառյալ փաթեթավորումը (կգ) | 8.2 |
Չափսեր (Ե x Լ x Բ) (մմ) | 380 x 370 x 480 |
Աքսեսուարներ
■ Կլանող փողրակ, 1.9 մ |
■ Կոր կցորդ, պլաստիկ |
■ Կլանող խողովակներ, 2 հատ, 505 մմ, պլաստիկ |
■ Ֆիլտր-պարկ 1 հատ, ֆլիսե |
■ Հատակի թաց/չոր մաքրության համար նախատեսված կցորդ, 300 մմ |
■ Նեղ հատվածների համար նախատեսված կցորդ |
■ Քարտրիջային զտիչ, PES |
■ Զտիչի մաքրում, զտիչի կիսաավտոմատ Ap մաքրում |
■ Պաշտպանության II դաս |
■ Արգելակման պտտվող անիվ |
Առանձնահատկություններ և առավելություններ
Թեթև քաշ ու կոմպակտ չափսեր
Այս սարքը կարող է հեշտությամբ տեղափոխվել և պահեստավորվել:

Զտիչի մաքրման կիսաավտոմատ համակարգ
Ներքաշման մշտապես հզոր ուժ՝ շնորհիվ զտիչի մաքրման կիսաավտոմատ համակարգի:

Խոնավադիմացկուն PES քարտրիջային զտիչ
Թաց մաքրումից արագ անցում չար մաքրմանը, առանց PES քարտրիջային զտիչը չորացնելու անհրաժեշտության: Լվացվող PES զտիչ:
Սարքի վրա կլանող փողրակի ամրացման հնարավորություն
- Տարայի ամբողջ ծավալի օգտագործման հնարավորություն:
- Ժամանակի խնայում, քանի որ տարան այդքան հաճախ դատարկելու անհրաժեշտություն չկա: