SGV 8/5
-
Վաճառքի գին
-
2,300,000.00 AMD
-
Զեղչված գին
-
2,300,000.00 AMD
-
Վաճառքի գին
-
2,300,000.00 AMD
Վաճառվել է
-
Միավորի գինը
- մեկ
- Վաճառքի գին
- 2,300,000.00 AMD
- Զեղչված գին
- 2,300,000.00 AMD
- Վաճառքի գին
- 2,300,000.00 AMD
- Միավորի գինը
- մեկ
- SKU: 1.092-010.0
- Պահեստում: 0
SGV 8/5* սարքը միևնույն ժամանակ և գոլորշով մաքրող և թաց մաքրման համար նախատեսված սարք է: Այն ունի շահագործման յոթ ռեժիմ, ինֆորմատիվ էկրան և բազմաթիվ աքսեսուարներ:
Օգտագործման պարզությամբ առանձնացող SGV 8/5 գոլորշով մաքրող սարքը մաքրության տպավորիչ արդյունք է ապահովում գոլորշու բարձր ճնշման (8 բար) տաք ջրի մինչև 70 °C ջերմաստիճանի և գոլորշու հոսքի վերահսկողության եռաստիճան համակարգի շնորհիվ: Մաքրության ընթացքում շրջակա միջավայրին վնաս չի հասցվում ու մաքրությունն իրականացվում է բացառապես առանց քիմիական միջոցների օգտագործման: SGV 8/5 սարքի հարմարավետ ինքնամաքրման գործառույթը երաշխավորում է երկարատև հիգիենիկ մաքրության ապահովում: Սարքի առավելություններից է նաև շահագործման պարզությունն ու հարմարավետությունը, ինչպես օրինակ էկրանը, որտեղ երևում է շահագործման կարգավիճակն ու սպասարկման/սխալի հետ կապված ցանկացած հաղորդագրություն: Գոլորշով/փոշեկուլով մաքրման յոթ տարբեր ռեժիմները կարող են հեշտությամբ ընտրվել, օգտագործելով EASY Operation շրջանաձև անջատիչը, իսկ գոլորշու/ներքաշման էրգոնոմիկ ատրճանակն ապահովում է շահագործման ընթացքում գոլորշու հոսքի, պարզաջրման ռեժիմի ու փոշեկուլով մաքրման ուղղակի ու ճկուն վերահսկողություն: Էներգաարդյունավետ և անձայն eco!efficiency ռեժիմի շնորհիվ այս սարքը հնարավոր է օգտագործել այնպիսի տարածքներում, որոնք զգայուն են աղմուկի նկատմամբ: Աքսեսուարների մեծ շարքը պահեստավորվում է հենց սարքի մեջ, այպիսով կեղտոտվելու ռիսկը բացառվում է ու դրանք մշտապես պատրաստ են օգտագործման համար:
Տեխնիկական տվյալներ
Գոլորշու ճնշում (բար)
|
առավելագույնը 8
|
Ջեռուցման հզորություն (Վտ)
|
3000
|
Տաքացման համար նախատեսված ժամանակ (ր)
|
7
|
Ջեռուցիչի ջերմաստիճան (°C)
|
առավելագույնը 173
|
Տաք ջրի ջերմաստիճան00 (°C)
|
70 - 173
|
Մաքուր ջրի բաք (լ)
|
5.6
|
Կեղտոտ ջրի բաք (լ)
|
5
|
Մալուխի երկարություն (մ)
|
7.5
|
Լարում (Վ)
|
220 - 240
|
Հաճախականություն (Հց)
|
50 - 50
|
Գույն
|
անտրացիտ
|
Քաշն առանց աքսեսուարների (կգ)
|
40
|
Քաշը, ներառյալ փաթեթավորումը (կգ)
|
48
|
Չափսեր (Ե x Լ x Բ) (մմ)
|
640 x 495 x 965
|
--
|
**Միացման/անջատման կոճակ, սառը ջրով/փոշեկուլով մաքրման ռեժիմ, eco!efficiency ռեժիմ, գոլորշով/տաք ջրով/սառը ջրով/փոշեկուլով մաքրման ռեժիմ, սարքը սառը ջրով պարզաջրելու ռեժիմ, մաքրող նյութերով/փոշեկուլով մաքրելու ռեժիմ, սարքի ինքնամաքրման գործառույթ:
|
Աքսեսուարներ
■ Գոլորշու խողովակ, 2 հատ■ Գոլորշու կլանման փողրակ, 2 հատ, 505 մմ
■ Հատակի վարդակ, 300 մմ
■ Գոլորշու/ կլանման խողովակ՝ գոլորշու/կլանման ատրճանակով, 4մ
■ Ձեռքի վարդակի ռետինե ժապավեն, 150 մմ
■ Հատակի վարդակի ռետինե ժապավեն, 300 մմ
■ Ձեռքի վարդակ, 150 մմ
■ Դետալ-վարդակ/նեղ անցքերի համար նախատեսված վարդակի ադապտեր, 185 մմ
■ Շիթի կետային արձակման վարդակի մասնիկ, 140 մմ
■ Եռանկյունաձև ձեռքի/հատակի վարդակ՝ անկյունների մաքրության համար
■ Փոքր, կլոր խոզանակ, չժանգոտվող պողպատ, 1 հատ
■ Փոքր, կլոր խոզանակ, արյուր, 1 հատ
■ Փոքր, կլոր խոզանակ, Pekalon (սև), 1 հատ
■ Բռնակ
■ Աքսեսուարների պահոց (շարժական)
■ Բաք, անհրաժեշտության դեպքում հանվող և լիցքավորվող
■ Կորպուս, չժանգոտվող պողպատ
■ Էլեկտրական մալուխի ներկառուցված օրգանայզեր
■ Էկրան
■ Բռնակի վրա գոլորշու հոսքի վերահսկողություն (եռաստիճան)
■ Գոլորշու ատրճանակի վրա անվտանգության կողպեք
Առանձնահատկություններ և առավելություններ

Գոլորշու առանձնապես բարձր ճնշում (8 բար), տաք ջրի ջերմաստիճան, որը հասնում է մոտավորապես 70°C-ի և գերազանց ներքաշման ուժ: Հեշտ, արագ ու արդյունավետ մաքրում է նույնիսկ ամենակայուն կեղտը՝ առանց քիմիական նյութերի օգտագործման: Երկարակյաց, ամուր ու այսպիսով չափազանց տնտեսող սարք:

Չափազանց հեշտ օգտագործվող սարք, շնորհիվ պարզ սիմվոլների, որոնք երկար ներկայացնելու կարիք չկա: Գոլորշով/փոշեկուլով մաքրում eco!efficiency ռեժիմով կամ առանց այդ ռեժիմի, ինչպես նաև ինքնուրույն մաքրման ռեժիմ: Միացնելու /անջատելու համար նախատեսված անջատիչ, սառը ջուր, մաքրող միջոցների օգտագործում, պարզաջրում:

Տարբեր գործառույթների կառավարման հարմարավետ շրջանաձև անջատիչ ու ճնշման անջատիչ: Գոլորշու հոսքի վերահսկման երեք աստիճան, տաք ու սառը ջրով շահագործման հնարավորություն և միևնույն ժամանակ փոշեկուլով մաքրելու հնարավորություն: Ժամանակի խնայողություն: Շահագործման ընթացքում ռեժիմը կարգավորելու հնարավորություն, առանց մաքրության գործընթացն ընդմիջելու անհրաժեշտության:
Հարմարավետ էկրան
- Էկրանի վրա շահագործման կարգավիճակի ցուցադրության երկու եղանակ՝ տեքստի կամ գրաֆիկի տեսքով:
- Տեխնիկական սպասարկման միջակայքների մասին տեղեկության նշում «Նստվածքի մաքրում» գրվածքի ձևով:
- Սխալի մասին անմիջապես տեղեկացում սխալների ցուցադրության գործառույթի շնորհիվ, այսպիսով ժամանակի էական խնայում:
Գոլորշու հոսքի եռաստիճան կառավարում
- Թեթև գոլորշի (I-ին մակարդակ) քիչ աղտոտվածության դեպքում:
- Միջին չափի գոլորշի (II-րդ մակարդակ) միջին չափի աղտոտվածության դեպքում:
- Ուժեղ գոլորշի (III-րդ մակարդակ) կայուն կեղտի դեպքում:
Հավաքածուի մեջ ներառված է աքսեսուարների մեծ շարք
- 300 մմ մակերեսով հատակի վարդակ՝ խոզանակաձև շերտով ու մաքրող ժապավենի ներդիրով:
- 150 մմ ձեռքի վարդակ՝ խոզանակաձև շերտով ու մաքրող ժապավենի ներդիրով:
- Նեղ անցքերի համար նախատեսված վարդակ, գոլորշու շիթի կետային արձակման համար նախատեսված վարդակ, եռանկյունաձև վարդակ և երեք տարբեր, կլոր վարդակներ:
eco!efficiency ռեժիմ
- Մաքրության բարձր կատարողական և ներքաշման ուժի կրճատում:
- Աղմուկի նկատմամբ զգայուն տարածքներում օգտագործում՝ շահագործման ցածր ձայնի շնորհիվ:
- Գիշերային ժամերին մաքրության իրականացում, առանց որևէ խնդիր առաջացնելու:
Աքսեսուարների ներկառուցված պահոց
- Աքսեսուարների, ինչպես օրինակ վարդակների կամ կլոր խոզանակների մշտական հասանելիություն:
- Տեղափոխման ընթացքում աքսեսուարների մաքրության ապահովում:
- Տեղափոխության ընթացքում հոսանքի մալուխի ապահով պահեստավորում սարքի հետևի հատվածում:
Էրգոնոմիկ դիզայն և հեշտ տեղափոխում
- Սարքը բեռնելիս բռնեք բռնակներից:
- Մեծ տարածություն տեղափոխելու դեպքում բռնակից բռնած քաշեք սարքը ձեր հետևից:
- Տեղափոխության համար նախատեսված մեծ անիվների շնորհիվ հնարավոր է այս սարքը նույնիսկ աստիճաններով բարձրացնել ու իջեցնել: