Սև գույնի Puzzi 8/1 Anniversary Editionլվացող փոշեկուլը տեքստիլ մակերեսները մաքրելու բարձր արդյունավետությամբ սարք է: Իդեալական է փափուկ կահույքի մաքրման և բծերի հեռացման համար՝ շնորհիվ կարճ և էրգոնոմիկ կցորդի։
Kärcher-ի 90-ամյակի առիթով թողարկված սև գույնի Puzzi 8/1 Anniversary Edition լվացող փոշեկուլը արդյունավետորեն մաքրում է փափուկ կահույքը և հեռացնում բծերը տեքստիլ մակերեսներից՝ ապահովելով հիգիենիկ մաքրության բարձր արդյունքներ։ Կոմպակտ սարքը խորապես մաքրող լուծույթը մղում է մանրաթելերի մեջ և ապա հետքաշում այն՝ ազատված կեղտի հետ միասին։ Արդյունավետ հետքաշման շնորհիվ մակերեսը արագ է չորանում և շուտով պատրաստ է օգտագործման։ Սարքը հարմար է հյուրանոցային, սննդի ոլորտների և ավտոմեքենաների ինտերիերի պրոֆեսիոնալ մաքրման պահանջների համար։ Միևնույն ժամանակ, փափուկ կահույքի կարճ կցորդը, որը ներառված է ստանդարտ փաթեթում, հեշտացնում է մաքրումը նեղ տարածքներում: Իր ցածր քաշի և էրգոնոմիկ բռնակի շնորհիվ լվացող փոշեկուլը շատ հեշտ է տեղափոխվում: Աշխատանքի հարմարավետությանը նպաստում են մեծ կոճակները, որոնք կարելի է սեղմել ինչպես ձեռքով, այնպես էլ ոտքով։ Աղտոտված լուծույթի հավաքումն ավելի լավ վերահսկելու համար ապարատի կափարիչը և ներքաշող կցորդը պատրաստված են թափանցիկ նյութից: Հոբելյանական թողարկման մեջ ներառված է նաև RM 760 CarpetPro Cleaner iCapsol-ի 16 հաբ։
Տեխնիկական տվյալներ
Առավելագույն մակերեսային կատարողականություն (մ²/ժ) |
12 - 18 |
Օդի հոսքը (լ/վ) |
71 |
Ճնշում (մբար/կՊա) |
270 / 27 |
Ցողման ծավալը (լ/րոպե) |
1 |
Ցողման ճնշում (բար) |
1 |
Մաքուր/կեղտոտ ջրի բաք (լ) |
8/7 |
Տուրբինային հզորություն (Վտ) |
1200 |
Պոմպի հզորությունը (Վտ) |
40 |
Մատակարարման լարումը (Ph/V/ Hz ) |
1 / 220 - 240 / 50 - 60 |
Ձայնային ճնշման մակարդակ (դԲ(Ա)) |
71 |
Գույն |
Սև |
Քաշը՝ առանց պարագաների (կգ) |
8,6 |
Քաշը՝ փաթեթավորմամբ (կգ) |
12,8 |
Չափսեր (Երկարություն x Լայնություն x Բարձրություն) (մմ) |
524 x 332 x 442 |
Աքսեսուարներ
Ներկառուցված աքսեսուարների պահեստավորում կահույքի, կահույքի անկյուններիի համար
Ներկառուցված պարագաների պահեստավորման հնարավորություն՝ հատակի կցորդի համար
Kահույքի մաքրման կցորդ`նարնջագույն
Առանձնահատկություններ և Առավելություններ
Գերազանց մաքրող արդյունավետություն
Տեքստիլ մակերեսների կատարյալ, մանրաթելային խորը մաքրում: Արագ չորացումը՝ բարձր արդյունավետությամբ հետքաշման շնորհիվ, թույլ է տալիս մակերեսը կրկին օգտագործել կարճ ժամանակում։ Մաքրության գերազանց արդյունք՝ տեսանելի «մինչև/հետո» տարբերությամբ։
Էրգոնոմիկ դիզայն և կարճ փափուկ կահույքի կցորդ
Բռնակը և ճնշման անջատիչները կարող են կառավարվել ընդամենը մեկ մատով:
Բռնակի գործնական ձևը ապահովում է հարմարավետ օգտագործում տարբեր դիրքերում: Կարմիր կցորդը ապահովում է ջրի արդյունավետ սպառում:
Թեթև քաշ և կոմպակտ, ամուր կառուցվածք
Հեշտությամբ տեղափոխվում է նաև մեկ ձեռքով՝ ելուստների և աստիճանների վրայով: Նախատեսված է երկարատև օգտագործման համար առանց հոգնածության։ Երկար սպասարկման ժամկետը ապահովում է բարձր արդյունավետություն։
Կիրառական Տարածքներ
Կահույքի և փափուկ կահույքի ինտենսիվ մանրաթելային մաքրման համար
Տեքստիլ մակերեսներից բծերի թիրախային հեռացման համար
Բոլոր տեքստիլ մակերեսների մաքրման համար, ներառյալ մեքենայի սրահը
Մեքենայի փափուկ նստատեղերի ինտենսիվ մանրաթելային մաքրման համար
Հիգիենիկ նուրբ տարածքներում կահույքի նպատակային մաքրման համար