T 10/1 Adv չոր մաքրման համար նախատեսված փոշեկուլը նախագծվել է հատկապես շինարարական ծառայություններ մատուցող անձանց համար։ Այն ունի հոսանքի մալուխ, հակաստատիկ կոր կցորդ, մալուխի պահոց և բազմակի օգտագործման հիմնական զամբյուղաձև զտիչ, որի շնորհիվ կարելի է մաքրություն կատարել թե՛ ֆիլտր-պարկի առկայության դեպքում և թե՛ առանց դրա։
T 10/1 Adv չոր մաքրման համար նախատեսված փոշեկուլը նախագծված է հատկապես շինություններում մաքրություն իրականացնող մասնագետների համար, ունի հարմարավետ հակաստատիկ կոր կցորդ՝ ամրացման համակարգով, ներքաշման հզորության վերահսկողության բազմաթիվ տարբերակներ և ոտքի համար նախատեսված մեծ անջատիչ, որի շնորհիվ էլ ապահովվում է հարմարավետ ու էրգոնոմիկ աշխատանքը, ինչի արդյունքում կրճատվում է կռանալու անհրաժեշտությունը, հետևաբար նաև մեջքի վրա եղած լարվածությունը։ Բազմակի օգտագործման հիմնական զամբյուղաձև զտիչի շնորհիվ այս սարքն աշխատում է թե՛ ֆիլտր պարկով և թե՛ առանց դրա, իսկ մեծ, չափազանց ամուր, ազդեցությունների նկատմամբ դիմացկուն տարան ամբողջությամբ կլոր մի թափարգել է, որը պաշտպանում է կահույքն ու մնացած գույքը վնասվելուց։ 12 մետր երկարությամբ էլեկտրական մալուխի աչքի ընկնող դեղին խրոցակի շնորհիվ մալուխի ցանկացած փոփոխություն լինում է հեշտ, արագ ու ոչ ծախսատար։ Սարքի վերևի հատվածում մալուխի համար նախատեսված պահոցն ապահովում է մալուխի ապահով պահպանությունը տեղափոխման ժամանակ, իսկ ներկառուցված պահոցը նախատեսված է մյուս բոլոր կարևոր աքսեսուարների համար։ Ստանդարտ հավաքածուի մեջ ներառված են երկու դիմացկուն մետաղական խողովակ (յուրաքանչյուրը՝ 0.5 մ երկարությամբ), կլանող փողրակ, հակաստատիկ կոր կցորդ՝ էլեկտրաստատիկ լիցքաթափումները կրճատելու համար, հատակի փոփոխվող կցորդ (280 մմ)՝ կոշտ հատակների ու գորգերի համար և ֆլիսե ֆիլտր պարկ։
Տեխնիկական տվյալներ
Լարում (Փհ/Վ/Հց) | 1 / 220 - 240 / 50 - 60 |
Վակուում (մԲար/կՊա) | 220 / 22 |
Օդի հոսք (լ/վրկ) | 43 |
Անվանական հզորություն (Վտ) | 700 |
Տարայի ծավալ (լ) | 10 |
Տարայի նյութ | պլաստիկ |
Ստանդարտ անվանական լայնություն ( ) | ID 35 |
Մալուխի երկարություն (մ) | 12 |
Ձայնային ճնշման մակարդակ (դԲ(Ա)) | 57 |
Գույն | անտրացիտ |
Քաշն առանց աքսեսուարների (կգ) | 5.4 |
Քաշը, ներառյալ փաթեթավորումը (կգ) | 9.2 |
Չափսեր (Ե x Լ x Բ) (մմ) | 355 x 310 x 410 |
Աքսեսուարներ
■ Կոր կցորդ, հակաստատիկ, օդի հոսքի կարգավորիչով |
■ Կլանող խողովակներ, 2 հատ, 505 մմ, պողպատ, քրոմապատ |
■ Հատակի համար նախատեսված փոփոխվող կցորդ |
■ Ֆիլտր-պարկ 1 հատ, ֆլիսե |
■ Շարժիչի պաշտպանիչ զտիչներ |
■ Բազմակի օգտագործման զամբյուղաձև զտիչ, ֆլիսե |
■ Տարայի նյութը՝ պլաստիկ |
■ Էլեկտրական մալուխի համար նախատեսված ներկառուցված օրգանայզեր |
■ Էլեկտրական մալուխ, ստանդարտ |
Առանձնահատկություններ և առավելություններ
Մեծ, կլոր բազմակի օգտագործման, հիմնական զամբյուղաձև զտիչ՝ պատրաստված լվացվող ֆլիսից
Չափազանց ուժեղ ու բավականին խիտ, ինչի շնորհիվ հնարավոր է փոշեկուլն օգտագործել առանց ֆիլտր պարկի։

Դյուրին տեխնիկական սպասարկում
Մալուխը կարող է արագ ու հեշտ փոխվել ընդամենը 2 պտուտակ թուլացնելու միջոցով։ Այսպիսով դուք խնայում եք թե՛ սպասարկման համար անհրաժեշտ ժամանակը և թե՛ ծախսերը։

Շահագործվում է ոտքի անջատիչի միջոցով
Այլևս ամենօրյա աշխատանքի ընթացքում կռանալու կարիք չկա։
Մալուխի ներկառուցված պահոց
- Էլեկտրական մալուխը մշտապես ապահով կերպով պահեստավորված է տեղափոխման համար։