Նկարագրություն
Հարմար է թե՛ ճնշման միջոցով այգու մշտական ոռոգման, թե լվացքի մեքենային և զուգարանակոնքին ջուր մատակարարելու համար: BP 7 Home & Garden որակյալ պոմպը հիասքանչ է ջրի այլընտրանքային աղբյուրների օգտագործման ու շրջանառու ջրամատակարարման համար, դիմացկուն է ու տեխնիկական սպասարկում չի պահանջում: Ավտոմատ միացման/ անջատման ֆունկցիայի շնորհիվ BP 7 սարքն ինքնուրույն միանում ու անջատվում է: Վթարային իրավիճակներում չոր հոսքից պաշտպանող ֆունկցիան անջատում է պոմպն ու միանում է անսարքության վերաբերյալ ցուցիչը: Հնգաստիճան մուտքը տպավորում է իր բարձր արտադրողականությամբ, արդյունավետությամբ ու գրեթե անձայն աշխատանքով: BP 7 Home & Garden պոմպին անհրաժեշտ է շարժիչի առավել ցածր հզորություն, համեմատած հոսքի նույն արագությունն ունեցող սովորական շիթային պոմպերին, այսպիսով էներգիայի խնայողությունը կազմում է մոտ 30 տոկոս: Այս պոմպն առանձնանում է ոչ միայն հարմարավետ ֆունկցիաներով, ինչպիսիք են՝ ներկառուցված ոտքի անջատիչը, միացված երկու սարքերի համաժամանակյա աշխատանքի համար նախատեսված երկու մուտքերը և ձայնամեկուսիչ ռետինե ոտքերը, այլ նաև իր անվտանգության ֆունկցիաներով, ինչպիսիք են ստանդարտ նախնական ֆիլտրը և ապահով աշխատանքի համար նախատեսված, ներկառուցված հետադարձ փականը:
Առանձնահատկություններ ԵՎ առավելություններ
Հեշտ է տանը և այգում օգտագործման համար
Հուսալի ջրամատակարարում տան համար և մշտական ճնշում այգին ջրելու համար
Ապահով և երկարակյաց
Նախնական ֆիլտրով, հետադարձ փականով և չոր հոսքից պաշտպանությամբ
Բազմաստիճան պոմպ
էներգախնայող և հանգիստ:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Տեխնիկական տվյալները
Կշիռ | 15.259 կգ |
---|---|
Չափսեր | 23 × 54 × 37.3 սմ |
Շարժիչի առավելագույն հզորություն (Վտ) | 1200 |
Առավելագույն արտադրողականություն (լ/ժ) | 6000 |
Մղման առավելագույն բարձրություն/ճնշում (մ / բար) | 60 / 6 |
Կլանման բարձրություն (մ) | 8 |
Մղման առավելագույն ճերմաստիճան (°C) | 35 |
Միացնող պտուտակ | G1 |
Միացման լար H07RN-F (մ) | 1,85 |
Էլեկտրական ցանցի պարամետրեր(~/Վ/Հց) | 230 – 240 |
Հաճախականություն (Հց) | 50 |
Կարծիքներ
Կարծիքներ դեռ չկան։