Օգտագործման տարբերակների ցուցադրում
Բացահայտեք այգիների համար մեր սարքավորումների ամենալայն հնարավորությունները
Ջրցան սարքեր և խողովակներ
- Ոռոգման համակարգի հավաքածու Kärcher Rain system
- Senso Timer ST 6 Duo eco!ogic
- Ջրման ատրճանակ Premium, մետաղյա
- Ոռոգման ձող Premium
- Այգիների համար ցնցուղ
- Ունիվերսալ միակցիչ plus
- Ունիվերսալ միակցիչ plus ակվադադարով
- Տատանվող կաթիլային ջրման սարք OS 5.320 SV
- Ռետինե խողովակի սայլակ HT 3.400
- Ռետինե խողովակի կծիկ 15մ HR 7.315 Kit 1/2"
- Ռետինե խողովակ PrimoFlex Premium
- Կոմպակտ ավտոմատացված կծիկ CR 7.220 CR 3.110
- Կոմպակտ կծիկ պատշգամբների համար
Ճնշումային պոմպեր
- BP 4 Garden Set
- BP 7 Home & Garden eco!ogic
- Բարելային պոմպ BP 1 Barrel
- BP 6 Deep Well
- BP 2 Cistern
Ընկղմվող ջրահեռացման պոմպեր
- SP 7 Dirt Inox
- SP 6 Flat Inox
- SensoTimer ST 6 Duo eco!ogic
- Հողի խոնավության ցուցիչ
- Կաթիլային ջրման համար զտիչով ռեդուկտոր
- Տ-աձև մակցիչ կարգավորումով
- Կաթիլային ջրման սարք
- Միկրոկաթիլային ջրման վարդակ 360°
- Միկրոկաթիլային ջրման վարդակ 180°
- Միկրոկաթիլային ջրման վարդակ 90°
- Հերմետիզացնող սեղմիչ
- Խողովակի գրպանիկ
- I-միակցիչ
- Միկրոկաթիլային որոգման համակարգի ռետինե խողովակ Kärcher Rain System®
- Կաթիլային ռետինե խողովակ
- Ռետինե խողովակի փական
Kärcher-ի ոռոգման համակարգի գլխավոր նորարարությունները
Նոր, ինտելեկտուալ ոռոգման մեթոդ։
Kärcher-ի ոռոգման համակարգ Rain System®
Ծաղկաբույլեր կամ մարգագետիններ, թփեր կամ կենդանի ցանկապատեր,-Kärcher-ի նոր խելացի ոռոգման համակարգը երաշխավորում է ցանկացած բույսերի նպատակային ոռոգումը `կախված նրանց ջրի քանակի կարիքներից և հողի խոնավությունից։ Kärcher-ի Rain System® ոռոգման նոր համակարգը համատեղում է ավանդական և կաթիլային ոռոգման համակարգերի առավելությունները: Այս համակարգում, որը գործում է մինչև 4 բար ճնշման տակ, օգտագործվում է 1/2 ”տրամագծով ՊՎՔ ռետինե խողովակներ, որի վրա տեղադրվում են ճարմանդներով հագեցած վարդակներ և ցողիչներ։ Չափազանց մեծ ճնշումից և կեղտոտ մասնիկներից պաշտպանելու համար ռետինե խողովակները կարող են հավելյալ համլրվել ռեդուկտորով և զտիչով: Kärcher Rain System ™, հարմարեցվում է բոլոր տեսակի և չափերի այգիներում և հիանալի հանադրվում է SensoTimer կառավարման բլոկի հետ, որը ոռոգում է ապահովում ՝ կախված հողի խոնավությունից։
Ինտելեկտուալ ոռոգում
Երբ հողի խոնավության մակարդակը իջեցվի, ջրամատակարարումը ինքնաբերաբար կսկսվի: Միացնող տարրերը թույլ են տալիս համատեղել համակարգված և կաթիլային ռետինե խողովակների կտորները ամենալայն համադրությամբ։
Արդյունավետ կաթիլային ոռոգում
Կաթիլային ռետինե խողովակը ապահովում է բույսերի արդյունավետ ջրումը, որոնք տեղակայված են խողովակի երկայնքով մինչև 50 մ երկարությամբ։
Նպատակաուղղված ոռոգում
Ջրի հոսքի կարգավորիչով կաթիլային ջրումը մատակարարում է ջուրը կոնկրետ բույսի արմատներին։
Մակերեսային ոռոգում
Ոռոգման երեք տարբեր սեկտորներ ունեցող վարդակները (360 °, 180 °, 90 °) հագեցված են ջրի հոսքի կարգավորիչներով։
SensoTimer ST6 eco!ogic՝ ոռոգման ամենահեշտ տարբերակը
Kärcher-ի SensoTimer ST6 eco!ogic սերիայի ոռոգման կարգավորիչ բլոկները ինքնաբերաբար սկսվում և ավարտվում է ոռոգման գործընթացը ՝ այգեպաններին ազատելով հոգնեցուցիչ աշխատանքից և նրանց ավելի շատ ժամանակ թողնելով այլ գործունեության կամ զվարճանքի համար։ Կարևոր է , որ ոռոգման համար օգտագործվի միայն իսկապես անհրաժեշտ քանակությամբ ջուր. սենսորը չափում է հողի խոնավությունը և ակտիվացնում ջրամատակարարումը միայն այն դեպքում, եթե խոնավությունը չի հասնում սահմանված նվազագույն արժեքին։Սա խնայում է ընտանեական բյուջեն և բնական ռեսուրսները։
Ինչպե՞ս է աշխատում ST6 eco!ogic-ը
SensoTimer ST6 eco!ogic ոռոգման կարգավորիչ բլոկը ապահովում է ոռոգում ` կախված հողի խոնավությունից, ինչը չափվում է հավաքածույում ներառված ցուցիչով։ Չափման արդյունքները փոխանցվում են ռադիալիքով կարգավորիչ բլոկին յուրաքանչյուր 30 րոպե։ Կարգավորիչ բլոկը, որը թույլ է տալիս սահմանել խոնավության ցանկալի մակարդակը (5 աստիճան), ինքնաբերաբար սկսում է ջրամատակարարումը ժամանակի հաջորդ սահմանված կետում, եթե խոնավությունը չի հասնում սահմանված նվազագույն արժեքին: 5 կոճակով կառավարման վահանակը ապահովում է հեշտ ծրագրավորում: Օրվա ընթացքում ոռոգումը միացնելու համար կարող եք սահմանել երկու անգամ, իսկ ոռոգման առավելագույն տևողությունը `90 րոպե։ Նախատեսված է eco!ogic գործառույթ, որը թույլ է տալիս 1-ից 7 օրով հետաձգել ոռոգումը: Ոռոգումը կարող է ակտիվացվել ձեռքով ցանկացած պահի: Նախատեսված է նաև ոռոգման անջատման սեղմակ ՝ ընդհատելով ծրագրի կատարումը 24 ժամվա ընթացքում։ Այսպիսով, բույսերի ոռոգումը իրականացվում են միայն այն դեպքում, երբ դա իսկապես անհրաժեշտ է:
SensoTimer ST6 Duo eco!ogic ոռոգման կարգավորիչ բլոկը ապահովում է այգիի երկու տարբեր հատվածների օպտիմալ ոռոգում,որոնք պահանջում են տարբեր խոնավեցման պայմաններ:
Համատեղելի ջրելու սարքեր
Տատանվող կաթիլային ջրման սարք
Թույլ է տալիս սահուն փոխել ոռոգման տարածքը (առավելագույնը ՝ 320 մ²)։
Kärcher-ի ոռոգման համակարգ Rain System®
SensoTimer ST6 eco!ogic կարգավորիչ բլոկի հետ համատեղ երաշխավորում է ոռոգումը բույսերի կարիքների համաձայն։
Իմպուլսային հատվածա-շրջանաձև կաթիլային ջրման սարք
Ոռոգման հատվածը սահմանվում է 30-360 ° սահմաններում։
Բազմաֆունկցիոնալ կաթիլային ջրման սարք
Հագեցած է 6 տարբեր ձևերի վարդակներով ՝ ոռոգման տարբեր տարբերակների համար:
Ոռոգման ատրճանակներ
Kärcher-ը թույլ է տալիս այգու ոռոգումը վերածել իսկական հաճույքի։ օրինակ մեր բազմաֆունկցիոնալ մետաղական ատրճանակը տարբերվում է իր բարձր որակով,էլեգանտ կառուցվածքով և ջրի շիթի 4 տարբեր տեսակի փոփոխման հնարավորությամբ։Կրկնակի մեմբրանի նորարարական տեխնոլոգիան թույլ է տալիս վերացնել ջրի կաթիլների արտահոսքը ջրի շիթի ձևը փոխելիս և այն անջատելուց հետո, իսկ փափուկ շփման մակերեսներով կարգավորվող բռնակը ապահովում է ատրճանակի օպտիմալ պահպանումը։Դրա բարձր որակն ընդգծվում է ամուր մետաղական տարրերի օգտագործմամբ, որոնք երաշխավորում են երկարաժամկետ օգտագործում։
Կարգավորվող բռնակ
Պտտվող բռնակը կարող է տեղադրվել օգտագործողի համար հարմար դիրքում:
Ոչ մի կաթիլ ապարդյուն
Կրկնակի մեմբրանը ապահովում է հուսալի պաշտպանություն ջրի արտահոսքից `ջրի շիթի տեսակն փոփոխելիս և անջատելուց հետո
Էկոլոգիապես մաքուր
Kärcher- ի ինտելեկտուալ, բարձր արդյունավետությամբ տեխնոլոգիան և մեր արտադրանքի գերազանց փոխկապակցվածությունը ապահովում են բնական ռեսուրսների պատասխանատու կառավարումը։ Kärcher-ի eco!Ogic այգեգործական սարքավորումները համոզիչորեն հաստատում են ընկերության նվիրվածությունը շրջակա միջավայրի պաշտպանության և ռեսուրսների խնայողության հարցում, ինչը հիմնականում ապահովվում է ոռոգման գործընթացի խիստ արդյունավետ վերահսկմամբ և սպասման ռեժիմում էներգիայի օգտագորման բացակայությամբ։
Արդյունավետ ոռոգում
Kärcher- ի ինտելեկտուալ, բարձր արդյունավետությամբ տեխնոլոգիան և մեր արտադրանքի գերազանց փոխկապակցվածությունը ապահովում են բնական ռեսուրսների պատասխանատու կառավարումը։
Kärcher-ի eco! Ogic այգեգործական սարքավորումները համոզիչորեն հաստատում են ընկերության նվիրվածությունը շրջակա միջավայրի պաշտպանության և ռեսուրսների խնայողության հարցում, ինչը հիմնականում ապահովվում է ոռոգման գործընթացի խիստ արդյունավետ վերահսկմամբ և սպասման ռեժիմում էներգիայի օգտագորման բացակայությամբ։
- Ջրամատակարարում այլընտրանքային աղբյուրներից
- Ջրի ծախսի կառավարում
- Անհրաժեշտ քանակության ջրի տեղափոխություն
- Առանց ջրի կորստի ոռոգում
Էլեկտրոէներգիայի խնայողություն
Kärcher բարձրորակ, հարմարավետ և երկարակյաց պոմպերը իդեալական են այլընտրանքային ջրամատակարարման համար: Նրանք ինքնաբերաբար միանում են ջուրը վերցնելու ժամանակ և անջատվում են, երբ այն դադարում է։ Միևնույն ժամանակ, բազմաստիճան պոմպերը բնութագրվում են սովորական ներարկման պոմպերի համեմատությամբ բարձր արտադրողականությամբ և Էլեկտրոէներգիայի 30% խնայողությամբ։ Ավելի մեծ խնայողություն են ապահովվում eco!ogic մոդելները սպասման ռեժիմում հոսանքի զրոյական օգտագործմամբ :
Ջրի խնայողություն
SensoTimer նոր ինտելեկտուալ ոռոգման կարգավորիչ բլոկը, որը հագեցած է հողի խոնավության ցուցիչներով, երաշխավորում է ծայրաստիճան արդյունավետ ոռոգում։ Խոնավությունը չափվում է յուրաքանչյուր 30 րոպեն մեկ՝ բույսերի արմատներին մոտակայքում, իսկ ջրելը սկսվում է միայն այն դեպքում, երբ այն իսկապես անհրաժեշտ է: Eco!ogic ռեժիմը թույլ է տալիս հետաձգել ոռոգումը ըստ ցանկության `ջրի լրացուցիչ խնայողությունների համար։
Նյութերի պատասխանատու ընտրություն
Kärcher-ը մեծ կարևորություն է տալիս էկոլոգիապես մաքուր կառուցվածքային նյութերի ընտրությանը `խուսափելով առողջությանը և շրջակա միջավայրին համար վտանգավոր նյութերի, ինչպիսիք են ֆթելատները և ծանր մետաղները: Միևնույն ժամանակ, Kärcher-ի PrimoFlex® բարձրորակ գռետինե խողովակները բնութագրվում են բարձր ամրությամբ, առաձգականությամբ և ճկմանը դիմացկունությամբ:
Բարձր արդյունավետություն
Kärcher-ի նոր խելացի ոռոգման համակարգը երաշխավորում է ցանկացած բույսերի, ծաղկաբույլերի և մարգագետինների նպատակային ոռոգումը `կախված նրանց ջրի քանակի կարիքներից։ Ջուրը մատակարարվում է հենց այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է, առանց կորստի և ճնշման մշտական պահպանմամբ, նույնիսկ ջրամատակարարման աղբյուրից 50 մ հեռավորության վրա։ Միևնույն ժամանակ թույլ է տալիս, հատուկ բույսերի ոռոգման համար օգտագործվող ջրի հոսքի արագությանը ճշգրիտ կարգավորում:
Տեղեկատվական նյութեր
«Ոռոգման սարքավորումներ»-ի գրքույկ
Արդյունավետ ոռոգման համակարգված մոտեցում
«Ճնշմամբ պոմպերի»-ի գրքույկ
Տան և այգու արդյունավետ ջրամատակարարում
«Ընկղմվող պոմպերի»-ի գրքույկ
Արդյունավետ ջրահեռացման երաշխավորություն