Karcher ընկերությունն իրականացնում է առաքում Երևան քաղաքում և Հայաստանի Հանրապետութjան ամբողջ տարածքում` մեր առաքիչների կամ առաքման գործընկեր կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների օգնությամբ:

Առաքման պայմանները.

Աշխատանքային օրերին, Երևան քաղաքում՝ մինչև 15:00-ն արված պատվերները առաքվում են նույն օրը կամ 24 ժամվա ընթացքում: Առաքման ժամերն են` 9:00-ից 18:00-ն:

Հայաստանի Հանրապետության տարածքում առաքման ժամկետն է` 1-5 աշխատանքային օր:

Աշխատանքային օրերը` երկուշաբթի- ուրբաթ։ Պատվերների առաքում չի իրականացվում ոչ աշխատանքային օրերին։

Առաքումն իրականացվում է առաքիչի նախապես զանգով:

Վճարման տարբերակներ.

Կանխիկ վճարում՝ առաքիչին, օնլայն վճարում՝ Visa, Master Card, Arca քարտերի միջոցով կամ բանկային փոխանցումով: Ոչ կանխիկ վճարման դեպքում առաքման ժամանակը հաշվարկվում է վաճառողի ընթացիկ բանկային հաշիվներին միջոցներ ստանալու պահից:

Ծառայությունը գործում է ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի այլ մարզերում:

Ապրանքների առաքման արժեքն է.

Առաքումն անվճար է Հայաստանի Հանրապետության մարզերում, եթե պատվերի գումարը գերազանցում է 40,000 դրամը: Եթե պատվերի գումարը պակաս է 40,000 դրամից, ապա առաքումը կարժենա 2000 դրամ: Երևանում առաքումն անվճար է:

Ապրանքներից հրաժարվելու դեպքում՝ հաճախորդը վճարում է առաքման արժեքը՝ 2000 դրամ (անկախ ապրանքի արժեքից):