Նկարագրություն
RCV 5 ռոբոտ-փոշեկուլի բազային կայանը բարձրացնում է այս սարքի ավտոմատացման աստիճանը, քանի որ այս սարքում առկա է աղբահավաք տարայի ավտոմատ դատարկման ֆունկցիա, ինչի միջոցով բացառվում է այս կեղտոտ գործը ձեռքով անելու անհրաժեշտությունը: Ամեն անգամ աշխատանքն ավարտելիս կամ լիցքավորման համար բազային կայանին միանալիս, սարքի միջոցով հավաքված փոշին ու կեղտը կայանի միջոցով ներքաշվում են ու հավաքվում բարձրորակ ոչ-գործվածքային ֆիլտր-պարկի մեջ: Այս լուծման շնորհիվ բացառվում է փոշու տարածումն ու էականորեն հեշտացվում է սարքի օգտագործումը: Ընդորում միաժամանակ կատարվում է թե՛ հավաքված փոշու դատարկում և թե ռոբոտ-փոշեկուլի մարտկոցի լիցքավորում:
Առանձնահատկություններ ԵՎ առավելություններ
Հավաքված փոշու ավտոմատ դատարկում
RCV 5 ռոբոտ-փոշեկուլի ինքնուրույն աշխատանքի տևողության զգալի ավելացում սարքի աղբահավաք տարայի կանոնավոր ու ավտոմատ դատարկման շնորհիվ: Բացառվում է RCV 5 սարքի աղբահավաք տարան ձեռքով դատարկելու անհրաժեշտությունը, ինչպես նաև կեղտի հետ որևէ կոնտակտը: Մաքրության մշտապես հիասքանչ արդյունքը երաշխավորվում է RCV 5 ռոբոտ-փոշեկուլի աղբահավաք տարայի կանոնավոր դատարկման միջոցով, ինչի շնորհիվ էլ մշտապես ապահովվում է ներքաշման հզոր ուժը:
Ֆլիսե ֆիլտր պարկ
Փոշին ու աղբը հավաքվում են ֆիլտր-պարկի մեջ: Ապահովվում է հավաքված աղբի հեշտ ու հիգիենիկ ուտիլիզացում: Բազային կայանից անջատելու դեպքում ֆիլտր-պարկն ապահով կերպով փակվում է: Այս ֆունկցիայի շնորհիվ պարկը փոխելու ընթացքում փոշու տարածումը բացառվում է:
Մալուխի համար ամրակ
Բազային կայանի ցանցային մալուխը փաթաթվում է սարքի հետևի հատվածում գտնվող բռնակին, ինչի շնորհիվ բացառվում է մալուխի պատճառով սայթաքելու հավանականությունը:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Տեխնիկական տվյալները
Քանակ (հատ) | 1 |
---|---|
Ֆիլտր-պարկի ծավալ (լ) | 4 |
Գույն | Սպիտակ |
Քաշ (կգ) | 4,6 |
Կշիռ (փաթեթավորման հետ) (կգ) | 7,8 |
Չափսեր (երկարություն×լայնություն×բարձրություն) (մմ) | 401 x 290 x 446 |
Կարծիքներ
Կարծիքներ դեռ չկան։