SKU: 1.444-200.0

68,000.00 դրամ

Առկա չէ

Կատեգորիաներ․ ,
Նկարագրություն

Խնամված այգին ու կոկիկ կտրված գազոնի հստակ ուրվագիծն իհարկե աչք են շոյում: Երբ խոտհնձիչով հնարավոր չէ հավասար եզրեր ստանալ (օրինակ՝ ճանապարհի երկայնքով կամ պատշգամբի ու ալպիական պարտեզի մոտակայքում) օգնության կհասնի խոտի համար նախատեսված GSH 18-20 Battery հզոր մարտկոցով մկրատը: Խոտի համար նախատեսված 12սմ լայնությամբ դանակով հնարավոր է կոկիկ ու հավասարաչափ կտրել գազոնի ծայրերը, իսկ գործիքի թեթև քաշն ու հզոր մարտկոցը հնարավոր են դարձնում երկարատև աշխատանքի կատարումը: Ընդ որում այս սարքով հնարավոր է ոչ միայն խոտ կտրել, այլ նաև նրբագեղ ձև հաղորդել թփերին ու բույսերից պատրաստված ցանկապատերին: Այդ նպատակով օգտագործվում է այլ՝ թփերի համար նախատեսված 20 սմ երկարությամբ, ալմազով սրված երկկողմ սայրով դանակը: Իսկ պարուրակավոր ամրակը հարմարավետ մեխանիզմ է, որը հնարավորություն է տալիս հեշտ ու արագ փոխել դանակը: Թփերի համար նախատեսված դանակի ծայրին առկա է անցք ունեցող պաշտպանիչ տարր, որը հնարավորություն է տալիս աշխատանքն ավարտելուց հետո այս «երկուսը մեկում» սարքը պահել ավտոտնակի կամ ցախատան պատին կախված վիճակում, մինչև այն նորից անհրաժեշտ կլինի:

Առանձնահատկություններ ԵՎ առավելություններ
«Երկուսը մեկում» լուծում
«Երկուսը մեկում» լուծում

Խոտի համար նախատեսված դանակի հեշտ փոխարինում թփերի համար նախատեսված դանակով և հակառակը:

Դանակի հեշտ փոխարինում
Դանակի հեշտ փոխարինում

Նախատեսված պարուրակավոր ամրակը հնարավոր է դարձնում դանակի փոխարինումն առանց գործիքների օգտագործման:

Ալմազով սրված երկկողմ սայր
Ալմազով սրված երկկողմ սայր

Երաշխավորում է էտի հիասքանչ որակ

Կախիչով պաշտպանիչ տարրՊահման համար տարածք խնայելու նպատակով
Էրգոնոմ բռնակՆույնիսկ երկարատև աշխատանքի դեպքում հարմար պահելու համար:
ԱպահովիչԳործիքի պատահական միացումը բացառելու համար:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

Տեխնիկական տվյալները

Կշիռ 1.37 կգ
Մարտկոցային պլատֆորմ

18 В

Թփերի համար նախատեսված դանակի երկարությունը (սմ)

20

Ատամների միջև եղած հեռավորությունը (մմ)

10

Խոտի համար նախատեսված դանակի լայնությունը (սմ)

12

Ճնշում (Վ)

18

Աշխատանքը 1 լիցքավորմամբ՝ թփերի կտրում * (մ)

առավելագույնը 450 (2,5 Ա.ժ) / առավելագույնը 900 (5,0 Ա.ժ)

Աշխատանքը 1 լիցքավորմամբ՝ խոտի կտրում(մ)

առավելագույնը 650 (2,5 Ա.ժ) / առավելագույնը 1300 (5,0 Ա.ժ)

Աշխատանքի ժամանակը 1 լիցքավորմամբ (րոպե)

առավելագույնը 110 (2,5 Ա.ժ) / առավելագույնը 220 (5,0 Ա.ժ)

Լրացուցիչ Աքսեսուարներ

You may also like…

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան։

Be the first to review “GSH 18-20 BATTERY”

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով