Original price was: 118,000.00 AMD.94,400.00 դրամCurrent price is: 94,400.00 AMD.
Կատեգորիաներ․ Կենցաղային տեխնիկա, Ռոբոտ-փոշեկուլՆկարագրություն
Ժամանակ ազատեք ձեր սիրելի զբաղմունքի համար: Խելացի ռոբոտ փոշեկուլը RCV 2 հոգում է հատակի ամբողջ մաքրումը: Պարզապես միացրեք սարքը, և այն ինքնավար ռեժիմով համակարգված կմաքրի կոշտ հատակի ծածկույթներն ու կարճ խավով գորգերը: Հզոր ներքաշող տուրբինը՝ զուգակցված պտտվող հիմնական և կողային խոզանակների հետ, ապահովում է հատակի ողջ տարածքի մաքրութունը՝, ներառյալ եզրերն ու անկյունները, հավաքում է չոր աղբը և կուտակում այն ներկառուցված աղբի տարայում : Անհրաժեշտության դեպքում RCV 2 սարքը կարող է իրականացնել ոչ միայն չոր, այլև թաց մաքրում կամ համատեղել երկու ռեժիմները։ Այդ նպատակով սարքը հագեցած է «2-ը 1-ում» համակարգով: Բացի 420 մլ փոշու կոնտեյներից, կա նաև 250 մլ մաքուր ջրի բաք: Մաքրումն ավարտելուց հետո կամ երբ մարտկոցի լիցքը զգալիորեն նվազում է, ռոբոտ փոշեկուլը վերադառնում է բազային կայան՝ այն լիցքավորելու համար: Սարքը հագեցած է լրացուցիչ սենսորներով, որոնք թույլ չեն տալիս ընկնել բարձրությունից (օրինակ՝ սանդուղքից): Մաքրման մեկնարկը կարելի է հեշտությամբ սկսել սմարթֆոնից՝ բջջային հավելվածով, հեռակառավարման վահանակից կամ սեղմելով կոճակը RCV 2 կորպուսի վրա, կարող եք կարգավորել աշխատանքային ռեժիմները և սահմանել մաքրման անհատական պլաններ: Ինֆորմացիան այն մասին, որ սարքի շահագործումը պահանջում է իր սեփականատիրոջ միջամտությունը, շատ իրավիճակներում տրվում է խոսքի տեսքով:
Առանձնահատկություններ ԵՎ առավելություններ
Բարձր ներքաշման հզորություն՝ հարթ կորպուսի դեպքում:
Բարձր ներքաշման հզորությունը (4000 Պա) երաշխավորում է արդյունավետ մաքրում տարբեր տեսակի աղբի դեպքում, այդ թվում՝ սննդի փշրանքների, գետնանուշի և այլ․: Ներմքաշան 4 ռեժիմները ապահովում են RCV 2-ի միջոցով մաքրման բոլոր խնդիրները: Հիմնական և կողային խոզանակների համադրությունը ապահովում է արդյունավետ մաքրում ամբողջ տանը: Իր ցածր ընդհանուր բարձրության (ընդամենը 8 սմ) շնորհիվ RCV 2 ռոբոտ փոշեկուլը կատարյալ է կահույքի տակ հատակները մաքրելու համար:
Խոնավ մաքրում
Մաքրման արդյունքները բարելավելու համար RCV 2-ն առաջարկում է նաև թաց մաքրման հնարավորություն: Անհրաժեշտության դեպքում տեղադրեք լվացքի սարք միկրոֆիբրե կտորով և լցրեք մաքուր ջրի բաքը: RCV 2 ռոբոտ փոշեկուլն ի վիճակի է կատարել միայն չոր կամ թաց մաքրում կամ աշխատել երկուսի համակցությամբ: 2-ը-1 համակարգը, որը բաղկացած է 420 մլ փոշու կոնտեյներից և 250 մլ մաքուր ջրի բաքից, թույլ է տալիս արագ և հեշտությամբ փոխել մաքրման ռեժիմները:
Լոկալ ռեժիմ և մաքրում անկյուններում
Խիստ կեղտոտ տարածքների տեղայնացված մաքրում և պատերի երկայնքով հատակների օպտիմալացված մաքրում:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Տեխնիկական տվյալները
Անլար սարք | ✔ |
---|---|
Մարտկոցի լիցքավորման ժամանակը (ր) | 330 |
Մարտկոցի տեսակ | լիթիում-իոնային |
Մարտկոցի հզորությունը (Ah) | 2,6 |
Մեկ լիցքավորմամբ մաքրման ժամանակը (ր) | 130 |
Տարածքի արտադրողականությունը (կախված մաքրման ռեժիմից) (մ²/ժ) | 0,9 |
Ներքաշման հզորությունը (Pa) | 4000 |
Ձայնի հզորությունը (դԲ) | 65 |
Լիցքավորման կայանի ընթացիկ տեսակը (~/V/Hz) | 1 / 100 – 240 / 50 – 60 |
Գույն | սպիտակ |
Ռոբոտի փոշեկուլի քաշը (լվացքի կցորդով և կտորով) (կգ) | 3,1 |
Լիցքավորման կայանի քաշը (կգ) | 0,5 |
Քաշը (փաթեթավորման հետ) (կգ) | 5,1 |
Ռոբոտի փոշեկուլի չափսերը (L x H) (մմ) | 325 x 80 |
Բազային կայանի չափերը (L x W x H) (մմ) | 66 x 146 x 101 |
Կարծիքներ
Կարծիքներ դեռ չկան։