ԶԵՂՉ
SKU: 1.269-620.0

Original price was: 215,000.00 AMD.Current price is: 172,000.00 AMD.

Robot-pylesos-RCV-3
KOMPLEKT-PRINADLEZHNOSTEJ-DLYA-RCV-3
KOMPLEKT-SALFETOK-DLYA-RCV-3
1 × Մանրաթելային կտոր RCV 3 7,700.00 դրամ
Կատեգորիաներ․ ,
Նկարագրություն

RCV 3 խելացի ռոբոտ-փոշեկուլ - փոշեկուլը իր վրա է վերցնում հատակների մաքրությունը, ժամանակ ազատելով սիրելի զբաղմունքների համար: Ռոբոտ-փոշեկուլը ապահովում է ինչպես հարթ հատակների այնպես էլ քիչ խավով գորգապատ մակերեսների մաքրությունը: Հավաքված փոշին և մանր կեղտը, կողային և ներքին պտտվող խոզանակների շնորհիվ ներքաշվում է անմիջապես ներդրված աղբի տարայի մեջ:

Անհրաժեշտության դեպքում RCV 3 ռոբոտ-փոշեկուլը կատարում է նաև հատակի խոնավ մաքրում: Մարտկոցի լիցքավորման նվազման ժամանակ, սարքը աշխատում է տնտեսող ռեժիմով, իսկ լիցքավորման ավարտին վերադառնում և միանում է լիցքավորման կայանին: Բջջային հավելվածի օգնությամբ RCV 3 ռոբոտ-փոշեկուլը կարող ենք օգտագործել մեր նախորոք նշված հատակի գծագրով:

Յուրաքանչյուր տարածության մաքրման համար հնարավոր է ընտրել հատուկ կարգավորումներ, մասնավորապես նշել խոնավ կամ չոր մաքրվող տարածքը, և/կամ այն տարածքը որը բացառապես պետք չէ մաքրել: Ռոբոտ-փոշեկուլը հնարավոր է անջատել հենց իր վրայից՝ անջատիչ կոճակը սեղմելով, կամ բջջային հավելվածի միջոցով: Հավելվածի միջոցով հնարավոր է կարգավորել մաքրման հաճախականությունը օրվա ընթացքում:

Սարքի աշխատանքին մարդու միջամտությունը հնարավոր է միայն ձայնային հրահանգի միջոցով:

Առանձնահատկություններ ԵՎ առավելություններ
Խոնավ մաքրում
Խոնավ մաքրում

RCV 3 ռոբոտ-փոշեկուլի ավելլի արդյունավետ մաքրման արդյունքի համար հատուկ ներդրվել է խոնավ մաքրման հնարավորությունը: Անհրաժեշտության դեպքում ամրացնում եք հատուկ մանրաթելային կտորը և մաքուր լցնում մաքուր ջրով ջրի տարան: Ռոբոտ-փոշեկուլը կարող է կատարել և առանձին, և կոմբինացված մաքրում:

Ճշգրիտ նավիգացիա
Ճշգրիտ նավիգացիա

Նավիգացիոն համակարգի սենսորները ապահովում են RCV 3 ռոբոտ-փոշեկուլի մաքրման տարածքի ճշգրիտ պլանավորումը: LiDAR տեխնոլոգիայով նավիգացիոն համակարգը սկանավորում է մաքրվող տարածքը նույնիսկ գիշերը և ապահովում է փոշեկուլի անվտանգ տեղաշարժը:

Տարբեր բարձրության մակերեսների սենսոր
Տարբեր բարձրության մակերեսների սենսոր

Բարձրության հատուկ սենսորները բացառում են փոշեկուլի աստիճաններից ընկնելը: Սենսորները սկանավորում են տարածքը և նկատելով բարձրության տատանում հրահանգում են փոշեկուլին հետ պտտվել:

ԹարմացումՀավելվածի հաճախակի թարմացումը բարձրացնում են ռոբոտ-փոշեկուլի արդյունավետությունը և հավելվածի կարգավորման ֆունկցիոնալությունը:
Kärcher հավելվածի թարմացումները բարձրացնում են համակարգի կարգավորման ֆունկցիոնալության վստահությունը և ադապտացնում փոփոխվող պայմաններին:
Ձայնային տեղեկացումՀարմար միջոց է RCV 3 ռոբոտ-փոշեկուլի կարևոր հրահանգների և վիճակի մասին տեղեկացնել ձայնի միջոցով:
Եթե սարքին անհրաժեշտ է օգնություն կամ խնամք, բոլոր դեպքերում այն կտեղեկացնի ձայնային հաղորդագրության միջոցով:
Հարմար կառավարում հավելվածի միջոցով WiFi միացումովԲջջային հավելվածի միջոցով հնարավոր է իրականացնել հատուկ կարգավորումներ:
RCV 3 ռոբոտ-փոշեկուլը հավելվածով հրահանգելու և կարգավորելու համար կարիք չկա գտնվել տանը:
Հավելվածով հնարավոր է տեղեկանալ փոշեկուլի աշխատանքի և լիցքավորման մակարդակի մասին:
Մաքրման հատուկ պլանների կարգավորման հնարավորությունՀավելվածի մեջ հնարավոր է պահպանել մաքրման տարբեր կարգավորումներ, օր.՝ 1-ին և 2-րդ հարկերի համար:
Հնարավոր է նշել այն տարածքները, որտեղ ռոբոտ-փոշեկուլը չպետք է մոտենա, օրինակ՝ մանկական սենյակ, կամ սենյակի այնպիսի անկյուն որտեղից սարքը ինքնուրույն չի կարողանա դուրս գալ:
Հնարավոր է կարգավորել հատուկ անկյունների, մակերեսների մաքրման տեսակը և ինտենսիվությունը:
Կարգավորումների վերանայման հնարավորությունՆախապես ընտրված կարգավորումների փոփոխում, մաքրման ավելի արդյունավետ արդյունքի համար:
ԺամանակացույցՀավելվածի միջոցով հնարավոր է տեսնել մաքրման տևողությունը և աշխատանքային գրաֆիկը:
RCV 3 ռոբոտ-փոշեկուլը ավտոմատ կերպով համաձայն գրաֆիկի անցնում է իր մաքրման աշխատանքին:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

Տեխնիկական տվյալները

Անլար ռոբոտ-փոշեկուլ

1

Լիցքավորման տևողությունը (ր)

230

Մարտկոցի տեսակը

լիթիում-իոնային

Մարկտոց (Ա/ժ)

3.2

Մեկ լիցքավորմամբ մաքրման ժամանակը (ր)

120

Արտադրողականություն ըստ մակերեսի (մ²/ժ)

85

Աղբի տարայի ծավալը (մլ)

500

2-ը 1-ում աղբի տարայի ծավալը (մլ)

300

2-ը 1-ում մաքուր ջրի տարայի ծավալը (մլ)

170

Ներքաշման հզորությունը

2500

Ձայնի հզորությունը (դԲ)

67

Էլեկտրականության լարումը

1 / 100 – 240 / 50 – 60

Քաշը խոնավ մաքրման աքսեսուարներով (կգ)

3.7

Լիցքավորման կայանի քաշը (կգ)

0.6

Կշիռը (փաթեթավորման հետ) (կգ)

6.946

Ռոբոտ-փոշեկուլի չաեսերը

350 x 94

Լիցքավորման կայանի չափսերը

80 x 150 x 102

Աքսեսուարներ

▪ Օֆլայն մաքրում ▪ Մաքրման խոզանակ ▪ Կողային խոզանակ, 2 x ▪ Ֆիլտր 2 x ▪ Մաքրող գործիք ▪ Լվացման կծիկ ▪ Մանրաթելային կտոր ▪ Աղբի տարա 2 հատ, 2-ը 1-ում մաքուր ջրի բակով ▪ Աղբի տարա ▪ Տարբեր բարձրության մակերեսների սենսոր ▪ Լիցքավորման կայան ▪ Բջջային հավելվածի միջոցով կառավարում ▪ Wi-Fi ▪ Ձայնային տեղեկացում ▪ LiDAR լազերային նավիգացիոն համակարգ ▪ Ժամանակացույց ▪ Մաքրման տեսակի կարգավորման ռեժիմ
Կիրառական տարածքներ
▪ Ցանկացած հարթ մակերեսների մաքրում, ինչպիսիք են՝ մանրահատակը, լամինատը, խցանը, քարը, լինոլեումը կամ PVC- ն ▪ Քիչ խավով գորգապատ հատակների մաքրում
Լրացուցիչ Աքսեսուարներ

You may also like…

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան։

Be the first to review “RCV 3”

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով