Original price was: 330,000.00 AMD.264,000.00 դրամCurrent price is: 264,000.00 AMD.
Կատեգորիաներ․ Կենցաղային տեխնիկա, Ռոբոտ-փոշեկուլՆկարագրություն
Ռոբոտ-փոշեկուլ RCV 5 ապահովում է ինչպես հարթ հատակների այնպես էլ քիչ խավով գորգապատ մակերեսների մաքրությունը: Հավաքված փոշին և մանր կեղտը, կողային և ներքին պտտվող խոզանակների շնորհիվ ներքաշվում է անմիջապես ներդրված աղբի տարայի մեջ: Ուլտրաձայնային սենսորի միջոցով տարբերում է գորգապատ հատակը, մաքրումը դարձնելով ավելի արդյունավետ՝ փոփոխելով ներքաշման հզորությունը:
RCV 5 ռոբոտ-փոշեկուլը կարող է իրականացնել նաև հատակի խոնավ մաքրում ավտոմատ կերպով շրջանցելով գորգերը: Բջջային հավելվածի միջոցով հնարավոր է փոշեկուլին տալ հրահանգ մաքրությունը սկսելու, իսկ LIDAR նավիգացիոն համակարգը կգծի մաքրվող տարածքի նախնական գծագիրը: Տարբեր տարածքների մաքրման համար հնարավոր է ընտրել մաքրության տեսակը՝ չոր, խոնավ, ինտենսիվ, ինչպես նաև կարելի է նշել այն անկյունները, որտեղ չպետք է մաքրել:
Շնորհիվ կրկնակի լազերային զննող համակարգի և տեսախցիկի, RCV 5 ռոբոտ-փոշեկուլը կարող է նկատել նույնիսկ փոքրիկ խոչընդոտները՝ լարեր, գուլպաներ և այլն, և շրջանցել դրանք: Սարքը կարելի է հեշտությամբ միացնել անմիջապես միացման կոճակը սեղմելով, և նշել մաքրման կարգավորումներ և հրահանգներ բջջային հավելվածի միջոցով: Հավելվածի մեջ հնարավոր է նշել մաքրման անհատական կարգավորումներ:
Սարքի աշխատանքին մարդու միջամտությունը հնարավոր է միայն ձայնային հրահանգի միջոցով:
Առանձնահատկություններ ԵՎ առավելություններ
Խոնավ մաքրում
RCV 5 ռոբոտ-փոշեկուլի ավելլի արդյունավետ մաքրման արդյունքի համար հատուկ ներդրվել է խոնավ մաքրման հնարավորությունը: Անհրաժեշտության դեպքում ամրացնում եք հատուկ մանրաթելային կտորը և մաքուր լցնում մաքուր ջրով ջրի տարան: Ռոբոտ-փոշեկուլը կարող է կատարել և առանձին, և կոմբինացված մաքրում:
Ճշգրիտ նավիգացիոն համակարգ ներդրված արհեստական ինտելեկտի օգտագործմամբ
Նավիգացիոն համակարգի սենսորները ապահովում են RCV 5 ռոբոտ-փոշեկուլի մաքրման տարածքի ճշգրիտ պլանավորումը: LiDAR տեխնոլոգիայով նավիգացիոն համակարգը սկանավորում է մաքրվող տարածքը նույնիսկ գիշերը և ապահովում է փոշեկուլի անվտանգ տեղաշարժը: Շնորհիվ կրկնակի ուլտրակարմիր լազերային զննող համակարգի, ռոբոտ-փոշեկուլը կարող է տարբերել և նկատել նույնիսկ փոքրիկ խոչընդոտները և շրջանցել դրանք:
Գորգապատ հատակների տարբերակում ավելի ինտենսիվ աշխատանքի համար
RCV 5 ռոբոտ-փոշեկուլը ուլտրաձայնային սենսորի միջոցով տարբերում է գորգապատ հատակը, մաքրումը դարձնելով ավելի արդյունավետ՝ ավտոմատ կերպով փոփոխելով ներքաշման հզորությունը: Խոնավ մաքրման ռեժիմի ժամանակ սարքավորումը շրջանցում է գորգապատ մակերեսները:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Տեխնիկական տվյալները
Անլար ռոբոտ-փոշեկուլ | 1 |
---|---|
Լիցքավորման տևողությունը (ր) | 230 |
Մարտկոցի տեսակը | լիթիում-իոնային |
Մարկտոց (Ա/ժ) | 5,2 |
Մեկ լիցքավորմամբ մաքրման ժամանակը (ր) | 120 |
Արտադրողականություն ըստ մակերեսի (մ²/ժ) | 85 |
Աղբի տարայի ծավալը (մլ) | 330 |
Ներքաշման հզորությունը | 5000 |
Ձայնի հզորությունը (դԲ) | 66 |
Էլեկտրականության լարումը | 1 / 100 – 240 / 50 – 60 |
Քաշը խոնավ մաքրման աքսեսուարներով (կգ) | 3.9 |
Լիցքավորման կայանի քաշը (կգ) | 0.4 |
Կշիռը (փաթեթավորման հետ) (կգ) | 6.49 |
Ռոբոտ-փոշեկուլի չաեսերը | 350 x 97 |
Լիցքավորման կայանի չափսերը | 135 x 150 x 99 |
Կարծիքներ
Կարծիքներ դեռ չկան։