110,000.00 դրամ
Նկարագրություն
Գոլորշով մաքրող սարքը SC 3 EasyFix ՝ ամենաարագ սարքն է, որի տաքացումը տևում է ընդամենը 30 վայրկյան: Միևնույն ժամանակ, ջրով լիցքավորման բաքը ապահովում է երկարաժամկետ շարունակական շահագործում: Գոլորշու սարքի մեջ տեղադրված է հականստվածքային քարթրիջը՝ ջրի նստվածքների ավտոմատ հեռացման համար:
Գոլորշով մաքրող սարքը SC 3 EasyFix աշխատում է առանց մաքրող միջոցների օգտագործման և կարող է օգտագործվել մաքրման տարբեր աշխատանքների համար: Այն արդյունավետորեն մաքրում է տան ցանկացած կոշտ մակերես: Kärcher գոլորշու սարքով մանրակրկիտ մաքրումը վերացնում է հարթ մակերեսների վիրուսների* և սովորական կենցաղային բակտերիաների 99,99%-ը**: Աքսեսուարների լայն տեսականին թույլ է տալիս մանրակրկիտ մաքրել կերամիկական սալիկները, կաթսաները և այլն, նույնիսկ հեռացնել դժվար հասանելի մասերի հետքերը:
Հավաքածուի մեջ մտնում է EasyFix վարդակը՝ պտտվող ներբանով, որն ապահովում է մաքսիմալ արդյունավետ աշխատանք և մաքրման հրաշալի արդյունք։ Հատակի մաքրող կտորների կպչող Velcro համակարգը հեշտացնում է դրանց ամրացնելու և դրանք փոխարինելու գործընթացը՝ առանց կտորին դիպչելու: Կիրառելով գոլորշու մատակարարման երկաստիճան կարգավորման համակարգը՝ իդեալականորեն ընտրվում է սարքի ինտենսիվությունը համապատասխան մակերեսի և աղտոտվածության։
Սարքի մյուս առավելությունը աքսեսուարների հենարաններն են և աշխատանքի ընդմիջման ժամանակ երկարացման խողովակը հատակի վարդակի հետ միասին ամրացնելու հնարավորությունը:
Առանձնահատկություններ ԵՎ առավելություններ
Տաքացման կարճ ժամանակ
Աշխատանքային պատրաստվածություն 30 վայրկյանից և պաշտպանություն նստվածքից
EasyFix հատակի վարդակով, կախիչով և հարմարավետ ամրացվող անձեռոցիկով
Տան բոլոր տեսակի մակերեսների մաքրման օպտիմալ արդյունք: Հատակի համար նախատեսված կտորների ֆիկսացիայի համակարգը թույլ է տալիս դրանք հեշտությամբ ամրացնել և փոխարինել ՝ առանց դրանց հետ շփվելու: Շնորհիվ պտտվող ներբանի, հատակի վարդակը թույլ է տալիս հեշտությամբ մաքրել տարբեր հասակի մարդուն:
Ջուրն ավելացնելու հնարավորություն՝ առանց աշխատանքը դադարեցնելու
Ջուրը ավելացվում է հեշտությամբ և ցանկացած պահի, ինչը վերացնում է աշխատանքի չհիմնավորված ընդհատումները: Հականստվածքային քարթրիջը ինքնաբերաբար ազատում է ավելացրած ջուրը կալցիումի աղերից:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Տեխնիկական տվյալները
Կշիռ | 4.744 kg |
---|---|
Չափսեր | 36 × 23.6 × 25.3 cm |
Թեստավորման վկայական * | Սպանում է կորոնավիրուսների մինչև 99,999% * և մանրէների մինչև 99,99% ** |
Մակերեսի արտադրողականություն (մինչև լիցքավորումը) (մ²) | 75 |
Տաքացուցիչի հզորություն (Վտ) | 1900 |
Գոլորշու առավելագույն ճնշում(բար) | 3.5 |
Մալուխի երկարությունը (մ) | 4 |
Ջեռուցման ժամանակը (րոպե) | 0.5 |
Տաքացուցիչ/ հանվող բաք(լ) | 1 |
Էլեկտրական ցանցի պարամետրեր(~/Վ/Հց) | 1 / 220 – 240 / 50 – 60 |
* | * Kärcher գոլորշիով մաքրող սարքը տեղային գոլորշու առավելագույն ճնշմամբ մաքրման ընթացքում 30 վայրկյանում վերացնում է թաղանթային վիրուսների 99,899% -ը։ Այսնպիսի վիրուսներ, ինչպիսիք են գրիպի վիրուսը(բացառությամբ հեպատիտ B վիրուսի), որոնք հայտնաբերվել են կենցաղում՝ հարթ մակերեսներին (հաստատված է PVC- ի մակերեսային մաքրման ընթացքում` համաձայն EN 16615: 2015-06 ստանդարտի; թեստային միկրոօրգանիզմ՝ Անկարայի պատվաստանյութի մոդիֆիկացված վիրուս)։ |
Կարծիքներ
Կարծիքներ դեռ չկան։