210,000.00 դրամ
Նկարագրություն
Բազմաֆունկցիոնալության, էրգոնոմիկ դիզայնի և արդյունավետ մաքրության շնորհիվ, գրավիչ դիզայն ունեցող SE 5 լվացող փոշեկուլն ապահովում է տարբեր տեքստիլային մակերեսների՝ գորգերի, հատակի գորգանման ծածկույթների, փափուկ կահույքի պաստառների, ավտոմեքենայի նստատեղերի, ներքնակների և պատի գորգերի մանրակրկիտ ու խորը մաքրում: Մաքրության հիասքանչ արդյունքն ապահովվում է հատուկ դուրս քաշման տեխնոլոգիայի շնորհիվ: Ծորակային ջրից ու RM 519 միջոցի խառնուրդից պատրաստված մաքրող լուծույթը ճնշման տակ տարածվում է տեքստիլային մակերեսի վրա ու միանգամից հավաքվում դուրս հանված աղտոտվածության հետ միասին: Այսպիսի համակարգը հիանալի է ալերգիա ունեցող մարդկանց ու ընտանի կենդանիներ պահող ընտանիքների համար: SE 5 –ը «երեքը մեկում» բազմաֆունկցիոնալ սարք է, որը աքսեսուարների մեծ տեսականու շնորհիվ կարող է օգտագործվել նաև որպես կենցաղային փոշեկուլ: Այս սարքի առանձնահատկություններից մեկն է նաև հանվող երկու բաքերի առկայությունը՝ մաքուր և կեղտոտ ջրերի համար, տեղափոխման համար էրգոնոմիկ բռնակն ու աքսեսուարները կորպուսի մեջ պահելու հնարավորությունը: Մաքրությունն ավարտելուց հետո փոշեկուլը հեշտությամբ մաքրվում է, ինչն էլ նպաստում է սարքի երկարատև աշխատանքին:
Առանձնահատկություններ ԵՎ առավելություններ
Kärcher-ի ապացուցված տեխնոլոգիան՝ մաքրության օպտիմալ արդյունքների հասնելու համար:
Տեքստիլային մակերեսների մանրակրկիտ մաքրություն: Բարձր արդյունավետության հատուկ տեխնոլոգիայի միջոցով հեշտ ու արագ մաքրության ապահովում: Մնացորդային խոնավության ցածր մակարդակ՝ տեքստիլային մակերեսների արագ չորացման համար:
Երկու ռեզերվուարներով հարմարավետ համակարգ
Տեղափոխման համար նախատեսված բռնակով մաքուր ու կեղտոտ ջրի երկու առանձին բաքեր: Բաքը հեշտությամբ հանվում ու դատարկվում է առանց կեղտի հետ շփման:
«Երկուսը մեկում» առաձգական խողովակ
Ներքաշող խողովակի ու դրան միացված ջրի մատակարարման ձողի միջոցով մաքրությունը դառնում է առավել հարմարավետ: Երկար, առաձգական, ներքաշող խողովակը նախատեսված է աշխատանքի հարմարավետությունն ապահովելու համար: Լծակի ֆիքսման ֆունկցիա ունեցող բռնակը նախատեսված է մաքրող միջոցով, մեծ մակերեսով տեքստիլային մակերևույթների երկարատև մաքրման համար:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Տեխնիկական տվյալները
Կշիռ | 7.7 կգ |
---|---|
Չափսեր | 42.2 x 32 x 46.5 սմ |
Օդի հոսքը (լ / վ) | 70 |
Ճնշում (մԲար/կՊա) | 210 / 21 |
Պոմպի հզորություն (Վտ) | Առավելագույնը 40 |
Տուրբինային / պոմպային հզորություն (Վտ) | առավելագույնը՝ 1400/ առավելագույնը՝ 40 |
Աշխատանքային լայնություն (մմ) | 230 |
Մաքուր և կեղտոտ ջրի բաք (լ) | 4/4 |
Միավոր պարագաների տրամագիծը (մմ) | 35 |
Էլեկտրական ցանցի պարամետրեր(~/Վ/Հց) | 220 – 240 / 50 – 60 |
Լվացող միջոցների հոսքի արագություն (լ / րոպե) | 1 |
Հոսքի ճնշում (Բար) | 1 |
Մալուխի երկարություն (մ) | 5 |
Աքսեսուարներ
Կլանող ռետինե խողովակ ջրի մուտքով՝ 2 մ, 35 մմ Արտահանող խողովակներ ՝ 2 հատ, 0,5 մ, 35 մմ Պինդ մակերեսները լվացող վարդակ Չոր մաքրման վարդակ կարգավորվող Սովորական ճեղքով վարդակ Փափուկ կահույքի վարդակ Թղթե ֆիլտր-պարկ՝ 1 հատ Հարթ շերտավոր զտիչ RM 519 գորգերի մաքրման հեղուկ, 100 մլ Ֆիլտրի ձեռքով մաքրում Ռետինե խողովակի պրակտիկ բռնակներ 2-ը 1ում համակարգ՝ ջրի արտահանում և հավաքում միևնույն խողովակով Ռետինե խողովակի և պարագաների պրակտիկ տեղափոխումԳործառնական հրահանգներ
Կիրառական տարածքներ
Լրացուցիչ Աքսեսուարներ
-
RM 519 Գորգի խոնավ մաքրող միջոց, 1 լ
5,000.00 դրամԸնտրելԳորգերի, գորգապատ տարածքների, մեքենայի նստատեղերի, փափուկ կահույքի և այլնի պարբերական մաքրման համար նախատեսված արագ չորացող հեղուկ:
-
Մեքենաների մաքրման աքսեսուարների հավաքածու
8,800.00 դրամԸնտրել
-
Շինարարական աշխատանքների հատուկ վարդակ
15,000.00 դրամԸնտրել
-
Փոշեկուլի զտիչ Karcher SE 5.100, 6.100
5,500.00 դրամ Ընտրել
Կարծիքներ
Կարծիքներ դեռ չկան։