Նկարագրություն
Գոլորշին իսկապես ունիվերսալ հնարավորություններ է տալիս, գոլորշով արդուկ և միևնույն ժամանակ գոլորշով մաքրող սարք SI 4 EasyFix Premium Iron Kit-ն (սպիտակ) ունի աքսեսուարների մեծ ընտրանի, որոնք երաշխավորում են կերամիկական սալիկների, խոհանոցի գազօջախի, օդաքարշ սարքերի ու բազմաթիվ այլ առարկաների ու մակերեսների՝ նույնիսկ նեղ անցքերի հիգիենիկ մաքրությունը: Ընդ որում, հավաքածուի մեջ ներառված, գորգերի թարմացման համար նախատեսված պրակտիկ վարդակի միջոցով հնարավոր է արագ թարմացնել գորգապատ հատակը, իսկ գոլորշով արդուկի շնորհիվ, հնարավոր է երկու անգամ արագացնել արդուկման գործընթացը: Փչվելու ու գոլորշին ներքաշելու ֆունկցիա ունեցող հատուկ արդուկի սեղանի շնորհիվ հնարավոր է առանց ծալքերի արդուկել թե՛ հաստ կտորները և թե՛ նուրբ գործվածքները: Մանրակրկիտ մաքրության դեպքում Kärcher գոլորշով մաքրող սարքը վերացնում է կենցաղում տարածված բակտերիաների 99,99 %: Գոլորշով մաքրող սարքը կարող է օգտագործվել գրեթե ամբողջ տան մաքրության համար, քանի որ այն աշխատում է առանց քիմիական նյութերի օգտագործման: EasyFixՄյուս առավելությունը հատակի համար նախատեսված պտտվող վարդակն է, որը երաշխավորում է հարմարավետ աշխատանքն ու հիասքանչ արդյունքը: Չափազանց հարմար է նաև ամրակով ամրացման համակարգը, քանի որ միկրոթելային կտորը տեղադրվում ու հանվում է առանց կտորին դիպչելու:
Առանձնահատկություններ ԵՎ առավելություններ
Գոլորշու ակտիվ հեռացում
Գոլորշիի հեռացման ակտիվ համակարգը թույլ է տալիս ֆիքսել շորերը արդուկման սեղանի մակերևույթի վրա և չորացնել այն աստիճան, որ հնարավոր է անմիջապես տեղադրել այն զգեստապահարանում
Գոլորշիով մաքրող սարքի հավաքածու արդուկի սեղանի հետ
Կախելով գոլորշու մաքրիչը ձեր արդուկի տախտակի վրա՝ դուք կունենաք ամբողջական արդուկման համակարգ: Գոլորշով արդուկելը կիսով չափ կրճատում է արդուկման ժամանակը: Ապահովում է օպտիմալ լուծում բոլոր մաքրման և արդուկման աշխատանքների համար:
Հակառակ փչման ֆունկցիա
Նուրբ գործվածքները կարելի է արդուկել օդային բարձի վրա։ Խնայողաբար է վարվում նուրբ գործվածքների հետ, հետք չի թողնում։
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Տեխնիկական տվյալները
Կշիռ | 12.6 կգ |
---|---|
Չափսեր | 1450 × 462 × 960 սմ |
Կարծիքներ
Կարծիքներ դեռ չկան։