Կենցաղային տեխնիկան ամուր կերպով միաձուլվել է ժամանակակից մարդու կյանքին, և դա զարմանալի չէ: Ինչո՞ւ չօգտվել նորարարական սարքերի տեխնիկական հնարավորություններից, որոնք կյանքը շատ ավելի հեշտացնում են և օգնում են ավելի շատ ժամանակ տրամադրել ավելի հետաքրքիր գործերի համար, քան տունը մաքրելը:
Kärcher-ն առաջարկում է մի շարք անլար փոշեկուլներ՝ հեշտացնելու տան մաքրությունը և ոչ միայն:
Անլար փոշեկուլները, իրենց ավտոնոմ աշխատելու ունակության շնորհիվ, ունեն մեծ շարժունակություն և կարող են հասնել ամենաանմատչելի վայրերին՝ ի տարբերություն սարքերին, որոնք աշխատում են միայն ցանցին միանալով, և դրանց հնարավորությունները սահմանափակվում են լարերի երկարությամբ։
Կոմպակտ, թեթև և հեշտ օգտագործվող անլար փոշեկուլները թույլ են տալիս արագ մաքրել նույնիսկ այն սենյակները, որտեղ էլեկտրականությունը միացված չէ:
Որո՞նք են Kärcher անլար փոշեկուլների առանձնահատկությունները և առավելությունները
Kärcher ապրանքանիշը լայնորեն հայտնի է կենցաղային և պրոֆեսիոնալ տեխնիկայի համաշխարհային շուկայում իր արտադրության բարձր որակի, հուսալիության և երկար տարիների երաշխիքային սպասարկման հնարավորությամբ:
Karcher անլար փոշեկուլներն ունեն մի շարք առավելություններ և առանձնահատկություններ.
- Անլար փոշեկուլի ժամանակակից դիզայնը և հարմարավետ էրգոնոմիկ ձևը հեշտացնում է մաքրությունը, չես զգում ծանրությունը ձեռքերում և, արդյունքում, ավելի քիչ ես հոգնում:
- Անլար փոշեկուլի ամուր կորպուսը կարող է դիմակայել մեծ ծանրաբեռնվածության:
- Թեթև քաշը և օգտագործման հեշտությունը հատուկ հմտություններ չեն պահանջում, ուստի նույնիսկ երեխան կարող է սարքը շահագործել:
- Ունիվերսալ է և բազմաֆունկցիոնալ
- Համեմատաբար փոքր ընդհանուր չափսերով անլար փոշեկուլն ունի գերազանց հզոր ներքաշման հզորություն բոլոր տեսակի մակերեսի վրա:
- Երկար աշխատանք առանց լիցքավորման
- Չեն խանգարում լարերը, չես մտածում վարդակի առկայության մասին
- Ցածր ձայնը թույլ է տալիս մաքրություն անել, առանց որևէ մեկին խանգարելու
Ո՞րտեղ են օգտագործվում Kärcher անլար փոշեկուլները
Իր բազմակողմանիության և կոմպակտ չափսերի շնորհիվ Kärcher անլար փոշեկուլները լուծում են խնդիրների շատ լայն շրջանակ:
- Բնակելի մակերեսի ամենօրյա մաքրություն․
- շատ լավ մաքրում է կահույքը, փայտե հատվածները
- ցանկացած կոշտ մակերեսի մաքրում՝ լինոլեում, լամինատ կամ մանրահատակ
- ցանկացած տեքստիլ մակերևույթների մաքրում
- Գորգերի մաքրություն
- Շատ հարմար է մեքենայի սրահը մաքրելու համար
- Սովորական չափերի փոշեկուլների համար դժվար հասանելի վայրերի բարձրորակ և արդյունավետ մաքրում, ինչպիսիք են աստիճանները:
- Անլար փոշեկուլները կարող են նվազագույն աղմուկով մաքրել մարդաշատ գրասենյակային տարածքները աշխատանքային ժամերին:
- Մաքրում արտադրամասերում և այգիների տնտեսական շինություններում, ինչպես նաև բոլոր այն վայրերում, որտեղ էլեկտրականությունը միացված չէ։
- Արդյունավետ մաքրում է խորդանոցը կամ ավտոտնակը
Անլար փոշեկուլ VC 7 CORDLESS YOURMAX BATTERY-POWER
Այս մոդելը կատարյալ է ցանկացած հատակի մակերեսների ամբողջական մաքրման համար: Հզոր առանց պարկի անլար փոշեկուլը կարող է արդյունավետորեն մաքրել գորգերը և այլ հարթ մակերեսները:
Շարժիչային տուրբոգլխիկը կմաքրի նույնիսկ ցածր կահույքի տակ, իսկ հատուկ ճեղքավոր վարդակը կմաքրի ամենանեղ տեղերը։ Բացի այդ, լրացուցիչ պարագաների առկայությունը թույլ է տալիս մաքրել ցանկացած տեքստիլ ծածկույթ:
VC 7 Cordless Yourmax Battery Power անլար փոշեկուլն ունի 50 րոպե շարունակական աշխատանքի տևողություն:
Ձեռքի անլար փոշեկուլ CVH 2
Թեթև և հարմար օգնական տան համար, որը լուծում է բոլոր փոքր կենցաղային խնդիրները փոշուց և փշուրների մանր մասնիկներից մաքրելու համար: Հիանալի է ընտանի կենդանիների մազերը հավաքելու համար:
Հարմար է մեքենայի ամենօրյա մաքրության համար, ունի հարմար գլխիկ:
Անլար փոշեկուլ VC 4 Cordless Myhome
Դասական հատակի փոշեկուլի հիանալի այլընտրանք: Հիանալի հաղթահարում է սովորական բնակարանի թեթև մաքրությունը: Թեթևությունն ու օգտագործման հեշտությունը, ինչպես նաև պահեստավորման և տեղափոխման համար կոմպակտությունը այս մոդելը դարձնում են գրավիչ ընտրություն՝ որպես շարժական տնային օգնական:
Շարժման լիակատար ազատություն, չկան լարեր, որոնք միշտ խճճվում են ձեր ոտքերի տակ. հարմար և հաճելի է իրականացնել բոլոր տեսակի մակերեսների և դժվարամատչելի վայրերի արաք մաքրությունը:
Լրացուցիչ վարդակների լայն տեսականին թույլ կտա արդյունավետ կերպով լուծել մաքրման տարբեր առաջադրանքներ: