Հայ-Գերմանական հակահամաճարակային օգնություն ծերանոցներին

Գրառվել է Թողնել մեկնաբանություն

Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում Հայաստանում ութ ծերանոց բարձր արդյունավետության ախտահանիչ սարքավորումներ են ստացել։ Kärcher ապրանքանիշի գերմանական ախտահանման սարքավորումներ են տրամադրվել Երեւանի, Աբովյանի, Վանաձորի, Գյումրիի, Ախուրյանի եւ Տաշիրի ծերանոցներին: Ակցիայի նպատակը ռիսկային խմբում գտնվող ավագ սերնդի ներկայացուցիչներին պաշտպանելն է:

Kärcher ընկերության հայաստանյան պաշտոնական ներկայացչությունից հայտնում են, որ բարեգործական նախաձեռնությունը Ցե-Կվադրատ Ամպեգա Արմենիա ակտիվների կառավարիչ ընկերությանն է, որը Հայաստանում կառավարում է հիմնականում կենսաթոշակային ակտիվներ։ Հաշվի առնելով կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված իրավիճակը, որում առավել խոցելի դիրքում են գտնվում տարեցները, ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում աջակցություն է ցուցաբերել ՀՀ 8 ծերատների և ծերերի ցերեկային սպասարկման կենտրոնների։ Նախաձեռնությունը իրականացվել է «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության խորհրդի անդամներ Էռնստ-Լյուդվիգ Դրայսի և Անդրեաս Վիմմերի բարձր հովանու ներքո և «Կարիտաս-Հայաստան» կազմակերպության տեխնիկական աջակցությամբ։ Միջոցառման համաֆինանսավորող է հանդիսացել Noah գերմանական բարեգործական կազմակերպությունը՝ ի դեմս գործադիր խորհրդի անդամներ Յոհաննես Կերխերի և Գեւորգ Հայրապետյանի։

Ծերանոցներին գոլորշագեներատորներ են տրամադրվել, որոնք թույլ են տալիս ոչ միայն արդյունավետորեն մաքրել մակերեսները տարբեր տեսակի աղտոտումներից, այլեւ մակերեսների ախտահանում իրականացնել: Կարեւոր է այն, որ գոլորշիով ախտահանող սարքը հատուկ լվացող ու ախտահանող նյութեր չի պահանջում, որոնք շատ հաճախ ալերգիկ ռեակցիաներ են առաջացնում։ Հիմնական զենքը բարձր ճնշման տակ տրվող գոլորշին է, որը ոչնչացնում է բակտերիաների եւ վիրուսների մինչեւ 99.9 տոկոսը։

Վերոնշյալ ակցիան Kärcher-ի միակ նախաձեռնությունը չէ: Ընկերությունն սկսել է աջակցություն տրամադրել Հայաստանում կորոնավիրուսի տարածման առաջին փուլից: Այսպես, համապատասխան ախտահանող սարքավորում տրամադրվել է նաեւ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին: Kärcher-ի սոցիալական աջակցության ծրագրերից են եղել բազմազավակ ընտանիքներին, եկեղեցական կառույցներին օգնության տրամադրումը և այլն: Հաջորդ ծրագրերից մեկը կարող է լինել մայրաքաղաքում հուշարձանների մաքրման ծրագիրը: Ծրագիրը կիրականացվի ընկերության սարքավորումների եւ ռեսուրսների կիրառմամբ: Բարեգործ Յոհաննես Կերխերը հայ ժողովրդի վաղեմի բարեկամն է, նման բարեգործական ակցիաներ են անցկացվում ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ աշխարհի շատ այլ երկրներում: Մարդկային ջանքերի եւ ժամանակակից տեխնոլոգիաների միավորումը պանդեմիան հաջողությամբ հաղթահարելու գլխավոր բանալին է՝ վստահ են Kärcher Armenia ընկերությունում:

Kärcher-ի ուսումնասիրություններ՝ ինչպես են կատարում մաքրման աշխատանքներ ամբողջ աշխարհում

Գրառվել է Թողնել մեկնաբանություն

Վերցնելով մաքրող շորը կամ փոշեկուլը, մեզանից յուրաքանչյուրն ակնկալում է ձեռք բերել հստակ արդյունք՝ տան մեջ մաքրություն և հարմարավետություն: Սակայն պարզվում է, որ գործընթացն ինքնին նույնպես կարևոր է։ Այսպես՝ շատերի համար մաքրությունը հանգստացնող գործընթաց է: Օրինակ ՝ բրիտանացիների 75% -ը ասում է, որ միշտ լվանում են հատակը, երբ ունենում են էմոցիոնալ ճնշվածություն, իսկ նրանց 84% -ը ավելի հարմարավետ է զգում մաքուր տանը: Մաքրման և սթրեսի հաղթահարման միջև կապը ակնհայտ է նաև Ֆրանսիայում. Ֆրանսիացիների 59% -ը մաքրման գործընթացը բնութագրում է որպես մեդիտացիա և հանգստացնող։ Այս և շատ այլ հետաքրքիր փաստեր բացահայտվել են մաքրման սովորությունների միջազգային ուսումնասիրության ընթացքում, որոնք իրականացվել են 11 երկրներում Dynata ինստիտուտի կողմից՝ Kärcher-ի պատվերով։

Բարեխիղճ մաքրություն

Գերմանացիների երկու երրորդը մաքրում է տունը առնվազն շաբաթը մեկ անգամ, իսկ 13% -ը` նույնիսկ ամեն օր: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գերմանացիների միայն 9% -ն է սահմանում որևէ կոնկրետ օր շաբաթվա մեջ մաքրության համար: Միևնույն ժամանակ, տեղական հարցվածների 88% -ը մեծ կարևորություն է տալիս տան մաքրությանը: Չինաստանում հատուկ ուշադրություն է դարձվում մանրակրկիտ մաքրմանը, օրինակ` գոլորշու մաքրող միջոց օգտագործելը. Հարցվածների 94% -ը ինտենսիվ մաքրումը համարում է կարևոր կամ շատ կարևոր, այդ թվում նման կարծիքի են 25-ից 34 տարեկան հարցվածների 99% -ը։ Տնային տարածքի ո՞ր հատվածներն է պետք մաքրել առավել մանրակրկիտ: Ըստ հարցվածների խոհանոցը՝ 41%, լոգարանը և ննջասենյակը՝ 25%:

Որքան ժամանակ են կորցնում մաքրության վրա ամբողջ աշխարհում

Ամենուրեք տան մաքրումը տևում է նույնքան, որքան այցը կինոթատրոն, երկար զբոսանքը կամ ընկերների հետ սրճարան գնալը: Միջին հաշվով, ամբողջ աշխարհում շաբաթական 2 ժամ 52 րոպե է հարկավոր տունը կարգի բերելու համար: Ռուսներն ամենաշատ ժամանակն են ծախսում տունը մաքրելու վրա` մոտ 4 ժամ 49 րոպե: Սա զարմանալի չէ, քանի որ նրանց 97% -ը բարձր է գնահատում մաքրությունը: Բելգիայում նույնպես շատ ժամանակ են հատկացնում մաքրման աշխատանքներին. Հարցվողները առաջատարների թվում են՝ մոտ 3 ժամ 39 րոպե, բայց նրանց 45% -ը կցանկանա նույնիսկ ավելի շատ ժամանակ ունենալ տնային աշխատանքների համար: Երկրների համեմատությամբ՝ տան մաքրման աշխատանքներին նվազագույն ուշադրություն դարձնում են ճապոնացիները, ինչը կարելի է եզրակացնել մաքրման տևողությունից։. «Ծագող արևի երկիրը» 1 ժամ 29 րոպե է հատկացնում մաքրման աշխատանքներին:

Դասական միջոցներ կամ նորագույն տեխնոլոգիա

Համապատասխան օժանդակ միջոցները դարձնում են մաքրությունն ավելի դյուրին և արդյունավետ։ Ամբողջ աշխարհում մարդիկ չեն կարող գործել առանց ձեռքի գործիքների, ինչպիսիք են ավելը, խազանակը, շվաբրը և այլն (79 %), լվացող միջոցները (75 %) կամ լարերով էլեկտրական սարքավորումները (66 %), որոնցից օգտվում են մեր հարցվածներից շատերը։ Միևնույն ժամանակ, անլար սարքերին անցնելու միտում կա: Ճապոնիայում մարտկոց ունեցող սարքերը շատ տարածված են. Յուրաքանչյուր երկրորդ ճապոնացի (54%) կարևոր է համարում դրանց օգտագործումը, իսկ երրորդը (34%) արդեն օգտագործում է դրանք: Ինքնավար մաքրող միջոցների մասին, ինչպիսիք են ռոբոտային փոշեկուլները, տարբեր երկրներում մեծապես տարբերվում են, և դրանք առավել հաճախ օգտագործվում են Չինաստանում (38%): Գերմանիայում, նախորդ տարվա համեմատ, նման սարքերի օգտագործումը մնում է անփոփոխ՝ ընդամենը 15%: Համեմատության համար նշենք, որ այլ երկրներում մարդիկ նախընտրում են մաքրել իրենք՝ առանց ռոբոտների օգնության: Օրինակ ՝ Լեհաստանում երկուսից մեկը (52% ) տան աշխատանքներում ապավինում է սիրելիների, ընտանիքի անդամների օգնությանը:

Ուսումնասիրության մասին

Kärcher-ի պատվերով Dynata Market Research Institute- ը հարցազրույց է ունեցել 18-ից 65 տարեկան 11,099 մարդու հետ 11 երկրներից ՝ Բելգիա, Բրազիլիա, Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Չինաստան, Նիդեռլանդներ, Լեհաստան, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա և Ճապոնիա: Ներկայացվող առցանց հարցման արդյունքները բաժանվում են ըստ սեռի, տարիքի և տարածաշրջանի: Բոլոր երկրներում տրվել է երեք ընդհանուր, ինչպես նաև տարածաշրջանային երկու հարց:

Kärcher գոլորշիով մաքրող միջոցներ՝ հիգիենայի ապահովման համար

Գրառվել է Թողնել մեկնաբանություն

Kärcher- ի հանձնարարությամբ անկախ լաբորատորիայում անցկացվեց հետազոտություն` պարզելու Kärcher- ի գոլորշիով մաքրող միջոցների արդյունավետությունն ընդդեմ վիրուսների։ Արդյունքը պարզվեց, որ փոքր տարացքներում գոլորշու կետային մաքրման հետևանքով մաքրումը սկսվելուց 30 վայրկյան անց վերանում են թաղանթով պատված վիրուսների մինչև 99,999% * և կենցաղում տարածված մանրէների մինչև 99,99% **։ Քանի որ ներկայումս ախտահանող միջոցները հիմնականում օգտագործվում են միայն ստացիոնար և ամբուլատոր բուժհաստատություններում, գոլորշիով մաքրող միջոցները կարող են կարևոր ներդրում ունենալ հիգիենայի պահպանման հարցում` ինչպես առօրյա կյանքում, տարբեր հաստատություններում, այնպես էլ արդյունաբերական ձեռնարկություններում:

Լաբորատոր փորձարկումների արդյունքները

Թաղանթով պատված վիրուսները կարող են վերանալ բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ։ Քանի որ վիրուսներն ի տարբերություն մանրէների չեն հանդիսանում կենդանի օրգանիզմներ՝ մասնագետները խոսում են դրանց ապակտիվացման մասին։ Լաբորատորիայում չոր մակերևույթին տարածվել է վավերացված փորձնական վիրուսը (Անկարա մոդիֆիկացված պատվաստանյութի վիրուսը), որը հանդիսանում է թաղանթով պատված վիրուսային տեսակներից մեկը։ Այնուհետև, 5 х 5 սմ չափով կետային մակերեսը մշակվել է 5,10, 30 և 60 վայրկյան՝ գոլորշիով մաքրող սարքի ձեռքի վարդակով, որին ամրացված էր համապատասխան միկրոֆիբրային անձեռոցիկ։ Ծակոտկեն մակերեսների վրա փորձարկումներ չեն իրականացվել։

Գոլորշու առավելագույն ճնշման և միևնույն տարածքում 30 վայրկյան ազդեցության արդյունքում՝ գրանցվել է վիրուսի ապակտիվացման բարձր ցուցանիշ (մինչև 99,999%):

Kärcher ընկերությունը փորձարկեց հոսքի տաքացուցիչով (SC 3) և կաթսայով (SG 4/4) սարքեր: Գոլորշու առաջացման եղանակը (կաթսայում կամ ուղղակի կետային հոսքի ջեռուցիչի օգնությամբ) չի ունեցել ազդեցություն վիրուսների դեմ պայքարի արդյունավետության վրա։ Երկու տեխնոլոգիաների վրա հիմնված սարքերն էլ ցույց տվեցին նմանատիպ ​​արդյունքներ լաբորատորիայում: Տեղային ախտահանող սարքերի թեստի արդյունքները վավեր են նաև վարդակից գոլորշի արձակող նման այլ սարքերի համար նույնպես՝ SC 3 EasyFix, SC 3 Upright EasyFix, ինչպես նաև SGV 6/5 և SGV 8/5, SC 1 / SC 1 EasyFix, SC 2 EasyFix / SC 2 Deluxe EasyFix, SC 4 EasyFix, SC 5 EasyFix:

Ինչին հատկապես ուշադրություն դարձնել

Մոտ 100 ° C ջերմաստիճանում ապարատից դուրս մղվող գոլորշին արագորեն սառչում է մաքրման օբյեկտից որոշակի հեռավորության վրա: Հետևաբար, վիրուսների դեմ արդյունավետորեն պայքարելու համար անհրաժեշտ է տեղափոխել վարդակը ՝ այն մակերեսին մոտ պահելով: Բացի այդ, պահանջվում է ազդեցության բավարար ժամանակ։ Յուրաքանչյուր տարածք պետք է մանրէազերծվի մոտ 30 վայրկյան՝ գոլորշու առավելագույն մատակարարմամբ: Մաքրումից հետո օգտագործված միկրոֆիբրերի կտորները պետք է լվացվեն առնվազն 60 ° C ջերմաստիճանում, այսինքն՝ լվացքի մեքենայի շահագործման ստանդարտ (ոչ էկոնոմ) ռեժիմով:

Լրացուցիչ առավելություններ

Գոլորշիով մաքրող սարքի գործարկման համար անհրաժեշտ է միայն էլեկտրականություն և ջուր, ինչը թույլ է տալիս այն օգտագործել` անկախ ախտահանման միջոցների առկայությունից: Բացի այդ, քիմիական մաքրող միջոցների օգտագործման բացառումն օգնում է պաշտպանել օգտագործողների շնչուղիները և ստեղծել բարենպաստ միկրոկլիմա փակ տարածություններում: Այս դեպքում բացառվում են նաև մաքրող միջոցների հետևանքով առաջացած հավանական ալերգիկ ռեակցիաները (օրինակ ՝ հատակին խաղացող երեխաների մոտ): Ալերգիկ խնդիրներ ունեցող անձանց համար կարևոր է այն, որ գոլորշին մաքրում է փոշին՝ դրանով իսկ նվազեցնելով ալերգենների տարածումը:

* Kärcher գոլորշիով մաքրող սարքը տեղային գոլորշու առավելագույն ճնշմամբ մաքրման ընթացքում 30 վայրկյանում վերացնում է թաղանթային վիրուսների 99,899% -ը։ Այսնպիսի վիրուսներ, ինչպիսիք են գրիպի վիրուսը(բացառությամբ հեպատիտ B վիրուսի), որոնք հայտնաբերվել են կենցաղում՝ հարթ մակերեսներին (հաստատված է PVC- ի մակերեսային մաքրման ընթացքում` համաձայն EN 16615: 2015-06 ստանդարտի; թեստային միկրոօրգանիզմ՝ Անկարայի պատվաստանյութի մոդիֆիկացված վիրուս)։

** 30 սմ / վրկ արագությամբ առավելագույն գոլորշու ճնշմամբ մակերեսը մաքրելու ժամանակ ոչնչացվում են հարթ մակերևույթներում հայտնաբերված ընդհանուր մանրէների 99,99% -ը (փորձարկվող միկրոօրգանիզմ՝ Enterococcus hirae): Օգտագործելով պրոֆեսիոնալ SG (V) գոլորշիով մաքրող միջոցները՝ մանրէների 99,999% -ը ոչնչացվում է (հաստատվում է PVC հատակների մանրէազերծման ընթացքում, համաձայն EN 16615: 2015-06 ստանդարտի; թեստային միկրոօրգանիզմ՝ Enterococcus hirae ATCC 10541):