Չոր մաքրման համար նախատեսված, բազմաֆունկցիոնալ ու ամուր T 12/1 փոշեկուլն ունի ներքաշման գերազանց հզորություն։ Ապահովված է անձայն աշխատանքն ու դյուրաշարժությունը, ինչպես նաև ցանկության դեպքում հասանելի է HEPA զտիչը։
Չոր մաքրման համար նախատեսված T 12/1 փոշեկուլը, որն ունի ազդեցություններից ապահով պաշտպանվածություն, առաջարկում է շարժիչի հզորության խելացի կոնցեպտ, օդի հոսք և զտման վեցաստիճան համակարգ, միևնույն ժամանակ երաշխավորում է, որ նույնիսկ ֆիլտր-պարկի լցված լինելու դեպքում ներքաշման հզորության փոփոխություն չի լինի։ Աշխատանքային ընդմիջումները երկարաձգվել են, իսկ տեխնիկական սպասարկման հետ կապված բարդություններն ու ծախսերը կրճատվել։ Այս սարքը հեշտությամբ շահագործվում է ոտքի անջատիչի օգնությամբ, կլանող փողրակի վրա առկա է ամրացման խելացի համակարգ՝ մասերն իրար միացնելիս անվտանգության ապահովման համար ունի նաև 2 ռետինապատ անիվներ և երկու երկաթյա անիվներ հարթ ընթացքի և դյուրաշարժության համար, ինչպես նաև էրգոնոմիկ, դելտայի ձև ունեցող կոր կցորդ՝ երկարատև աշխատանքի ընթացքում առավելագույն հարմարավետության ապահովման համար։ Այսպիսով T 12/1 սարքը գերազանց է շինարարական ծառայություններ մատուցող կապալառուների, գրասենյակների, սննդի հաստատությունների և մանրածախ վաճառքով զբաղվող հատվածի համար։ Շահագործման ընթացքում ցածր ձայնի շնորհիվ այս փոշեկուլը կարող է օրվա ցանկացած ժամի օգտագործվել նաև հիվանդանոցներում ու հյուրանոցներում։ Մալուխի ներկառուցված օրգանայզերը, որը գտնվում է տուրբինի վերևի հատվածում, դեպի հետ բացվող ծխնիով ամրակը և հատակի կցորդի համար նախատեսված կայանման դիրքը ևս այս սարքի առավելություններից են։ Հիգիենայի առավելագույն մակարդակի համար ցանկության դեպքում հասանելի է նաև HEPA զտիչը։
Տեխնիկական տվյալներ
Լարում (Փհ/Վ/Հց)
|
1 / 220 - 240 / 50 - 60
|
Վակուում (մԲար/կՊա)
|
220 / 22
|
Օդի հոսք (լ/վրկ)
|
43
|
Անվանական հզորություն (Վտ)
|
700
|
Տարայի ծավալ (լ)
|
12
|
Տարայի նյութ
|
պլաստիկ
|
Ստանդարտ անվանական լայնություն ( )
|
ID 35
|
Մալուխի երկարություն (մ)
|
12
|
Ձայնային ճնշման մակարդակ (դԲ(Ա))
|
60
|
Գույն
|
անտրացիտ
|
Քաշն առանց աքսեսուարների (կգ)
|
6.4
|
Քաշը, ներառյալ փաթեթավորումը (կգ)
|
9.6
|
Չափսեր (Ե x Լ x Բ) (մմ)
|
410 x 315 x 340
|
Աքսեսուարներ
■ Կլանող փողրակ, 2 մ
|
■ Կոր կցորդ, հակաստատիկ, օդի հոսքի կարգավորիչով
|
■ Կլանող խողովակներ, 1 հատ, 505 մմ, պողպատ, քրոմապատ
|
■ Հատակի համար նախատեսված փոփոխվող կցորդ
|
■ Ֆիլտր-պարկ 1 հատ, ֆլիսե
|
■ Շարժիչի պաշտպանիչ զտիչներ
|
■ Բազմակի օգտագործման զամբյուղաձև զտիչ, նայլոն
|
■ Տարայի նյութը՝ պլաստիկ
|
■ Էլեկտրական մալուխի ներկառուցված օրգանայզեր
|
■ Մալուխի համար նախատեսված ամրակ
|
Առանձնահատկություններ և առավելություններ
Չափազանց արդյունավետ HEPA-13 զտիչ
Լրացուցիչ HEPA զտիչն ապահովում է առանց փոշու մասնիկների, հիգիենիկ արտանետվող օդ։ Զտման բարձր մակարդակն ապահովում է փոշու մանր մասիկների մինչև 99.95% առանձնացում։ Հավաստագրված է DIN EN 1822:2019 ստանդարտի համաձայն։
Մալուխի ներկառուցված պահոց
Էլեկտրական մալուխը մշտապես ապահով կերպով պահեստավորված է տեղափոխման համար։
Հիմնական զամբյուղաձև զտիչ
Բազմակի օգտագործման համար նախատեսված մեծ, լվացվող զամբյուղաձև զտիչը նախատեսված է փոշու օպտիմալ առանձնացման համար։ Սարքն աշխատում է թե՛ ֆիլտր պարկով և թե՛ առանց դրա։
- Ոտքի անջատիչ հեշտ օգտագործման համար։ Այլևս կռանալու կարիք չկա։